Երևան, 26.Փետրվար.2018,
--
:
--
,

Հայ գիտնականի հայտնաբերած տարրը պաշտոնապես ընդգրկվել է Մենդելեևի աղյուսակում

 

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը պաշտոնապես հայտարարել է Մենդելեևի աղյուսակում նոր չորս տարրեր ընդգրկելու մասին, որոնցից մեկն անվանակոչվել է ի պատիվ հայ գիտնականի: Ինչպես տեղեկանում ենք միության պաշտոնական կայքից, 113-ը ստացել է Նիհոնիում անվանումը, 115-ը՝ Մոսկովիում, 117-ը՝ Թենեսին, 118-ը՝ Օգանեսոն` ի պատիվ գիտնական Յուրի Հովհաննիսյանի: Տարրի տարբերանշանն աղյուսակում լինելու է Og-ն:

«Նոր տարրերն արտահայտում են մեր օրերի իրականությունը, գիտության ընդհանրականությունը` դրանով պատիվ անելով այն երեք մայրցամաքներին, որոնցում նրանք հայտնաբերվել են` Ճապոնիա, Ռուսաստան, ԱՄՆ, և այս ամենում ընդգծելով մարդկային կապիտալի ու հրաշալի գիտնական Յուրի Հովհաննիսյանի բացառիկ դերը»,- ասել է Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության նախագահ, պրոֆեսոր Նատալիա Տարասովան:

Հովհաննիսյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Նրա աշխատանքները հիմնականում փորձարարական միջուկային ֆիզիկայից են, նաև՝ գերծանր քիմիական տարրերի սինթեզումից։
Ծնվել է 1933 թ. ապրիլի 14-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, ԵՊՀ պատվավոր դոկտոր: Գիտնականը մեծ ավանդ ունի ՀՀ գիտական կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև համագործակցության զարգացման գործում, ինչի համար էլ 2010 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»:

loading...
Օլիմպիական խաղերն ավարտվեցին Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային Վայոց ձորի մարզում երկրաշարժ է գրանցվել Նորվեգիան Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի հաղթողն է. 39 մեդալ Արսենալ- Մանչեսթր սիթի. ուղիղ հեռարձակում Հնդկաստանում հեռացրել են ուղեղի ամենամեծ ուռուցքն աշխարհում Gucci-ի ցուցադրության ժամանակ մոդելները բարձրահարթակ են դուրս եկել իրենց գլուխները ձեռքներին Ադրբեջանում հաշվառված թմրամոլների թիվը 5 հազարով ավելացել է 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Որոշ գեներ մարդու մահվանից հետո շարունակում են գործել. գիտնականներ Աբովյանի սոցաջակցության աշխատակիցը որպես կաշառք պահանջել և ստացել է օրենքով նախատեսված նպաստների մի մասը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության ընթացքում արտահանումն աճել է մոտ 50 տոկոսով ԱՄՆ-ն առաջիկայում կհայտարարի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Սերբիան երբևէ պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ.Վուչիչ Մոսկվան Վաշինգտոնին և Փհենյանին կոչ է անում սկսել ուղիղ երկխոսություն Արմեն Սարգսյանն Անթիլիասի մայրավանքում հանդիպել է Արամ Ա-ի հետ Արթուր Ալեքսանյանը հաղթել է Կիևի միջազգային մրցաշարում «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը Հեռուստացույցով տարվելը վտանգավոր է Twitter-ը կարգելի միաժամանակ համանման հաղորդագրություններ հրապարակել մի քանի օգտահաշիվներից Սեւ պաղպաղակ. Կորեայում ինչով են հյուրասիրում Օլիմպիական խաղերի հյուրերին Շվեդները հանգուցյալների հետ «շփման» տեխնոլոգիա են մշակում Արմեն Սարգսյանը Լիբանանում կհանդիպի Արամ Ա կաթողիկոսի հետ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan