Yerevan, 22.February.2019,
--
:
--
,

Անկախությունը շատ քիչ բան է նշանակում, երբ հասարակության լայն հատվածը դժգոհ է. Սերժ Թանկյան

Երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ:

«Ընկերներ (Հայաստանում և ողջ աշխարհում), այսօր լրանում է Հայաստանի Անկախության 25-ամյակը։ Մենք պետք է օգտագործեք հնարավորությունը՝ նշելու այս փոքր, բայց գեղեցիկ ազգի հաջողությունների մի մասը՝ միևնույն ժամանակ փորձելով լուծել անհանգստացնող խնդիրները։ Անկախությունը շատ քիչ բան է նշանակում, երբ հասարակության լայն հատվածը դժգոհ է։

Դա է պատճառը, որ ես և ընկերներս հայտարարություն ենք տարածել՝ Հայաստանի բնակչությանն օգնելու և քաղաքացիական փոփոխություններ ու բարեփոխումներ անելու վերաբերյալ։ Խնդրում եմ՝ գտնել այն change.org-ի հետևյալ հղմամբ և ստորագրել, եթե համաձայն եք»:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«Արդարադատություն Հայաստանում

Մենք, որպես Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայեր, հավաքականորեն հավատարիմ ենք Հայաստանում անհապաղ փոփոխության և արդարության գործին: Նկատի ունենալով 2016 թվականի գարնանը և ամռանը տեղի ունեցած ցնցումները և բողոքի ակցիաներն, որոնք հանգեցրեցին մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների,

Մենք ասում ենք ՈՉ՛

համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանն, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին, որոնք նպաստել են շարունակական անկարգություններին։

Մենք ասում ենք այո՛

մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների հիմնարար պահպանմանը և պաշտպանությանն, արդար և թափանցիկ ընտրություններին ուղղակի ներգրավվածությանն, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, արդար աշխատավարձերին, իշխանության հավասարազոր տարանջատմանն, ազատ մամուլին և թշվառների պաշտպանությանը։

Մենք ասում ենք այո՛

շոշափելի, ժողովրդավարական փոփոխություններին, Հայաստանի քաղաքացիների հետ քաղաքացիական ներգրավվածության միջոցով: Որպես հայերի համաշխարհային համայնք, մենք կցանկանայինք, որ Հայաստանի քաղաքական առաջնորդները մարմնավորեն սկզբունքայնություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն, կարեկցանք, արդյունավետություն և տեսլական մտածողություն, Հայաստանի ժողովրդի հրատապ և ակնկալվող կարիքները հոգալու համար և այդպիսով ապահովել հավասար, արդար և կառուցողական ուղի դեպի իրական ժողովրդավարությունն, որտեղ յուրաքանչյուր ձայն կարևոր է:

«Արդարադատություն Հայաստանում»-ը մտահոգված հայերի համաշխարհային կոալիցիա է, ովքեր հավատում են Հայաստանի ժողովուրդի հետ համերաշխությանը և նրան, որ անհրաժեշտ է ներկա լինելով հանդես գալ որպես ականատես և դիտորդ ազատ և արդար ընտրությունների, միևնույն ժամանակ ակտիվորեն ներգրավելով Հայաստանի բնակչությանը, այսպիսով նպաստելով մեր ժողովրդի ներկային և ապագային։

Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որը արժանի է մեր ժողովրդի տոկունությանն ու հասնենք այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները և բնավորությունը, Հայաստանը կարող է և պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության և հույսի երկիր, մի տարածաշրջանում, որը հղի է քաոսով։ Այլընտրանքը անհավատալի է»։

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan