Երևան, 26.Հունիս.2017,
--
:
--
,

Յոժի նախաձեռնությունը չի կարող վարկաբեկել մի բան, որը վաղուց վարկաբեկված է. Ք.Ա.Ք.-ի հետքերով


Արդեն մի քանի օր է` մեր մամուլն ու քաղաքական դաշտը եռում է` դերասան Սերգեյ Դանիելյանի (Յոժ) «Քաղաքացիական ակտիվ քայլ», իմա` Ք.Ա.Ք. կուսակցությունը ցանկանում է գրանցվել և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Ու զավեշտն այն է, որ լրջագույն և խորագույն վերլուծություններ են անում, թե ինչ վտանգներ կարող է ունենալ այս կուսակցության գրանցումը, թե սա իշխանական պրոյեկտ է, թե վարկաբեկում է քաղաքական համակարգը, անլրջացնում է այնպիսի լրջագույն գործընթաց, ինչպիսին ընտրություններն են:

Բայց եկեք ծուռ նստեք, ճիշտ խոսենք: Այ, քաղաքական համակարգ և այդ համակարգից ուղղակի կամ անուղղակի կախվածություն ունեցող մամուլ, ըստ ձեզ, մենք այսքան տարի այդ Ք…–ի մեջ չե՞նք:

Ավելի կոնկրետ հարց, հենց դուք ինքներդ չե՞ք այն ստեղծել ու ամբողջ հասարակությանն էլ դրա մեջ ու դրա հետ ապրելու գարշահոտ իրականությունը պարտադրել: Մեկը գրել է` այդ կուսակցության գրանցումը և ընդհանրապես գոյությունը վարկաբեկում է քաղաքական համակարգը: Եղածից էլ վարկաբեկված համակա՞րգ: Երբ իշխանություն, թե ընդդիմություն արմունկներով իրար հրմշտելով, իրար ոտքի տակ տալով` փորձում են մի պատառ ավել բերանները մտցնել, խորհրդարանում մի ավել տեղ փախցնել, մի մանդատ ավելի շահել:

Ու էդ ճանապարհին` թքած ժողովրդի վրա, ոտքի տակ ճխլվող արժեքների ու գաղափարների վրա, եթե տեղը գա, հերն անիծած էս պետությանն էլ ու դրա ապագային էլ: Իշխանության մասին էնքան են ասել, որ չեմ ուզում կրկնել:

Բա դու, այ ընդդիմություն կոչված, որ ամեն պատի տակից ու ծառի արանքից գոռում ես` ես եմ ընդդիմությունը, ես եմ ամենավատ բառերն ասում իշխանության հասցեին: Կարծես թե, ընդդիմություն լինելը խոսքով, ավելի բարձր գոռալով է լինում:

Դու չե՞ս, որ ամեն անգամ վճռորոշ պահին ժողովրդին հրապարակում մենակ ես թողնում: Դու չե՞ս, որ ապրիլյան պատերազմի առաջին օրերին ձենդ կտրած` բառ չէիր ասում, մինչև տեսնեիր, թե վերջը ոնց կլինի, որ հանկարծ քաղաքական սխալ հաշվարկ չանես, ու հանկարծ թե, դիմացն ընտրություններ են, տաք տեղերդ չսառեցնես:

Դու չե՞ս, որ «Սասնա ծռերի» օրերին մկան ծակին հազար թուման էիր տալիս: Հիմա ի՞նչ եղավ, որ էդպես բոլորդ մռմռում եք: Յոժը ծակե՞ց բոլորիդ, ասեց այն, ինչը բոլորս գիտենք, բայց էդպես հրապարակավ չենք կարողանում ասել:

Կամ էլ ասում են` անլրջացնում է ընտրական գործընթացը: Իսկ մենք՝ անխելքներս, չգիտեինք, թե ընտրություններն ինչ լրջագույն պրոցես են մեզանում` քաղաքակիրթ գաղափարական պայքար` հանուն երկրի և պետության լուսավոր, բարգավաճ կամ էլ էլի ինչ–որ ապագայի:
Լսեք, դուք ձեր ասածին հավատո՞ւմ եք:

Բայց գիտե՞ք, ինչ եմ մտածում: Եթե հանկարծ ու Ք.Ա.Ք.–ը գրանցվեց ու մասնակցեց ընտրություններին, իսկ Ք.Ա.Ք.–ի մասնակցությունը մեզանում կազմակերպվող և կազմակերպված ընտրությունների բուն էությունը և դրանց նկատմամբ հասարակության մի լայն հատվածի վերաբերմունքը բացահայտող ճշգրիտ բնորոշումն է, ապա Յոժն ավելի շատ ձայն կստանա, քան լուրջ դեմքերով իրենց կայացած քաղաքական ուժ համարողները:
Ու դրանով ցույց կտա այն ամբողջ Ք…–ը, որ կա:

Ճիշտ լոզունգ է ընտրել Յոժը` Ք.Ա.Ք.–ը մեր մեջ է, մենք Ք.Ա.Ք.–ի մեջ ենք: Վերջ:

Ա. Ս.

loading...
«Անիտա» անվան տակ. վավերագրական ֆիլմ լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մասին Լեգենդար Գևորգ Վարդանյանի վերջին հարցազրույցը Հազվագյուտ ադամանդն անվանվել է ի պատիվ Գևորգ և Գոհար Վարդանյանների Գերմանիան և Չիլիի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում են Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով Հաղթելո՛ւ ենք. «Ժառանգություն» կուսակցության հռչակագիրը «Ժառանգություն» կուսակցության նախագահ վերընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը
Ադրբեջանական բանկերը շարունակում են դատի տալ շահիդներին
Հայ հրաձիգները ելույթ են ունենում աշխարհի երիտասարդական առաջնությունում Իրանում ԻԼԻՊ-ի հետ կապված խմբի անդամներ են ձերբակալվել ՌԴ ԱԴԾ Արտաշատի սահմանապահ ջոկատը նշում է կազմավորման 36-րդ տարեդարձը Աշակերտական խորհուրդների անդամները հանդիպել են ԿԳ նախարարի և ԱԺ ԳԿՄԵՍ հանձնաժողովի փոխնախագահի հետ Ադրբեջանը կմասնատվի պատերազմի արդյունքում. Riaderbent Ինժեներական ոլորտի ֆորում-ցուցահանդեսը Վանաձոր էր բերել 200 մասնակցի Արմեն Մարտիրոսյանի ելույթը Ժառանգություն կուսակցության 11-րդ համագումարում Վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Ժառանգություն կուսակցության 11-րդ համագումարում Նյուքասլում մարդկանց խմբի մեջ մեքենայի մխրճվելու հետեւանքով 6 մարդ է տուժել ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիան ծանոթացել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի առթիվ քրգործերին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan