Երևան, 22.Հունվար.2018,
--
:
--
,

Բացահայտ և բարձրաձայն խոսելը մեր մշակութային ժառանգությունն է, մենք արժանի ենք դրան Օսմանյան բռնությունների 600 տարիներից հետո. Սերժ Թանկյան

Շատ մարդիկ ամբողջ աշխարհում տարակուսած են և չեն հասկանում, թե ինչու է ոստիկանական բաժանմունքի գրավումը առաջացրել կարծես անդառնալի պառակտում Հայաստանի բնակչության մի հատվածի և իշխանությունների միջև:

Տարիների խաղաղ ցույցերը՝ տարբեր խնդիրներով պայմանավորված,
անվերջ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ, ներառյալ գիտակցված կոռուպցիան ԼՂ պաշտպանական ուժերի պատշաճ զինվածության շուրջ, ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ, տնտեսական հնարավորությունների պակասը և դրա արդյունքում ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ հիասթափության վառոդի տակառ են ստեղծել ընդդեմ նախագահ Սերժ Սարգսյանի իշխող կառավարության:

Ինչ էլ որ տեղի ունենա Սասնա Ծռեր զինված խմբի հետ մոտակա 24 ժամվա ընթացքում, քաղաքական ճշմարտությունը հետևյալն է.

1) Առաջիկա 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրախախտումները, լցոնումները և գողացված քվեները այլևս անտարբերությամբ չեն ընդունվի, Հայաստանի բնակչությունն ամբողջ ուժով դեմ կգնա դրանց:
Միայն կառավարության անպատասխանատու, անարդար ծրագրերն ու արձագանքները կարող են հեղափոխություն առաջացնել Հայաստանում: Սա նշանակում է, որ մենք բոլորս պետք է շարունակենք ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը երկրում և ուժեղացնենք առաջիկա ընտրությունները մշտադիտարկելու ջանքերը` միջազգային լրատվամիջոցների ներկայությամբ և բացարձակ թափանցիկությամբ:

2) «Մենք չենք ուզում որևէ գերտերության պոռնիկը լինել»: Դասը, որ քաղել ենք անցյալում տեղի ունեցած ցույցերից, այն է, թե ինչպես էին արտաքին ուժերը հետաքրքրված դրանք իրենց սեփական շահերի համար որպես քաղաքական գործիքներ օգտագործելու: Մենք պետք դիվանագիտական անցում կատարենք միաբևեռ աշխարհաքաղաքականությունից դեպի այնպիսին, որն ամեն ինչ կդիտարկի ի շահ մեր հայրենիքի:

3) Հայկական Սփյուռքը այլևս չի կարող իրեն թույլ տալ սոսկ «բանկային քարտ» լինել Հայաստանի համար, այլ ստիպված կլինի կազմակերպվել և դառնալ «զսպումներ ու հակակշիռներ», ինչի կարիքը չափազանց շատ ունենք երկրում: Սփյուռքի լռությունը երկրում տեղի ունեցող անարդարությունների հանդեպ մեր երկիրը ավելի վատն է դարձրել, ոչ թե` ավելի լավը: Արդարացում չկա կապի հետագա բացակայության համար:

4) Մենք այլևս չենք կարող ակնկալել լինել «փրկված» առաջնորդի կամ նախագահի կողմից: Մենք չպետք է կարիքն ունենանք դեմագոգների կամ կուռքերի: Մեր կամքը և ապագա դիսկուրսը պետք է ձևավորել բոլոր հայերի հետ միաբանության մեջ: Դա նշանակում է` հանրային ֆորումներ, որոնք կբերեն իսկական ժողովրդավարության:

5) Մենք Էրդողանի Թուրքիան չենք, և լրագրողների նկատմամբ բռնություններն ու նրանց ազատազրկումները չենք հանդուրժի: Բացահայտ և բարձրաձայն խոսելը մեր մշակութային ժառանգությունն է, և մենք արժանի ենք դրան Օսմանյան 600 տարիների բռնություններից հետո: Լրատվամիջոցների նկատմամբ հալածանքները կառավարության թուլության նշան են ցանկացած երկրում:

6) Ոստիկանապետն ու Երևանի քաղաքապետը պետք է հրաժարական տան՝ հաշվի առնելով այն, թե ինչպես է Երևանի ոստիկանությունը արձագանքել իրավիճակին: Ուժերի վերապատրաստումը նույնպես խորհուրդ է տրվում: Ոստիկանները, ովքեր տեսնում են, որ մարդկանց առանց պատշաճ հիմնավորման ձերբակալում են, պետք է դիմադրեն և հրամաններ չկատարեն՝ իրենց ժողովրդին վնասելով:

7) Ոչ` բռնությանը. որքան էլ ժողովուրդը զայրույթ է զգում իշխող էլիտայի հանդեպ, նա չպետք է բռնություն կիրառի ոստիկանի կամ որևէ մեկի նկատմամբ: Այդ սպաների մեծամասնությունը մեր որդիներն ու դուստրերն են և ավելի մեղավոր չեն անարդարությանը ծառայելու մեջ, քան մենք, նույնիսկ եթե նրանք իրականացնում են կառավարության հրամանները:
Ոչ ոք արժանի չէ բռնության: Մի երկրում, որտեղ գրագիտության մակարդակը ավելի քան 90% է կազմում, ինքնադատաստան չպետք է լինի:

Նախագահը և Հայաստանի առաջնորդները պետք է ցույց տան իրենց առաջնորդությունը և անմիջապես թուլացնեն լարվածությունը՝ զիջումներով և  ողջամտությամբ: Նրանք պետք է գիտակցեն, որ ներկա իրավիճակի պատճառը պատանդներ վերցնելու ստանդարտ պատմություն չէ, այլ` մարմնավորումն է իրենց իշխանության անհավասարակշռության:

Այլևս չենք կարող դիտել, թե ինչպես է մեր երկիրը մեր աչքի առաջ ոտնակոխ լինում և զրկվում բնակչությունից:
Պատմության ընթացքը գործողություններով են փոխում, ոչ թե` անտարբերությամբ:

Ամենակարևորը` պետք է անհապաղ վերջ տանք Երևանի փողոցներում տեղի ունեցող արյունահեղությանը:

Վերջում` միջազգային հեռուստատեսային ծրագիր այս թեմայով:
Ինձ դուր եկավ ծրագրի վերջնամասում Ռիչարդ Կիրակոսյանի արտահայտած միտքը՝

«Այլևս հետդարձի ճանապարհ չկա: Սովորական վիճակի վերադառնալու հնարավորություն չկա: Նախկին ստատուս քվոն անդառնալի և ցուցադրական կերպով անընդունելի է դարձել»:

Սերժ Թանկյան, facebook

loading...
Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել Դեռահասության տարիքը հարկավոր Է ավելացնել մինչեւ 24. գիտնականներ Միրգը և բանջարեղենը՝ լավագույն միջոց քաղցկեղի դեմ Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական ուժերն Աֆրինից հետ շպրտելու մասին Ֆրանսիան կոչ է անում Սիրիայում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Կիևում 2017 նոյեմբերին առևանգված երկու ՀՀ քաղաքացիները ազատության մեջ են
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan