Երևան, 22.Հուլիս.2018,
--
:
--
,

Նոր՝ ավելի մեծ ռումբ՝ դրված Երևանի տակ. Սամվել Նահապետյանը՝ կառուցվելիք աղբավայրի մասին

 

 

 

Երևանի քթի տակ, անտառային հողերի շահագործմամբ աղբավայր կառուցելու մտադրության ձայնը հետո դուրս կգա: Մոտ հինգ-տասը տարի հետո, երբ դրամաշնորհները կմսխվեն, ու մենք կմնանք աղբավայրի հետ դեմ հանդիման, կհասկանանք, որ այն հաստատապես ավելի լավը չէ, քան ներկայիս Նուբարաշենի աղբավայրը: Նման կարծիք մեր թղթակցի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության ու գեոմորֆոլոգիայի ամբիոնի դասախոս Սամվել Նահապետյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմամբ նախատեսվող՝ Երևանում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 24.42 հա հողամասը «Հայանտառ» ՊՈԱԿ-ից հետ վերցնելու և այն Երևան համայնքին` նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով նվիրելու նախաձեռնությանը:

«Փոխանակ անտառային հողը կանաչապատեն, կանաչ տարածքներով շրջապատեն արդեն եղած աղբավայրերը, ինչը միջազգային չափորոշիչ է, անտառածածկ տարածքը դարձնում են աղբավայր: Աղբավայրի տակ կարելի է դնել բացառապես ամայի ու անպետք հողը, բայց ոչ անտառային կամ գյուղատնտեսական տարածքը: Հիմնավորումները հետապնդում են ակնհայտ բիզնես նպատակներ, որ բերելու են հերթական էկոլոգիական ու սանիտարական աղետի»,-ասաց Սամվել Նահապետյանը, ով հստակ գիտի, որ նախատեսվող տարածքը անկայուն է նաև սողանքների տեսանկյունից, բացի դա՝ շատ մոտ է մայրաքաղաքին: Այսպիսով՝ խախտվում են մի շարք միջազգային նորմատիվներ: Չնայած հղում է կատարվում Եվրոպական միության՝ կենցաղային աղբավայրերի մասին 1999/31 դիրեկտիվի պայմաններին՝ ակնհայտ է, որ աղբանոց կառուցելու հիմնավորումներում ավելի շատ որոշ անհատների ցանկություններն ու բիզնես նպատակներն են դրված. «Միջազգային փաստաթղթերից վերցված են մի քանի նորմատիվներ, իսկ մյուսները, որ նպատակահարմար չեն գտել, չեն էլ դիտարկել, այլապես չէին կարողանա հիմնավորել այդ տեղում աղբավայր կառուցելու որոշումը»,- հավելեց Սամվել Նահապետյանն ու, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է դադարեցվելու Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի շահագործումը, նշեց, որ աղբի կուտակումը դադարեցվելու է, աղբավայրերը հանվելու են շահագործումից և կոնսերվացվելու են: Եղած աղբը, իհարկե, պահպանվելու է: Այն ենթակա չէ տեղափոխման: Աղբանոցը բնության հետ հարաբերություններում նվազագույնը 150 տարի շարունակելու է իր բացասական ազդեցությունը, որից միայն 40 տարի կենսագազ է արտանետելու:

Կառուցվելիք աղբավայրը, Սամվել Նահապետյանի պնդմամբ, տարիներ հետո մի քանի անգամ ավելի շատ շահարկումների առիթ է տալու, քան հիմա տալիս է Նուբարաշենի աղբավայրը, որ հաճախ անվանվում է անգամ ռումբ՝ դրված Երևանի տակ. «Այդ ռումբը հիմա մեծացնում են: Ուրիշ ոչինչ: Ես հիմնավար պատճառներ ունեմ լավատես չլինելու այս նախագծի հարցում: Այն մարդիկ, ովքեր հավատում են, որ նախատեսվող վայրում հնարավոր է կառուցել սանիտարական չափորոշիչներին համապատասխան աղբավայր, կարող են ցանկացած հեքիաթի հավատալ: Դա իրատեսական չէ»,-ասաց Սամվել Նահապետյանն ու ավելացրեց, որ շահագործողները շատ շուտով բախվելու են սողանքի խնդրին: Ի՞նչ ենք անելու այդ ժամանակ. ասելու ենք, որ աղե՞տ տեղի ունեցավ: Իսկ ինչու՞ ի սկզբանե հաշվի չառնվեցին մասնագետների խորհուրդները, որ նրանք անվճար պատրաստ էին տրամադրել: Հարցեր, որոնք դեռ կախված են օդում:

 

 

Լարա Առաքելյան

loading...
Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan