Երևան, 26.Մարտ.2017,
--
:
--
,
ՀՀ զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու հարկ եղած դեպքում «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը. ՀՀ գլխավոր դատախազություն «Հայաստանի ներդրողների ակումբի» ստեղծումը բեկումնային է լինելու. ՀՀ վարչապետ Հայաստանում կրթության որակը պետք է էապես բարձրացվի. Կարեն Կարապետյան Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի երկու հոդվածով Մեր ավիացիայի կուրսանտների կատարյալ հաղթանակը` «Էյրբասի» հայտարարած մրցույթում Ադրբեջանը փողով սենատորներ ու կոնգրեսականներ է «գնում». ԱՀՀ–ն դիմում է Սենատին ու Կոնգրեսին Մահացել է «Սիգարի արքա» Ավո Ուվեզյանը Մարքրիտի համար «հարմար փեսացու» գտնելը քիչ է, պետք է մտածել նաև հետագայի մասին

ՀՀԿ-ի խոստումները հօդս ցնդեցին դեռ չծնված՝ չդիմանալով առաջին իսկ փորձությանը. Քրիստ Մարուքյան


Վանաձորում քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը, ով լինելով ընդդիմության միասնական թեկնածուն, միևնույնն է՝ չկարողացավ շրջանցել հանրապետական մրցակցին, ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է ավագանու ընտրության արդյունքները:

Դիմելով իր աջակիցներին՝ նա գրել է. «Նախ մեկ անգամ ևս իմ և մեր թիմակիցների կողմից խորին շնորհակալությունս եմ հայտնում մեր բոլոր ընտրողներին, աջակիցներին և այն մարդկանց, ովքեր այս ողջ ընթացքում ուշի-ուշով հետևել են բոլոր գործընթացներին։ ՏԻՄ ընտրություններին մեր մասնակցությամբ մենք ստեղծեցինք այլընտրանք, վանաձորցուն տվեցինք տեղական մակարդակում իշխանափոխություն անելու իրական ընտրության հնարավորություն։ Ամեն կերպ հորդորեցինք կոնսոլիդացնել քվեները Լուսավոր Հայաստանի օգտին և ունենալ միանշանակ հաղթանակ։

Մեր հանդիպումների ընթացքում ներկայացրեցինք, որ միայն ՀՀԿ-ին չընտրելը դեռ բավարար չէ իշխանափոխության հասնելու համար։ Ընտրություններն անցան... ստացանք մոտ 11000 մաքրամաքուր ձայն. առանց ճնշումների, սուտ խոստումների, պաշտոններ ու փող բաժանելու, բռնությունների ու մարդկանց վախեցնելու, այդուհանդերձ, միանշանակ կոնսոլիդացիա տեղի չունեցավ։
Կատարեցինք հաջորդ քայլը՝ ավագանու կազմում մեծամասնություն ձևավորելու ու քաղաքական նոր մշակույթ բերելու ուղղությամբ, սակայն այս անգամ էլ բախվեցինք ՀՀԿ-ի հերթական ամբարտավանության ու քաղաքական տեռորի մեխանիզմների հետ, և ստացանք այսօրվա պատկերը։
Ինչպես բազմիցս նշել էինք, մենք պատրաստ էինք նաև այս սցենարին և, ամենևին չընկրկելով, պատրաստվում ենք լիարժեք հակակշիռ ու զսպման մեխանիզմ լինել իշխող կուսակցության նկատմամբ ու ամենօրյա ռեժիմով խոշորացույցի տակ պահել նրանց աշխատանքն ու ստիպել կետ առ կետ իրականացնել իրենց նախընտրական բոլոր խոստումները։
ՀՀԿ-ի նոր էջը ցույց տվեց, որ իրականում որևէ նոր բան չկա և պահվածքի, և բովանդակության առումով. նույնիսկ որոշակի առումով ավելի վատն է, քան կարելի էր սպասել։ Այն պնդումները, որ նոր սահմանադրությամբ մենք գնում ենք նոր քաղաքական մշակույթի ձևավորման ու քաղաքական կյանքում կուսակցությունների դերի բարձրացման, հօդս ցնդեցին դեռ չծնված՝ չդիմանալով առաջին իսկ փորձությանը։
Այս ողջ ընթացքում մենք եղել ենք բաց, արդար ու ազնիվ վանաձորցիների հետ, տարել ենք առողջ ընտրարշավ՝ չենք պիտակավորել մրցակիցներին, չենք անձնավորել, ատելության քարոզ չենք արել և մեր հռետորաբանությունը զերծ ենք պահել հայհոյախառն տերմիններից։ Չենք տրվել նաև որևէ սադրանքի, ինչը բավականին բարդ էր։
Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կբոյկոտի առաջիկա նիստերը՝ դրանով թույլ չտալով անկհայտորեն 15 մանդատ ունեցող ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին որևէ որոշում կայացնել։ Քվորում ապահովելու համար, նրանք ստիպված կլինեն դիմել իրենց ծառայություն մատուցած այն 4 անդամներին և այդ քայլով հենց իրենք կբացահայտեն այդ մարդկանց։ Այսպիսով, մենք կարող ենք արձանագրել, որ Վանաձորում պատռվեցին դիմակներ...»:

loading...
Տոկիոյի ոստիկանությունը պարզում է ագռավների զանգվածային սատկելու պատճառները Հրշեջները կատարել են 112-ամյա ֆրանսուհու երազանքը «Փշրված պատրանքի մի գիշեր» դրաման համալրեց երևանյան ներկայացումների շարքը Պետք է աստիճանաբար հասնենք այն կետին, որից հետո կյանքի որակը փոխվելու է. Կարեն Կարապետյան «Ռոսիա 24»-ը ֆիլմ է պատրաստել Հայաստանի ներդրումային գրավչության, էկոտուրիզմի, կրթության ու ավանդույթների մասին ՀՀ զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու հարկ եղած դեպքում «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը. ՀՀ գլխավոր դատախազություն Նյութեր են նախապատրաստվում Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու սրբապատկերների վնասման առնչությամբ Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկնդմիշտ ճանաչվի. ԱՄՆ-ի կոնգրեսական Մեծ Բրիտանիան բավարար ապացույցներ չի տեսնում Թուրքիայի հեղաշրջման փորձում գյուլենականների մասնակցության համար Մերկելն ընդունել է Եվրամիության սխալներն ու կոչ արել կարգավորել դրանք Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ են տոնել Շարժայի մրցաշարի երկրորդ տուրում Լոնդոնի ոստիկանությունն ազատ է արձակել ահաբեկչության գործով ձերբակալված երկու կասկածյալի ԵՄ գագաթնաժողովն Իտալիայում ընթանում է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո Ոստիկանությունն ահազանգ է ստացել Էջմիածնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամին ատրճանակով սպառնալու վերաբերյալ «Հայաստանի ներդրողների ակումբի» ստեղծումը բեկումնային է լինելու. ՀՀ վարչապետ Առանց անվտանգություն չկա առաջընթաց. Էդուարդ Շարմազանով Բոլոր քաղաքական ուժերը անում են ցուցակագրումներ կազմակերպչական նպատակներով. Հերմինե Նաղդալյան Սերժ Սարգսյանը ժամանել է Արցախի Հանրապետություն Հայաստանում կրթության որակը պետք է էապես բարձրացվի. Կարեն Կարապետյան Յուրաքանչյուր դեպք պետք է մանրամասն ուսումնասիրվի. Դավիթ Հարությունյանը տնօրենների ձայնագրությունների մասին Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել թուրքերի դեմ իրականացվող լրտեսության գործով Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը կվերադառնա Ստամբուլ ու կհաստատվի պատրիարքարանում Վենեսուելան Պերու է ուղարկել ավելի քան 70 տոննա հումանիտար օգնություն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan