Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

Զուգահեռներ` «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի և քաղաքականության միջև

Մի քանի օր առաջ ավարտեցի «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հաղորդաշարի հերթական եթերաշրջանի նկարահանումները: Չէի գրի այս մասին, եթե հենց այդ նույն օրերին Հայաստանի քաղաքական կյանքում չկսվեին լուրջ փոփոխություններ: Ակամայից զուգահեռներ անցկացրեցի այս երկու իրադարձությունների միջև, որովհետև 40-ամյա պատմություն ունեցող այս հաղորդման կարգախոսն է՝ «Մեր ողջ կյանքը խաղ է» (Что наша жизнь - игра): Այս քառասուն տարիների ընթացքում շատ ու շատ ինտելեկտուալ խաղեր են հայտնվել եթերում (որոշ դեպքերում ավելի վարկանիշային, քան մեր հաղորդումն է), սակայն բոլորն էլ շատ կարճ կյանքն են ունեցել: Մի փոքր մտածելուց հետո, հասկացա, որ մեր խաղի երկարակեցության հիմնական գրավականը՝ թիմային բնույթն է:

Հիմա փորձեմ մի քանի զուգահեռներ տանել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի և քաղաքականության միջև:

1. Երկու դեպքում էլ հաղթող են դուրս գալիս այն կազմերը, որոնք թիմային խաղ են խաղում: (Նույն թիմում իրար հետևից խոսելը, իրար նախանձելն ու խանդելը, «վերմակը իրենց վրա քաշելը» բերում է գաղջ մթնոլորտի և պարտության)

2. Երկու դեպքում էլ նույն թիմում չեն կարող լինել տարաբնույթ էլեմենտներ (օրինակ՝ 4-րդ դասարանի կրթություն ունեցողներ և Հարվարդ ավարտածներ, ծայրահեղ լիբերալներ և ազգայնական պահպանողականներ): Սա իհարկե ոչ մի կապ չունի ներկուսակցական տարակարծության հետ, որն, իմ կարծիքով անհրաժեշտ է:

3. Որոշումները պետք է ընդունվեն բրեյն-ստոռմի արդյունքում, ոչ թե թիմի ավագի միանձնյա քմահաճույքով

4. Անպայման պետք է լսել դահլիճի կամ հասարակության կարծիքը, բայց միշտ չէ, որ պետք է հետևել այդ կարծիքին, որովհետև որոշ դեպքերում դահլիճը կամ հասարակությունը սխալվում են կամ առաջնորդվում են էմոցիաներով:

5. Մրցանակներ պետք է ստանան ինչպես խաղացողները, այնպես էլ հեռուստադիտողները (ժողովուրդը), հակառակ պարագայում հեռուստադիտողները կսկսեն խաղալ այլ երկրներում և խաղը կփակվի:

6. Չի կարելի նեղացնել հովանավորներին (վարկեր տրամադրող կամ օգնող պետություններին), բայց միևնույն ժամանակ չի կարելի դառնալ նրանց ստրուկը:

7. Եվ ամենակարևորը պետք է հստակ հետևեն խաղի կանոններին: Կաննոները խախտողներին անհրաժեշտ է հեռացնել դահլիճից կամ թիմից: Հակառակ պարագայում սկսվում է բարդակը:

loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan