Երևան, 16.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Իրականում ի՞նչ նպատակներ ունի ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունը` նաև Հայաստանում բժշկակենսաբանական լաբորատորիաներ ստեղծելով


ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին ռեֆերենս լաբորատորիաներ են բացվել Երևանում, Գյումրիում և Իջևանում։ Ամերիկյան և հայկական կողմերի պայմանավորվածության համաձայն, 2017թ. նման լաբորատորիաների բացում նախատեսվում է նաև Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Դրանք կապված են լինելու Երևանի կենտրոնական լաբորատորիայի հետ։

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը բժշկակենսաբանական լաբորատորիաների ցանց է ստեղծել  հետխորհրդային մի շարք երկրների տարածքներում, Ռուսաստանի սահմանների ողջ երկայնքով (Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Ղազախստանում, Ադրբեջանում, Հայաստանում և այլուր)։ Հայ, վրացի, ռուսաստանցի մի շարք փորձագետներ պնդում են, որ այդ լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն, այսինքն՝ կարող են օգտագործվել նաև կենսաբանական պատերազմներ վարելու համար, հատկապես արտակարգ իրավիճակներում: Հետևաբար, այդ կենտրոնները հանդիսանում են սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը, եթե դրանք X ժամին կամ որոշակի պահից հետո ԱՄՆ-ի կողմից օգտագործվեն ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի բնակչության դեմ կամ ԱՄՆ-ի և հետխորհրդային երկրներից նրա որոշ դաշնակիցների կողմից օգտագործվեն ՀԱՊԿ անդամ և մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ, ինչը հնարավոր է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հետագայում լարվածության առավել մեծ աճի և առճակատման դեպքում։ Հիշյալ կենտրոնները գործում են փակ, և միայն ենթադրել կարելի է, թե ինչ հետազոտություններ են կատարվում այնտեղ:

Երևանի «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնի կոնֆերենց դահլիճում այսօր «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության և «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կազմակերպմամբ կայացած «Բժշկակենսաբանական լաբորատորիաները Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համատեսքստում» թեմայով համաժողովը միտված էր հենց այս խնդիրների բարձրաձայնմանը և վերհանմանը, այս փուլում հասարակությանն իրազեկելուն: Առաջիկայում կատարվելու են նաև համապատասխան այլ քայլեր: Համաժողովը հիմնականում վերաբերվում էր Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համատեքստում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս լաբորատորիաների նշանակությանը և գործունեությանը:

Համաժողովին զեկույցներով հանդես եկան Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ուրալի տարածքային կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Պոպովը (թեմա՝ «ԱՄՆ ռազմա-կենսաբանական գործունեությունը հետխորհրդային տարածքում, առկա սպառնալիքները ՀԱՊԿ անդամ երկրների համար և հնարավոր հակազդեցության միջոցները»), «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը (թեմա՝ «Նոր աշխարհաքաղաքական իրողությունները և նոր սպառնալիքները Հայաստանի ազգային անվտանգության համար»), «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը (թեմա՝ «ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նպատակներն ու խնդիրները, կենտրոնի տարածվածության աշխարհագրությունը հետխորհրդային տարածքում»)։ Քանի որ զեկուցողներից կենսաբանական գիտությունների դոկտոր, մանրէաբան Սվետլանա Բաղդասարյանը հարգելի պատճառով բացակայում էր, ներկայացվեց հատուկ համաժողովի համար ավելի վաղ պատրաստած նրա ելույթի տեսաձայնագրությունը (թեմա՝ «Իրավիճակը հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում, բժշկակենսաբանական լաբորատորիաների իրական նպատակները»):

Համաժողովի ընթացքում տրվեց հիշյալ լաբորատորիաների գործունեության գնահատականը Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համատեքստում։ Զեկույցներից հետո համաժողովի մասնակիցների միջև տեղի ունեցավ մտքերի փոխանակում, քննարկման ընթացքում ներկայացվեցին որոշակի առաջարկներ, հասարակությունն առաջիկայում կիրազեկվի նաև ընդունված բանաձևի մասին, որն այժմ խմբագրման փուլում է:

Արթուր Հովհաննիսյան

loading...
Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև 14 միլիոն դոլար «տղերքին». Ջորջ Քլունիի անակնկալը ընկերներին Հաջորդ տարվանից գործարար շրջանակներին կներկայացվեն ԵՄ-ի հետ համաձայնագրից բխող հնարավորությունները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan