Երևան, 15.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,
Նախորդ տարիներին լավագույն մարզչի ընտրությունները սխալ են եղել. Ռուբեն Հայրապետյան Վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Սյունիքի մարզում բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ Հայաստանը 2018 թ. առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսությունը ՀՀ Նախագահը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը ԱԺ-ում մեկնարկել են «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» միջազգային սեմինարը. Ոողիղ Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն» «Վրիպակն» ու ՌԴ սահմանապահ զորամասը. ինչպե՞ս խմբագրվեց պաշտոնական հիմնավորումը «Որևէ քաղաքական ուժ Արտակ Զեյնալյանի հետ մրցող նախագահի թեկնածու չի կարող առաջադրել»

Բնությանը հասցրած հարվածը հետադարձ ուժ ունի



Ամուլսարի հանքավայրի շահագործումը, ի տարբերություն այլ հանքերի, որոնք կարող են ունենալ տեղային նշանակություն, ուղղակի անթույլատրելի է, այս կարծիքին է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը: Այս հանքի շահագործումով մենք իրական վտանգի տակ ենք դնում մեր քաղցրահամ ջրերի պաշարները: Սա հարց է, որը ոչ մի կերպ չի կարող փոխհատուցվել և ոչ մի ֆինանսական հոսքերով, որ ակնկալում է ստանալ մեր կառավարությունը:

Իսկ այն ընդամենը տարեկան 30 միլիոն դոլար է` հարկի տեսքով: Ո՞վ է ասում, որ այսքան գումարի համար կարելի է հարվածի տակ դնել մի ամբողջ տարածաշրջանի քաղցրահամ ջրերի պաշարները:

Ամուլսարը գտնվում է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների մեջտեղում, կողքով էլ անցնում է Որոտան– Արփա–Սևան թունելը: Բազմաթիվ մասնագետներ միաբերան նույնն են պնդում. այս ջրերը կաղտոտվեն, քանի որ հանքը շահագործվելու է բաց եղանակով: Հանքային ջրերը կներծծվեն, ու կառաջանան թթվային ջրեր: Ավելին` ոչ միայն կաղտոտվի թունելով անցնող ջուրը, այլև վտանգի տակ կհայտնվի հենց թունելը: Հանքային թթվային ջրերի ազդեցությունից կքայքայվեն նրա բետոնային և մյուս կառուցվածքները:
Եվ այս ամբողջը անկառավարելի ռիսկ է, որը չի ցանկանում նկատել մեր կառավարությունը` եզրակացնում է նա:

Տարբեր ժամանակներում, տարբեր գործողություններով մենք անընդհատ վտանգի տակ ենք պահում մեր երկրի բնական համակարգերը: Օրինակ, Արարատյան դաշտի արտեզյան ավազանը ըստ էության կանգնեցրել ենք ոչնչացման եզրին, երբ 15 տարի շարունակ ձկնաբուծության տակ էր: Հիմա ասում ենք, որ այն կվերականգնենք: Սևանը մենք վերականգնում ենք արդեն 50–60 տարի: Ստացվո՞ւմ է, որ այն վերականգնենք: Իհարկե չի ստացվում:

Եվ ցավն այն է` արտեզյան ավազանները ոչնչացրեցին, տեսան, որ այնտեղ այլևս հնարավոր չի լինի նույն տեմպերով ձուկ աճեցնել, հիմա էլ որոշել են Սևանը դարձնել ձկնաբուծարան: Նախատեսել են տարեկան մինչև 50 հազար տոննա ձուկ արտադրել լճում: Իսկ թե ի՞նչ է լինելու դրա հետևանքը, ի՞նչ կսպասվի Սևանին և նրա շրջակայքին և ընդհանրապես մեր էկոհամակարգին, ոչ ոքի չի հետաքրքրում: Անգամ վտանգները չեն գնահատվում:

Եթե ուզում եք 50 հազար տոննա ձուկ արտադրել, պետք է այդքան էլ արհեստական կեր լցնեք լճի մեջ: Իսկ թե այս պարագայում որակական ինչ փոփոխությունների կենթարկվի լճի ջուրը, պետք է միայն ենթադրել:

Անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդրին, Լևոն Գալստյանն իր հաջորդ հարցադրումն է անում: Լավ, ասենք երեք տարի հետո սկսվեց հանքի շահագործումը, սակայն, ինչպես հաճախ է պատահում, շահագործողը տեսավ, որ ոսկու պաշարներն այնքան չեն, որքան իրենք էին պատկերացնում, քիչ են: Ի՞նչ են անելու այս դեպքում: Անելու են այն, ինչ ընդունված է մեր երկրում. հանքը բաց վիճակում պարզապես թողնելու են ու հեռանան:

Հիմա հարցը` ո՞վ պետք է վերականգնի տարածքը, ո՞վ և ինչպե՞ս պետք է չեզոքացնի շարունակվող վտանգը: Եվ ամենակարևորը` ո՞ւմ և ի՞նչ գումարներով: Իսկ այս մասին ոչ մի խոսք չկա հանքի շահագործման նախագծում:

Ի դեպ, մենք արդեն ունենք 4–5 այսպիսի` այսպես ասած կիսատ թողնված հանքեր: Պետությունն էլ մատը մատին չի խփում, որ բնապահպանական վտանգը չեզոքացնի:
Լավ, այն ժամանակ, երբ հանքը տալիս էիր շահագործման, այդ մասին չէ՞իր մտածում: Ինչո՞ւ մեխանիզմներ չես ստեղծում, որպեսզի շահագործողը պատասխանատվություն զգա բնությանը հասցրած վնասի համար: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ մարդը պատասխանատու չէ իր արածի համար, ինչո՞ւ պատասխան չի տալիս:

Զարմանում է Լևոն Գալստյանը և շարունակում հարցադրումը` Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանն ո՞վ ոչնչացրեց: Ջրօգտագործման այդ թույլտվություն տվողները հայտնի են, չէ՞: Ինչո՞ւ նրանք պատասխան չեն տալիս: Չեն տալիս, դրա համար էլ սխալը սխալի հետևից է տեղի ունենում, ու երկիրը մոտեցնում ենք էկոլոգիական աղետի շեմին:
Մենք չենք հասկանում, որ բնությանը հասցրած վնասը հետադարձ ուժ ունի, այդ հարվածը իրականում ուղղված է ոչ միայն այս երկրի յուրաքանչյուր քաղաքացու, այլ նախ և առաջ ուղղված է մեր հետագա սերունդների վրա:


Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Նախորդ տարիներին լավագույն մարզչի ընտրությունները սխալ են եղել. Ռուբեն Հայրապետյան Բանակցություններ են տարվում Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների հարցի վերաբերյալ. ԱԳ փոխնախարար Կիրո Մանոյանը առաջիկա տարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուրջ փոփոխություններ չի կանխատեսում Վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Սյունիքի մարզում բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ Հայաստանը 2018 թ. առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսությունը ՀՀ Նախագահը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը ԵՄ առաջնորդները համաձայնեցրել են զարգացման առաջնահերթությունները ԱԺ-ում մեկնարկել են «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» միջազգային սեմինարը. Ոողիղ Օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կաշխատեն ևս տասը տարի Տավարի միսը շուրջ 20% թանկացել է Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա» Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն» Նոր Գեղիում որոշել են փոխել համայնքի անունը «Վրիպակն» ու ՌԴ սահմանապահ զորամասը. ինչպե՞ս խմբագրվեց պաշտոնական հիմնավորումը «Որևէ քաղաքական ուժ Արտակ Զեյնալյանի հետ մրցող նախագահի թեկնածու չի կարող առաջադրել» ԱԱԾ–ի հայտարարության հետքերով Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞ւնի աղանդի հետ «Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել»։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստատեսությանը Թուրքիան Արևելյան Երուսաղեմում դեսպանատուն կբացի «Գրեմմի» մրցանակին առաջադրվելը Մանսուրյանի և Օրբելյանի ստեղծագործական նվաճումների ընդհանրացումն է Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan