Yerevan, 19.November.2018,
--
:
--
,

Հերթական հակահայկական հիստերիան. Բաքուն բողոքի նոտա կհանձնի Թեհրանին

Բաքուն սկսել է իր հերթական հակահայկական հիստերիան: Ինչպես հայտնում են  ադրբեջանական ԶԼՄ-ները, պաշտոնական Բաքուն բողոքի նոտա կհանձնի Թեհրանին`  այն փաստի առնչությամբ, որ Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում կազմակերպված համահայկական մարզական խաղերում ընդգրկված են մասնակիցներ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

Իրանում Ադրբեջանի դեսպանությունը խնդրի առնչությամբ Թեհրանին կներկայացնի պաշտոնական Բաքվի տեսակետը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

«Պետք է նշել, որ Իրանը մշտապես պաշտպանել է Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան լուծելու օգտին»,-Հաջիևի խոսքերն է մեջբերում haqqin.az-ը:

Հիշեցնենք, որ Համահայկական 48-րդ մարզական խաղերը Թեհրանում մեկնարկել են սեպտեմբերի 13-ին և նվիրված են «Ալիք» օրաթերթի 85-ամյակին, որն Իրանում տպագրվող երկրորդ ամենահին օրաթերթն է: Խաղերի բացման արարողությանը մասնակցել է Իրանի նախագահի՝ կրոնական փոքրամասնությունների և էթնիկական խմբերի հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին:

Համահայկական խաղերին մասնակցում են մարզիկներ Հայաստանից, Արցախից, Լիբանանից ու Վրաստանից, ինչպես նաև հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ` ավելի քան 20 երկրներից:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan