Երևան, 20.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալները սխալ են` Հայաստանն ունի՛ «Իսկանդեր» և «Բուկ»


Մեր հյուրն է ռուսական «Новый оборонный заказ. Стратегии» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը


– Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ԶՀԱՎԿ) զեկույցում նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանից գնել է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 6 միավոր ТОС–1А «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ: Հնարավոր լարվածության դեպքում դրանց առկայությունը կարո՞ղ է զսպող դեր կատարել Ադրբեջանի համար:

– Սկսենք նրանից, որ Կենտրոնի զեկույցում նշված սպառազինությունների քանակն ու արժեքը, ամենայն հավանականությամբ, իրականությանը չեն համապատասխանում: Ընդհանրապես, ռազմական տեխնիկայի արտահանման վերաբերյալ տեղեկություններ տրամադրող ոչ մի կազմակերպություն, օրինակ, բրիտանական Military Balance–ը կամ շվեդական SIRPI–ն, երբեք համարժեք տեղեկատվություն չի ներկայացրել Անդրկովկասի երկրների, հատկապես` Հայաստանի վերաբերյալ: Նախկինում ԶՀԱՎԿ–ը բազմիցս ոչ ճշգրիտ տվյալներ է ներկայացրել, օրինակ, С–300 զենիթահրթիռային համալիրների քանակի վերաբերյալ: Ինչ վերաբերում է կոնկրետ իրավիճակին, առայժմ հասցրել են մատակարարել միայն այդ քանակությամբ, բայց ամենայն հավանականությամբ, «Սմերչը» կհասնի 12 միավորի, քանի որ մեկ դիվիզիոնի չափն այդքան է: Ինչ վերաբերում է «Սոլնցեպյոկներին», ապա դրանք մեծ քանակով ձեռք բերելն անիմաստ է, քանի որ այն բավականին սպեցիֆիկ և նեղ մասնագիտացված զենք է: Ինչ վերաբերում է արժեքին, որը ներկայացրել էր Կենտրոնը, ապա, թերևս, պարզապես վերցրել են արտահանման գինը, առանց որևէ արտոնություն հաշվի առնելու, և մեխանիկորեն բազմապատկել ներկայացվող քանակով:

Վերադառնալով Ադրբեջանին` նշենք, որ տարիների ընթացքում Բաքուն ձեռք է բերել ընդհանուր առմամբ 30 միավոր «Սմերչ» համակարգ և 18 միավոր «Սոլնցեպյոկ»: Անխոս, Հայաստանի Զինված ուժերում «Սմերչի» առկայությունը կզսպի Բաքվի` խոշոր բնակավայրերին հարվածելու մտադրությունը, քանի որ ակնհայտ է պատասխան հարվածի հնարավորությունը: Ընդ որում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի դեմ պայքարի միակ միջոցը դրանք հակահարվածի միջոցով ոչնչացնելն է: Այսինքն, եթե հրթիռն արձակված է, վերջ` չես խփի: Ինչ վերաբերում է «Սոլնցեպյոկին», ապա դրա ռազմավարական նշանակությունը խիստ չափազանցված է: ТОС–1А–ի հարվածի հեռահարությունը ընդամենը 6 կմ է, ու չնայած դրա կործանիչ ուժին, այն կարելի է ոչնչացնել նույնիսկ ականանետային կրակի կամ հակատանկային հրթիռային համալիրների միջոցով:

– Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը չկարողացավ ճիշտ օգտագործել իր «Սմերչ» համակարգը: Հետագայում դա բացատրվեց մասնագետների ոչ կոմպետենտությամբ: Հայաստանն ունի՞ գիտակ մասնագետներ, ովքեր կկարողանան անհրաժեշտության դեպքում ճիշտ կիրառել այդ զենքը:


– Հայ մասնագետներն սկսել են սովորել օգտագործել այդ տեխնիկան դեռ շատ տարիներ առաջ, ուստի կադրերի պակաս լինել չի կարող: Ինչ վերաբերում է ադրբեջանական վրիպմանը, ապա կա նաև տեղեկատվություն, որ դա տեղի է ունեցել հետախուզության սխալի պատճառով: Այնտեղ, որտեղ, ըստ ադրբեջանական տվյալների, պետք է լինեին հայկական զորքերը, դրանք չեն եղել:

– Ինչո՞ւ է Հայաստանը որոշել ձեռք բերել «Тигр» զրահամեքենաներ և «Игла–С» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ: Դրանք ի՞նչ առավելություններ ունեն:

– Հայաստանն ունի բավականին մեծ թվով դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, այդ թվում` «Игла–С»: Այս զինատեսակն իսկական մղձավանջ է հակառակորդի ուղղաթիռների ու գրոհային օդուժի համար: Օրինակ, Ուկրաինայում աշխարհազորայինները դրանց օգնությամբ խփել են մեծ թվով ավիացիոն տեխնիկա, արդյունքում` Ուկրաինայի օդուժին զրկելով ավիահարվածներ հասցնելու հնարավորությունից: Լեռնային և անտառածածկ տարածքում այդ համալիրների ուժը միայն բազմապատկվում է` դրանք հայտնաբերելը գրեթե անհնարին է: Այնպես որ, «Игла–С»–երը երբեք ավելորդ չեն լինում:
Ինչ վերաբերում է «Тигр» զրահամեքենաներին, ապա դրանց որոշակի քանակ ավելի վաղ ձեռք էր բերվել ինչպես բանակի, այնպես էլ ոստիկանության համար: УАЗ մակնիշի մեքենաների համեմատությամբ, դրանք ավելի անցողունակ են և պաշտպանված են 7,62 մմ կալիբրի հրաձգային զենքի հարվածներից: Դրանք կարելի է կիրառել հատուկ ստորաբաժանումների արագ տեղափոխության համար:

– Կենտրոնի զեկույցում չի նշվում այն մասին, որ Հայաստանը ձեռք է բերել «Իսկանդեր–Մ» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրներ և «БУК» զենիթահրթիռային համալիրներ: Ինչո՞ւ: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այդ տեխնիկան գտնվում է ռուսական ռազմաբազայի բալանսի վրա, և Հայաստանը դրանք չի կարող օգտագործել:


– Ինչպես արդեն նշել եմ, ԶՀԱՎԿ–ն և նման այլ կազմակերպություններ Անդրկովկասի վերաբերյալ ուսումնասիրությունները կատարում են չափազանց վատ: Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված զորահանդեսում ներկայացված ամբողջ սպառազինությունը գտնվում է հայկական բանակի կազմում և ղեկավարվում է նրա կողմից: Պարզապես նույն «Իսկանդերի» գործարքի տվյալները գաղտնի են, թեև հայտնի է, որ դրանց ձեռքբերումը չի առնչվում 200 մլն դոլարի արտոնյալ վարկի հետ: Բացի այդ, գործարքն ավելի վաղ է եղել` 2013–14 թվականներին: Ընդհանրապես Հայաստանում շատերը չափազանց լուրջ են վերաբերվում ռուս փորձագետների հայտարարություններին, եթե անգամ փորձագետ բառը պետք է գրել չակերտով: Նրանց մեծ մասը Հայաստանի ԶՈՒ–ի մասին գիտեն մի փոքր ավելի, քան ոչինչն է:

– Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել, որով հավանություն է տվել ՀՀ և ՌԴ միացյալ խմբավորման մասին համաձայնագրին: Ի՞նչ է ենթադրում համաձայնագիը: Այդ խմբավորումն ինչպե՞ս է գործելու:

– Այդ խմբավորման մեջ մտնելու է Անդրկովկասում ՌԴ 102–րդ ռազմաբազան և ՀՀ ԶՈՒ 4–րդ բանակային կորպուսը, ընդ որում, ուժերի հրամանատարությունն իրականացնելու է հայ գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանը: Եթե թշնամին ներխուժի Հայաստանի տարածք, հրամանատարն իրավունք է ունենալու հրամաններ տալ ինչպես 102–րդ ռազմաբազայի, այնպես էլ հայկական զորամասերի զինվորականներին: Բնականաբար, Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ Ռուսաստանը ոչ մի հսկողություն չի ստանում, որքան էլ ոմանք դա ցանկանան այդպես ներկայացնել:

Արփի Սահակյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan