Երևան, 16.Հունվար.2018,
--
:
--
,

Մեր պատերազմը չի կարող այսպես ավարտվել. Ռուբեն Գեւորգյան



Hraparak.am-ի հարցերին պատասխանել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանը:

-Դուք եւ երդվյալ ազատամարտիկները ապրիլի 2-մայիս 20-ը Արցախում էիք: Կցանկանայի խոսեիք ձեր ապրածի եւ տեսածի մասին:

-Ապրածի մասին մի բան կարող եմ ասել, երբ կյանքի տրված ժամանակահատվածը ապրում ես հայրենիքի ցավով եւ հոգեպես նրան սպասվող վտանգների մեջ ես քեզ տեսնում, դա կյանքիդ ամենագեղեցիկ դրսեւորումն է: Տեսածս էլ այն է, որ մեր բանակի զինվորը հաղթեց այս պատերազմում, հզոր ոգու տեր զինվոր ունենք, Փառք նրանց եւ մեր բանակին: Եթե միշտ մտածել ենք՝ մեր սահմանային դիրքեր գնալով քաջալերենք մեր զինվորներին, ապա այս պատերազմում զգացինք, որ նրանց քաջալերել պետք չի, հաճախ իրենցով մենք ենք քաջալերվում:

-Սերժ Սարգսյանի Վիեննայից վերադառնալուց հետո կամավորականներին վերադառնալու հրահանգ եղավ, արդյոք ճի՞շտ էր հրահանգը, արդյոք ապրիլի սկզբին սկսված պատերազմն արդեն ավարտվել է:

-Վերադառնալու հրահանգի ճիշտը եւ սխալը զինվորը չի որոշում, մենք կամովին ազգի զինվորագրվածներ ենք եւ ենթարկվում էինք բանակի հրամկազմին, իսկ որոշումները կայացվում են երկրի գերագույն գլխավոր հրամանատրի կողմից: Նա է տիրապետողը տվյալ ժամանակի թե քաղաքական, թե ռազմական համընդհանուր իրավիճակին: Կամավորների վերադարձը պայմանավորված չէ պատերազմի ավարտով, մեր պատերազմը չի կարող այսպես ավարտվել, ճիշտ է՝ ստեղծված իրավիճակում մենք հաղթել ենք, բայց դիրքեր ունենք կորցրած, որոնք ռազմավարական նշանակություն ունեն: Մեր բանակը իր առջեւ խնդիր ունի լուծելու եւ կլուծի:

-Հայաստանում բուռն քննարկումներ եղան 800 հա հող կորցնելու համար, գնահատականներ հնչեցին, որ դրանք ամայի եւ ոչ պիտանի հողեր են: Ինչպե՞ս եք գնահատում այդ կորուստը: Համաձա՞յն եք այդ կարծիքների հետ, արդյոք պե՞տք է այդ հողերը ետ վերադարձնել:

-Հողը պիտանի եւ ոչ պիտանի չի լինում, հողը դա ամենամեծ արժեքն է, որի վրա են ձեւավորվում ազգերն եւ պետությունները, ամեն մի փոքրիկ հողակտորներն էլ այդ հասկացության մեջ է, առավել եւս, որ մեր ամեն մի մետր հողը արյամբ է ներկված, մեր սահմաններն արյամբ են ընդգծված: Եւ չեմ կարծում, որ կգտնվի մի հայ մարդ, դա լինի իշխանական, բանակային, թե շարքային քաղաքացի, որ հողի գաղափարը արյան գաղափարից կտարանջատի:

-Կոմանդոսը եւ Ժիրայր Սեֆիլյանը նախաձեռնել են կամավորների հավաք, որպեսզի գնան եւ հետ գրավեն այդ 800 հա: Հնարավո՞ր է միանանք նրանց, ինչպե՞ս եք վերաբերում այդ նախաձեռնությանը:

-Ես առայժմ չեմ խորացել այդ նախաձեռնությունների եւ նպատակների դաշտը, որը, ինչպես դուք եք ասում, ստանձնել են Կոմանդոսն ու Ժիրայր Սեֆիլյանը: Համենայն դեպս, ամեն մի նախաձեռնություն, որի նպատակները տանում են դեպի հայրենիքի սահմանների պաշտպանությանը եւ երկրի անվտանգության ամրապնդմանը, ողջունելի են: Ժիրայր Սեֆիլյանն էլ, Կոմանդոսն էլ, մեր երկրի համար նվիրյալ մարդիկ են, եւ ժամանակին պատերազմի ընթացում իրենց կյանքով են ապացուցել նվիրումը հայրենիքին: Նրանց ոչ մի նախաձեռնություն վնաս չի բերի մեր հայրենիքին, նրանք բոլորից քաջ գիտակցում են, որ ամեն մի նախաձեռնության վերջը կանոնավոր բանակ ունեցող երկրում բանակի կողքին լինելը եւ նրա հրամանատարության տակ գործելը: Պատրաստ լինելը շատ լավ է, բայց դա դեռ չի նշանակում, որ… բոլորս էլ պատրաստ ենք, նաեւ մենք՝ երդվյալներս, բայց բանակի հետ՝ նրանց հրամանատարության ներքո: Ողջունում եմ նրանց նախաձեռնությունը, ոգեւորող է, կարծում եմ՝ եւս մի առողջ կամավորական ուժ առաջ կգա հայրենասիրական դաշտում, որ իր նպաստը կբերի երկրի սահմանների պաշտպանության գործում, պահի անհրաժեշտության դեպքում:

-Քառօրյա պատերազմի ժամանակ բազմաթիվ նյութական եւ մարդկային կորուստներ ունեցանք: Դուք վերջերս եք վերադարձել Արցախից, կցանկանայի որպես ականատես պատմեիք, թե ինչ տրամադրություն կա Արցախում, ինչքան ժամանակ է պետք բնականոն կյանքի հուն վերադառնալու համար:

-Արցախում տրամադրությունը մարտական է եւ հաղթական, արցախցին երբեք դժվարին պահին չի լքում Արցախը, ոչ մի մարդկային եւ նյութական կորուստ նրանց չի կոտրում, ամեն տան բոլոր տղամարդիկ՝ սկսած թոռից մինչեւ պապ, զինվորի հետ են, զինվորի կողքին: Կանոնավոր ձեւով զինված սահման են պահում, աչքիս տեսածն եմ ասում:

-Պարոն Գեւորգյան, մեծ քննակումների տեղիք տվեց Վահան Բադասյանի հայտարարությունը Մանվել Գրիգորյանի հետ կապված միջադեպի մասին:

-Նպատակահարմար չեմ համարում անդրադառնալ այդ միջադեպերին:

-ԼՂՀ նախկին Պնախարար Սամվել Բաբայանը վերադարձել է Արցախին օգտակար լինելու համար: Նրա կարիքը կա՞ Արցախում, ինչպե՞ս եք վերաբերում նրա վերադարձին:

-Կարիք լինել-չլինելու խնդիրը ես չէ, որ պետք է ասեմ, բայց պատերազմում իրեն հերոսական դրսեւորած ամեն անհատի վերադարձը երկրի դժվար պահին ես ողջունելի եմ համարում:

-Պարոն Գեւորգյան, դուք նաեւ պատգամավոր եք, ձեր բացակայության ժամանակ բազմաթիվ հերթական եւ արտահերթ քառօրյաներ են գումարվել, ԸՕ են ընդունել, ձեր նախկին կուսակիցներից ոմանք կուսակցություններ են ստեղծել, պատրաստվում են 2017թ խորհրդարանական ընտրություններին: Քաղաքական գործընթացներից տեղյա՞կ եք, թե՞ ոչ, ընտրություններին ինչպե՞ս եք մասնակցելու:

-Երկու քառօրյա եւ մեկ արտահերթ նիստին չեմ մասնակցել, պատճառը Արցախում գտնվելս է, չեմ տիրապետում քաղաքական գործընթացներին, տեղյակ չեմ, այժմ փորձում եմ լրացնել բաց թողնելս տեղեկանալու իմաստով եւ մասնակցել առաջիկա քառօրյային: Խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին վաղ է խոսել, ժամանակը ցույց կտա:

hraparak.am

loading...
ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն Կանխատեսվում է կարագի էժանացում առաջիկա 1-2 ամիսներին ՃՏՊ-ի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի որդին Բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում և Վրաստանում գրեթե նույնն են. ՏՄՊՊՀ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Կրակովում Ուղիղ միացում ԱԺ-ից Արցախում չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. Արցախի ՊԲ Արցախի և Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի Դեկտեմբերին բանջարեղենի շուկայում գնաճը 25,1% է կազմել Գևորգ Պետրոսյան. «Մարդը ՀՀ–ից գնում է, կապիտալն ո՞ւմ համար է կուտակվում» Եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը կազդի բոլորի վրա ԵՄ-ի շուկայից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Շոտլանդիայի ՀՆԱ-ն կընկնի 8,5 տոկոսով. Սթերջեն Բաբկեն Պիպոյան. «Միջքաղաքային տրանսպորտի թանկացումը բարդ կլինի զսպել» Ներքաղաքային տրանսպորտը չի՞ թանկանա Հայելային դիվանագիտություն, որ կարող է կոշտ մեխանիզմների կիրառման պատճառ հանդիսանալ Կոռնիձորի Արո. «Բանակը համալրեք օլիգարխների երեխաներով» Ադրբեջանը կշարունակի իր քաղաքականությունը. ո՞րն է միջազգային ճնշման բացակայության պատճառը Մեր ներուժի մասին. իրականի ու երևակայականի սահմանը Մոսկվայում ընդհարվել են ադրբեջանական ու չեչենական քրեական «բանակները» Եթե եկեղեցին ու պետությունը միանան, կվնասվի եկեղեցին Վրաստանում Հայաստանի նախկին դեսպանի, երկու երկրների միջև չճշտված սահմանի և Սահակաշվիլու արտահանձնման պահանջի լրջության մասին Նախկին միլիոնատեր ու բազում սկանդալներով հայտնի Սերժ Ջիլավյանը, հաշմանդամի սայլակին գամված, ապրում է Ստեփանավանում Վիգեն Սարգսյանը կմնա պաշտպանության նախարար, նրա տեղափոխման մասին լուրերը սուտ են` ասել է Սերժ Սարգսյանը «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan