Երևան, 23.Մարտ.2017,
--
:
--
,

Ռուբեն Գեւորգյան. «Բոլորս մեկ ենք, պարզապես տարբեր սարերում կանգնած»

 

 

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բոլորն էլ շտապեցին Արցախի տարբեր սահմանապահ դիրքեր, ի հակադրություն ժամանակ առ ժամանակ առկա ազատամարտիկների տարաձայնությունների: Այս, ինչպես նաեւ թշնամուն դաս տված զինվորի ու իրավիճակի նոր զարգացումների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկներ» միության նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

- Պարոն Գեւորգյան, առ այսօր «Երդվյալ ազատամարտիկներով» գտնվում եք Արցախում: Ո՞րն է Ձեր կազմակերպության դերակատարությունն այդտեղ:

- Կամավորական սկզբունքով, անկախ տարիքից, հայրենասեր հազարավոր մարդիկ` չհարելով որեւէ կազմակերպության, այսօր գտնվում են Արցախում: Նման պարագայում` խոսել կազմակերպությունից կամ նրա դերակատարությունից, ինձ թվում է` հարիր չէ: Ավելի ճիշտ` մենք պետք է մատնանշենք երկրին սպասվող վտանգի ժամանակ այն գեղեցիկ երեւույթի մասին, որը կոչվում է մեր ժողովրդի հավաքական ուժի գիտակցում: Զարմանալի գենետիկայով ենք օժտված` հզոր ոգու տեր ազգ ենք եւ ժողովուրդ: Պահի գիտակցումով բոլորս ունենում ենք մի անուն` ՀԱՅ, եւ պայքարի ենք դուրս գալիս արյան հավատարմությամբ:

- Այնուամենայնիվ, ինչպե՞ս կբացատրեք այն ֆենոմենը, որ ազատամարտիկների միջեւ այդքան ընդհարումներ եղան, բայց հանկարծ բոլորն էլի նետվեցին պատերազմի դաշտ: Արդյո՞ք վտանգ չեք տեսնում դրա մեջ:

- Իհարկե ոչ, մեր հայ արյան մեջ կա արյան մի կաթիլ, որի մեջ խոսում է մեր Աստծո գործակիցը եւ այդ գործակիցն է, որ բոլորի մեջ մաքրում է ամեն մի չարակամ բան` ազգին սպասվող վտանգների ժամանակ:

Ինչեւէ, ապրիլի 2-ից Արցախում եք գտնվում, եւ որքանով տեղյակ ենք, զոհ եք տվել, վիրավորԱսելիք չունե՞ք:

 – Ունեմ, ինչու ոչ, փառք բոլոր զոհված մեր եղբայրներին, հերոս զինվորներին, մեր քաղցր տղերքին: Այսօր բոլորս նույնն ենք, մենք մի սարում ենք սպասում թշնամուն, մյուսները` մյուս սարերում: Բոլոր զոհերը մերն են` ազգինը, ազգի սերուցքի տղերքն են, 90-ականներին զոհված իրենց հայրերի ու պապերի վրեժը լուծող ու կիսատ թողած գործը շարունակողներն են: Փառք բոլորին, հազար փառք մեր զինվորներին եւ բանակին: Այո՛, բոլորս մեկ ենք, պարզապես տարբեր սարերում կանգնած նույն տղերքն ենք մեր ազգի:

Ի՞նչ եք կարծում, ինչպիսի հանգուցալուծում կունենա ստեղծված իրավիճակը:

– Դա աշխարհաքաղաքական դաշտում որոշվող խնդիր է, իսկ մինչ այդ, ես իմ ազգի զինվորն եմ: Կարեւորը դուք հանգիստ եղեք, երբ հայրերն ու որդիներն են կողք կողքի կանգնում` ընդդեմ նենգ ու սրիկա թշնամու, դա արդեն նրա վերջն է: Պարզապես, նորից եմ ասում` հազար փառք մեր զոհված զինվոր տղերքին եւ փառք մեր բանակին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
iravunk.com

loading...
ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել «Իգլա» զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու գործով Ռուսաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ադրբեջանը հերթական սարսափի մեջ է` Վրաստանով ռազմական տեխնիկա է գալիս Հայաստան Կիեւում սպանվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը Կառավարության բազմաթիվ առաջարկների մասին գյուղացին տեղյակ չէ Հասմիկ Պապյանի Խոսքը «Հաց բերող»-ի հուղարկավորության արարողության ժամանակ Իսրայելը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ Վարչապետը Վլադիմիր Գասպարյանին հորդորեց ճանապարհային ոստիկանության ոլորտը վերցնել անձնական հսկողության ներքո Եպիսկոպոս Մաշալյանը խնդրել է Ամենայն Հայոց կաթողիկոսին միջամտել Աթեշյանի հեռացման հարցում Կառավարությունը հաստատել է կամավորական գործունեությունը կանոնակարգող հայեցակարգը Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Ուկրաինայի զինապահեստում բռնկած հրդեհի պատճառով Ինն անց կես մոստերի վրա աշխատող չկա. վարչապետը բարկացավ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց Սևանա լճին հարակից տարածքներում ներդրումներ կատարելու հետ կապված Դեղերի գնի նվազեցում և դրանց՝ ԱԱՀ–ից ազատում. թեկնածուների առողջապահական ծրագրերը Գծերի «կանեցներում» պտտվող գումարներից մինչև երկրաչափական պրոգրեսիայով աճած տուգանքների հետևանքներ Պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ՝ ճանապարհները վերանորոգելու համար Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել է հինգի Հայաստանը մասնակցելո՞ւ է Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ–ի զորավարժություններին. իսկ ի՞նչ կասի Ռուսաստանը Իրանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը չի կարող արդյունավետ լինել Տեր–Պետրոսյանի մոտեցումը մնում է առանց լուրջ հակափաստարկի Գագիկ Մելքոնյան. «Բաբայանը «Սասնա ծռեր 2–ի» հետ ի՞նչ կապ ունի, երբ «Սասնա ծռեր–1–ն» էլ ա իշխանությունը սարքել մեր տղերքի գլխին» Արցախի դիրքապահների ուղղությամբ ադրբեջանական զինուժն արձակել է շուրջ 370 կրակոց Ոստիկանների կողմից կատարված չարաշահումները հերքվել են. քննիչը հանիրավի է մեղադրվել հանցագործության կատարման մեջ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan