Ереван, 23.Октябрь.2017,
--
:
--
,

«Բոլոր ժամանակներում ես ունեմ խոսքի իմ ուղղվածությունը և ասում եմ միայն այն, ինչն իրականություն է». Ռուբեն Գևորգյան

 

Մեր հյուրն է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյանը:

-Պարոն Գևորգյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշեց դեմ քվեարկել բյուջեի նախագծին: Սակայն Դուք և խմբակցության մի քանի այլ պատգամավորներ կողմ քվեարկեցիք: Դուք կանխատեսո՞ւմ եք, թե Ձեր այդ քայլն ինչպիսի գնահատականի կարժանանա կուսակցության ներսում:

-Քաղաքական գործչին բացասական գնահատական է տրվում գործունեության ողջ ընթացքում նրա կողմից դրսևորած քծնանքի, քաղաքական երկկենցաղության, իշխանության և մանդատի համար ամեն տեսակի սրբությունների վրայով անցնելու, յուրաքանչյուր դժվարին պահին սեփական սկզբունքներից շեղվելու և կուսակցությունից կուսակցություն «թռնելու» սովորություն ունենալու համար: Ես այս ամենից դուրս գտնվող մարդ եմ: Եվ արժանապատվությունս ու պատիվս կյանքիցս թանկ են:

-Շատերն արդեն գնացել են Ծառուկյանի մոտ իրենց հետագա անելիքների համար, կուսակցությունում իրենց տեղը, դերը ճշտելու նպատակով: Իսկ Դո՞ւք:

-Ես գնալու տեղ չունեմ: Եվ հետո` Ծառուկյանն իր կուսակցության տղամարդկանց էգ ու որձին լավ էլ ճանաչում է, հո գնալով չէ՞: Երբ նա կրկին ստանձնի կուսակցության ղեկը, այն ժամանակ էլ կխոսեմ ինձ հետաքրքրող հարցերի մասին:

-Բայց չե՞ք կարծում, որ մեր ժամանակներում սպասողները ուշանում են: Մինչ Դուք կսպասեք, շատերն արդեն իրենց հարցերը լուծած կլինեն:

-Ես հայրենասեր մարդ եմ և ազգի զինվոր: Ազգային ժողովում ես իմ դաշտն եմ ունեցել, որը, բնականաբար, հայրենասիրական դաշտն է: 17 տարի անընդմեջ հնչեցրել եմ իմ խոսքը: Ինձանից կարող են խույս տալ այն գործիչները, ովքեր իրենց այդ դաշտում չեն տեսնում: Ընդհանրապես, իմ խոսքի և տեսակի դեֆիցիտը կա ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ, այլ նաև` Ազգային ժողովում: Հայրենասիրական դաշտի մարդը երբեք ոչ մի բանից ուշացած չի լինում: Չմոռանանք, որ մենք պատերազմող երկիր ենք:

-Ուզում եք ասել, որ Ծառուկյանը պետք է վախենա՞ Ձեզ պես թիմակից կորցնելուց:

-Ծառուկյանը վախենալու խնդիր չունի. ԲՀԿ-ում եմ եղել և ԲՀԿ-ում էլ կամ: Բայց ԲՀԿ-ն իմ տեսակը պահելու և գնահատելու խնդիր ունի: Այսօրվա քաղաքական դաշտում շատ չեն անդավաճան մարդիկ: Քանի որ եթե դժվարին պահին լինում են կուսակցությունը լքողներ, ապա նաև լինում են տատանվողներ: Եթե լքողներին «տեղավորենք» թռածների շարքում, տատանվողներին էլ կարող ենք ասել կիսաթռածներ: Բայց հանկարծ տեղի է ունենում իրավիճակի փոփոխություն, և պարզապես բախտի բերմամբ վերջիններս չեն հայտնվում թռածների ցուցակում:

Բայց կան գործիչներ, որոնք սկզբունքային են, և բացառված չէ, որ հանգամանքներից ելնելով կարող են վերջում լքել կուսակցությունը: Իհարկե, այն ժամանակ արդեն, երբ կուսակցությանդ վագոնին այլևս վտանգ չի սպառնում:

-Հնարավո՞ր է` Դուք լինեք այդ մարդը. երբ կուսակցությանն այլևս ոչինչ չսպառնա, դուրս գաք նրանից:

-Դա կախված կլինի արդեն կուսակցության գլխավոր խնդիրները որոշողի վերաբերմունքից և մոտեցումից` կուսակցությանը հավատարիմ մնացած որոշ կուսակցականների նկատամամբ:

-ԲՀԿ-ի վերնախավից տեղյակ ենք, որ ընտրություններին հանդես են գալու «Ծառուկյան» դաշինքով: Այդ պարագայում ԲՀԿ-ն ի՞նչ դիրք է զբաղեցնելու:

-Նոր եմ լսում այդ մասին: Նախ՝ սպասենք Ծառուկյանի վերադարձին, դրանից հետո արդեն հարցերի քննարկման արդյունքում ամեն բան կպարզաբանվի: Բայց որ «Բարգավաճ Հայաստան» բրենդը քաղաքական դաշտում իր դեմքը չի կորցրել մինչ այսօր, և ամեն պարագայում դիտվում է երկրորդ հզոր կուսակցությունը թե՛ իր վարկանիշով, թե՛ մարդկային ռեսուրսներով՝ ակնհայտ է: Իսկ եթե դրան ավելացնենք նաև Գագիկ Ծառուկյանի վերադարձը, ապա ինձ թվում է, որ ընտրությունների արդյունքով ԲՀԿ-ն կրկին կդառնա խորհրդարանի երկրորդ ուժը:

Իսկ եթե կարծում եք, որ ընտրություններին դաշինքով մասնակցելու հանգամանքը Ծառուկյանին հնարավորություն կտա նոր մարդկանց ընդգրկել ընտրական ցուցակի մեջ, ապա հաստատ համոզված եղեք, որ նման հարցերում Ծառուկյանն իր թիմի առջև երբեք կաշկանդված չի եղել:

-Դուք Ձեզ ո՞րերորդ տեղում եք տեսնում ցուցակում: Կամ ռեյտինգային տարբերակով դնելո՞ւ եք Ձեր թեկնածությունը: Եվ եթե` այո, ապա ո՞ր տարածքում:

-Առայժմ ոչինչ ասել չեմ կարող: Բայց որ պատգամավորական մեր խմբակցությունում կան մի քանի մարդիկ, որոնց նկատմամբ պահանջվում է առանձնակի վերաբերմունք, երկու կարծիք լինել չի կարող: Նրանք իրենց գործունեությամբ, հրապարակային ելույթներով կարողացան պահպանել կուսակցության քաղաքական դեմքը:

Ընդ որում, կուսակցության ներսում ևս կան մարդիկ, որոնք անդավաճան կերպով լծվեցին կազմակերպչական աշխատանքերին: Նրանց կատարած աշխատանքը ևս անուրանալի է:

-Պարոն Գևորգյան, «Երդվյալ ազատամարտիկների միությունում» գործերն ինչպե՞ս են: Միությունն ինչպիսի՞ դիրքորոշում ունի գալիք ընտրությունների վերաբերյալ:

-Միությունը կա, այսպես ասած` իր տեղում է: Նաև համալրվում է ժամանակին իրենց ծառայությունը սահմանագծում անցկացրած երիտասարդներով: Միշտ էլ զգոն են և պատրաստ են թշնամու ոտնձգության դեպքում լինել Արցախում` մեր զինվորի կողքին: Ինչպես ապրիլյան պատերազմի առաջին օրվանից էր, երբ թվով 250 երդվյալներ, առանց հերթափոխի, ինձ հետ միասին 50 օր շարունակ մարտական ծառայության էին Մարտակերտի հյուսիսային գոտում, Մռավի լեռների բարձունքում գտնվող սահմանային դիրքերում: Իսկ թվով 600 երդվյալներ էլ համալրել էին Արցախի այլ տարածքների տարբեր ջոկատներ, ինչպես որ հարմար էր գտել բանակի հրամկազմը:

Մարտական ծառայության ողջ ընթացքում երդվյալներն արժանացել են Արցախի նախագահի` Բակո Սահակյանի մեծ ուշադրությանը, ինչպես նաև բանակի ղեկավարության խրախուսանքներին: Այնպես որ, երդվյալները կան, հզոր են, պատրաստ են մինչև վերջ կամավորական հիմունքներով ծառայել հայրենիքին` բանակի հրամկազմի ենթակայության ներքո:

Իսկ համապետական ընտրությունների ժամանակ, ինչպիսին առաջիկա ԱԺ ընտրություններն են, թեկուզ լինելով ոչ քաղաքական կառույց, միությունն իր դիրքորոշումը կհայտնի հունվարին կայանալիք ԵԱՄ 5-րդ արտահերթ մեծ համագումարում:

-Իսկ ո՞ր քաղաքական ուժի նկատմամբ է Երդվյալների տրամադրվածությունը:

-Ի դեպ, ասեմ, որ ԵԱՄ-ի կայացման համար ժամանակին իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:

-Հնարավո՞ր է, որ Ձեր այս պատասխանները նաև մեսիջ են` ուղղված Գագիկ Ծառուկյանին. Դուք ինչ-որ բան եք ուզում նրան ասել:

-Ես Գագիկ Ծառուկյանին ասելու նոր բան չունեմ. նա ինձ վաղուց է ճանաչում: Բոլոր պարագաներում, բոլոր ժամանակներում ես ունեմ խոսքի իմ ուղղվածությունը, և ասում եմ միայն այն, ինչն իրականություն է:

-Իսկ ի՞նչ կասեք կուսակցությունների ներկա վերադասավորումների, ստեղծվող դաշինքների մասին: Հատկապես որ արդեն իսկ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները հուշագիր ստորագրեցին:

-Ուղջունում եմ այդ դաշինքի ստեղծումը: Առավել ևս, որ դրա հիմքում կլինեն հայրենասիրական դաշտին վերաբերող ծրագրերը: Որովհետև ներկայացված երկու կուսակցություններ անմասն չեն այդ գաղափարներին: Իսկ պատերազմող երկրում հասարակությանը հայտնի հայրենասիրական մղումներ ունեցող կուսակցությունների ղեկավարների միավորումը իր դրական արդյունքը կտա:

 

Գոհար Կարապետյան


Լուսանկարներում
` Երդվյալ ազատամարտիկները Հաթերքում` ապրիլյան պատերազմի օրերին Մռավ լեռան բարձունքներում մարտական ծառայություն իրականացնելիս:

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan