Երևան, 17.Հուլիս.2018,
--
:
--
,

Բոլորս պետք է զգոն լինենք և սպասենք պատերազմին, նույն բանը կարող է կրկնվել և ավելի թեժ ձևով. Ռուբեն Գևորգյան (ֆոտոշարք, տեսանյութ)

Երդվյալ Ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ, ԱԺ պատգամավոր, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուբեն Գեւորգյանն անդրադառնալով «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանի հայտարարությանը` «մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացմանը»՝ նշեց.  «Զգում եմ, որ ինքը իր ամեն օրվա ասածն է ուզեցել ասել, որ հավաքվեք մի բռունց դարձեք քանի որ իրավիճակը լարված է եւ ամեն ինչ սպասվող է» :

-Պարոն Գեւորգյան, ինչպես կմենկաբանեք Վարդան Ավետիսյանի հայտարարությունը եւ հատկապես ինչու է նա նշում, որ նոյեմբերի 11-ից 18-ը պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման:

-Չեմ ուզում հիմնականում անդրադառնալ նոյեմբերի 11, 17,16 կամ նոյեմբերի քանիսից քանիսը, քանի որ սահմանում իրավիճակը ոչ միայն լարված է այլ կասեի, եթե զոհվում է զինվորը ուրեմն մենք պատերազմում ենք անկախ նրանցից դա թեժ պատերազմ է, ինչ պատերազմ է, պատերազմը մնում է պատերազմ: Վարդան ավետիսյանի համար ես կարող եմ ասել հետեւայլ, որ նա զգոն գեներալ է եղել միշտ եւ նա ավելի մոտ է կանգնած բանակի խնդիրներին: Նա միշտ էլ զգոնություն է պահանջել ազատամարտիկներից, կամավորականներից , քանի որ իր աշխատանքի բնույթը հիմնականում այդ դաշտում է եղել եւ բնականբար այդ ամեն ինչը ես համարում եմ իր կողմից արդարացված :Ինքը ինչ-որ արտահայտվում է հաստատ ոչ թե ի ցանկանում է ժողովրդի մեջ ինչ-որ տրամադրություն ստեղծել, այլ ինքը միշտ էլ զգոնություն է քարոզել, միշտ էլ ուզեցել ազատամարտիկների հավաքագրել եւ զգում եմ, որ ինքը իր ամեն օրվա ասածն է ուզեցել ասել, որ հավաքվեք, մի բռունց դարձեք քանի որ իրավիճակը լարված է ամեն ինչ սպասվող է: Ես էլ այսօր կարող եմ ասել, չգիտես ինչ կկատարվի, կարող է արթնանանք ու պատերազմ սկսվի, բայց դա չի նշանակում , որ մենք ուզում ենք պանիկայի ենթարկենք մեր ժողովրդին մենք միշտ պետք է զգոն լինենք :

-Քառօրյա պատերազմից հետո դիվերսիոն ներթափանցման երկու փորձ եղավ, կրկին լսում ենք սահմանին զինվորի մահվան մասին: Ըստ էության մինչ քառօրյա պատերազմը հակառակորդի գորողությունները լուրջ չնդունվեցին եւ ունեցանք այն, ինչ ունեցանք: Դուք ինչպես եք գնահատում Արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության գործողությունները:

-Ես չէ, որ պետք է գնահատականը տամ, բայց դե այդ ամեն ինչը վկայում էայն մասին, որ թշնամին հանգստանալու ոչինչ չունի: Նա միշտ էլ պատրաստվում է պատերազմի: Դուք այն հարցը, որ տվեցիք կապված Վարդան Ավետիսյանի՝ ազատամարտիկներին հավաքագրելու հետ, դա վկայում է այն մասին, որ բոլորս պետք է զգոն լինենք եւ սպասենք պատերազմին, որ նույն բանը կարող է կրկնվել եւ ավելի թեժ ձեւով կրկնվել, երկրորդ անգամ երրորդ անգամ, համենայնդեպս ես ողջունում եմ այս զգոնությունը: Այս զգոնությունից ամեն օրվա կոչերից ոչ մի հայրենասեր ընտանիք չի ընկճվի եւ այլ բան մտածի:


Մանրամասները` տեսանյութում

Ֆոտոշարքում`
ԵԱՄ-ն Հաքերքում, Մռավ լեռան սահմանապահ դիրքերում ապրիլի 5-17 մարտական ծառայություն իրականացնելիս
ArmLur.аm



 http://armlur.am/614870/

loading...
Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan