Երևան, 21.Հունվար.2018,
--
:
--
,
ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում. Պետդեպ Վլադիվոստոկում Շտիռլիցին նվիրված արտ-օբյեկտ է բացվել Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպումն իրականում հորինված է. մասնագետը ներկայացնում է իրականությունը Լիտվական ELTA գործակալությունն անդրադարձել է Բաքվի հայկական ջարդերի տարելիցին Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության ադրբեջանական սկանդալին Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև Զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարը հանգանակությամբ հավաքվել է Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն Օբամայի գլխավոր խորհրդականները ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար

Անկախությունը շատ քիչ բան է նշանակում, երբ հասարակության լայն հատվածը դժգոհ է. Սերժ Թանկյան

Երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ:

«Ընկերներ (Հայաստանում և ողջ աշխարհում), այսօր լրանում է Հայաստանի Անկախության 25-ամյակը։ Մենք պետք է օգտագործեք հնարավորությունը՝ նշելու այս փոքր, բայց գեղեցիկ ազգի հաջողությունների մի մասը՝ միևնույն ժամանակ փորձելով լուծել անհանգստացնող խնդիրները։ Անկախությունը շատ քիչ բան է նշանակում, երբ հասարակության լայն հատվածը դժգոհ է։

Դա է պատճառը, որ ես և ընկերներս հայտարարություն ենք տարածել՝ Հայաստանի բնակչությանն օգնելու և քաղաքացիական փոփոխություններ ու բարեփոխումներ անելու վերաբերյալ։ Խնդրում եմ՝ գտնել այն change.org-ի հետևյալ հղմամբ և ստորագրել, եթե համաձայն եք»:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«Արդարադատություն Հայաստանում

Մենք, որպես Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայեր, հավաքականորեն հավատարիմ ենք Հայաստանում անհապաղ փոփոխության և արդարության գործին: Նկատի ունենալով 2016 թվականի գարնանը և ամռանը տեղի ունեցած ցնցումները և բողոքի ակցիաներն, որոնք հանգեցրեցին մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների,

Մենք ասում ենք ՈՉ՛

համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանն, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին, որոնք նպաստել են շարունակական անկարգություններին։

Մենք ասում ենք այո՛

մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների հիմնարար պահպանմանը և պաշտպանությանն, արդար և թափանցիկ ընտրություններին ուղղակի ներգրավվածությանն, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, արդար աշխատավարձերին, իշխանության հավասարազոր տարանջատմանն, ազատ մամուլին և թշվառների պաշտպանությանը։

Մենք ասում ենք այո՛

շոշափելի, ժողովրդավարական փոփոխություններին, Հայաստանի քաղաքացիների հետ քաղաքացիական ներգրավվածության միջոցով: Որպես հայերի համաշխարհային համայնք, մենք կցանկանայինք, որ Հայաստանի քաղաքական առաջնորդները մարմնավորեն սկզբունքայնություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն, կարեկցանք, արդյունավետություն և տեսլական մտածողություն, Հայաստանի ժողովրդի հրատապ և ակնկալվող կարիքները հոգալու համար և այդպիսով ապահովել հավասար, արդար և կառուցողական ուղի դեպի իրական ժողովրդավարությունն, որտեղ յուրաքանչյուր ձայն կարևոր է:

«Արդարադատություն Հայաստանում»-ը մտահոգված հայերի համաշխարհային կոալիցիա է, ովքեր հավատում են Հայաստանի ժողովուրդի հետ համերաշխությանը և նրան, որ անհրաժեշտ է ներկա լինելով հանդես գալ որպես ականատես և դիտորդ ազատ և արդար ընտրությունների, միևնույն ժամանակ ակտիվորեն ներգրավելով Հայաստանի բնակչությանը, այսպիսով նպաստելով մեր ժողովրդի ներկային և ապագային։

Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որը արժանի է մեր ժողովրդի տոկունությանն ու հասնենք այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները և բնավորությունը, Հայաստանը կարող է և պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության և հույսի երկիր, մի տարածաշրջանում, որը հղի է քաոսով։ Այլընտրանքը անհավատալի է»։

loading...
ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում. Պետդեպ Լաս Պալմաս-Վալենսիա. ուղիղ հեռարձակում Վլադիվոստոկում Շտիռլիցին նվիրված արտ-օբյեկտ է բացվել ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով Մահացել է Սարգիս Հացպանյանը Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպումն իրականում հորինված է. մասնագետը ներկայացնում է իրականությունը Լիտվական ELTA գործակալությունն անդրադարձել է Բաքվի հայկական ջարդերի տարելիցին Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության ադրբեջանական սկանդալին Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև Թուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է վթարվել. կա 13 զոհ Զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարը հանգանակությամբ հավաքվել է Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն Օբամայի գլխավոր խորհրդականները ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար Ազնավուրը Ջոնի Հալիդեյի մահը սգացել է «հայկական ձևով» Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ Մխիթարյանը բուժզննում կանցնի «Արսենալում». Independent Արմեն Սարգսյանը բարձր մակարդակի քաղաքական գործիչ է. Kommersant-ի անդրադարձը ԱՄՆ-ի Կոնգրես օրինագիծ Է մտցվել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Բաքու է հասել ռուսական նորագույն զինտեխնիկայի հերթական խմբաքանակը Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում. «Նուբարաշեն» ՔԿՀ–ում խոշտանգում են մարդկանց Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan