Երևան, 18.Հուլիս.2018,
--
:
--
,

Նմաններին պետք է հասկացնել, որ իրենց արածը առնվազն թրքություն է. Ռուբեն Գևորգյան

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու, վերջին օրերին սահմանում նկատվող աննախադեպ լարվածության եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանի («Ծաղիկ Ռուբո») հետ:

-Ինչպե ՞ս եք գնահատում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի դեպքը:

-Որպես ԵԱՄ նախագահ՝ դատապարտում եմ բոլոր այն միջադեպերը, որոնք կապված են հրամանատար ազատամարտիկների ծեծի հետ, վերջինը Սմբատ Հակոբյանի դեպքն էր:

-Չե՞ք կարծում, որ սա շարունակությունն է նախորդ դեպքերի, որոնք մնացել էին անպատիժ:

-Չեմ կարծում, որ մեր երկիրը դուրս է եկել իր զորության ուղուց եւ չի պատժելու անգամ պատերազմի բոթը իրենց ընտանիքում չտեսած էդ մուսկուլիստներին նման ոտնձգությունների համար: Ի վերջո, նմաններին պետք է հասկացնել որ իրենց արածը առնվազն թրքություն է, որ ազատամարտիկներին, անկախ պատճառներից, նման վիճակի հասցնելը առնվազն թուրքերի նման մի խաչքար կոտրել է, քանի որ պատերազմից հետո հրաշքով կենդանի վերադարձած այդ տղերքը իրենց հաղթանակած երկրում ներկա սերունդների աչքին նույնպես մի պատմություն են, մի խաչքար, մի հուշ:

-Ազատամարտիկների հետ կապված միջադեպերում քաղաքական ենթատեքստ չե՞ք տեսնում:

-Դժվար է ասել, քանի որ պատերազմի շեմին կանգնած երկրի ոչ մի իշխանական ուժ չի ցանկանա հասարակության մեջ նման տրամադրություն ստեղծել: Բայց որ քաղաքական կեղտը մի այնպիսի կեղտ է, որ կարող է քսվել իր կողքով անցնող ամենքին, դա փաստ է, պարզապես մեր ազնվագույն տղերքին պետք է հեռու մնալ քաղաքական այդ կեղտից, ինչքան մաքուր դաշտում գործենք, ինձ թվում է՝ մեր կռվողների ձայնը ավելի լսելի եւ որոշիչ կլիներ:

-Ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին սահմանում նկատվող աննախադեպ լարվածությունը:  Երբ թշնամու գնդակից սահմանում զոհվում են զինվորներ եւ խաղաղ բնակիչներ, ուրեմն՝ պատերազմում ենք:

-Ինչո՞ւ է լռում պետությունը: Պետությունը չի լռում, եւ նմանատիպ ոտնձգությունների համարժեք պատասխանը միշտ էլ հաջորդում է անմիջապես, պարզապես նման իրավիճակներում պիտի լռեն այն ուժերը, որոնք կարող են խաթարել երկրի ներքաղաքական իրավիճակը: Ներքաղաքական անկայուն վիճակը առավել վտանգ է ներկայացնում պատերազմի մեջ հայտնված մեր պետությանը:


 hraparak.am

loading...
Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan