Երևան, 30.Մայիս.2017,
--
:
--
,

Բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել Է ճապոնացի գիտնական Յոսինորի Օսումիին

Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում 2016 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել Է ճապոնացի պրոֆեսոր Յոսինորի Օսումիին «աուտոֆագիայի մեխանիզմի հայտնագործման համար»: Այդ մասին հայտարարել Է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտին առընթեր Նոբելյան կոմիտեն:

Օսումին ճանաչում Է գտել աուտոֆագիայի գործընթացի իր հետազոտման շնորհիվ, ինչի հետեւանքով տեղի Է ունենում բջիջների մասերի կամ ամբողջական բջջիջների ինքնաոչնչացում: Մասնավորապես, գլխուղեղի բջիջների նման սպառումը կարող Է խորացնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: 1993 թվականին Օսումին աշխարհում առաջինը հայտնաբերել Է այն գեները, որոնք պատասխանատու են աուտոֆագիայի գործընթացի համար:

Յոսինորի Օսումիին ծնվել Է 1945 թվականին Ճահոնիայի Ֆուկուոկա քաղաքում: 1974 թվականին ստացել Է Տոկիոյի համալսարանի գիտությունների դոկտորի աստիճան: Բազմաթիվ պարգեւների դափնեկիր Է բջջային կենսաբանության բնագավառում: Նա դարձել Է Նոբելյան մրցանակ ստացած 25-րդ ճապոնացին:

Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում 2015 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ԱՄՆ-ից ՈՒիլյամ Քեմփբելը, ճապոնացի պրոֆեսոր Սատոսի Օմուրան եւ չինուհի հետազոտող Տու Յույուն պարազիտների եւ մալարիայի դեմ պայքարի մեթոդների համար:

Իր կտակում Ալֆրեդ Նոբելը ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում դափնեկրի ընտրությունը հանձնարարել Է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտին, որը հիմնադրվել Է 1810 թվականին եւ ներկայում աշխարհի առաջատար կրթական ու գիտական բժշկական կենտրոններից մեկն Է: Նրան առընթեր ստեղծված Նոբելյան կոմիտեն բաղկացած Է հինգ մշտական անդամներից, որոնք իրենց հերթին իրավունք ունեն փորձագետների հրավիրել կոնսուլտացիաների համար:

Ընդամենը բժշկության բնագավառում մրցանակը շնորհվել Է 106 անգամ: Ամենաերիտասարդ դափնեկիրը 1923 թվականին դարձել Է Ֆրեդերիկ Բանտինգը (32 տարեկան) ինսուլինի հաոյտնաբերման համար, ամենատարեցը՝ Պեյտեն Ռոուսը (87 տարեկան) 1966 թվականին օնկոգեն վիրուսների հայտնաբերման համար: Այդ պարգեւի դրամական բաղադրիչի չափն այս տարի, ինչպես եւ նախորդ երեք տարվա ընթացքում, հասնում Է 8 մլն կրոնի (932 հազար դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

loading...
Հյուսիսային Կորեայի հետ պատերազմելը ողբերգություն կլինի Հյուսիսային Կորեան հրապարակել է նոր հրթիռի փորձարկման տեսանյութը Պուտինի հետ բանակցություններն անկեղծ էին. Մակրոն «Բարսելոնան» նոր գլխավոր մարզիչ ունի Ախալքալաքում կամրջի տակ հայտնաբերված աղջիկը 3 օր անհետ կորած էր Մոսկվայում փոթորիկի հետևանքով 11 մարդ է զոհվել (տեսանյութ) Սերժ Սարգսյանը ՀԾԿՀ նախագահի տեղակալ է նշանակել Դեղատնից հափշտակել են դեղորայք (Տեսանյութ) Բժիշկ նկարիչների ցուցահանդես՝ Նկարիչների միությունում Թուրքիայի գործունեությունը քննարկվել է ՆԱՏՕ-ի նստաշրջանում Ավարտվում են այն ժամանակները, երբ կարող էինք վստահել այլոց բարեկամությանը. Մերկել Տոտտիին չի հաջողվել զսպել արցունքները (տեսանյութ) ԵՏՄ-ն Իրանի ազատ առևտրի պայմանագիր կստորագրի Նախարարը ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահին Ադրբեջանա-ռուսական սահմանին անցկացվում է «Սահման-վահան» գործողությունը «Արցախի հարցում պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի դեսպանին Զգուշացում Բաքվին. Ստատուս-քվոն կարող է փոխվել այլ ուղղությամբ 2017թ-ի 4 ամիսների ընթացքում Հայաստանում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք. Նելլի Դուրյան Զինծառայողների ջրահեղձման գործով պաշտոնանակություններ են արվել. Մովսես Հակոբյան Մեղադրանքներ են առաջադրվել Բավրայի մաքսակետի պետին ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենին: Նրանք կալանավորվել են
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan