Երևան, 24.Մայիս.2019,
--
:
--
,

Մրցանակների արժանացած կին գործարարները բիզնեսի ոլորտում խտրականության չեն հանդիպել

ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար 2016 թ.» մրցանակաբաշխությանը` հունիսի 29-ին մրացանակների արժանացած կին գործարարները կին գործարարները բիզնեսի ոլորտում խտրականության չեն հանդիպել: Նրանք հուլիսի 2-ին մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումների, նրանց առջև ծառացած խնդիրների և լուծման ուղիների մասին:

«Լավագույն արտահանող կին գործարար» անվանակարգում մրցանակ ստացած Անահիտ Մարկոսյանը և խրախուսական մրցանակի արժանացած Նիկա Մանուկովան, կիսելով նույն տեսակետը, նշեցին, որ Հայաստանում բիզնեսի ոլորտում կանանց և տղամարդկանց միջև խտրականություն չեն նկատել: Սակայն այդ ոլորտում կան շատ թերությունները, որոնք շտկման կարիք ունեն:

«Ես շնորհակալ եմ ցուցաբերած ուշադրության համար, սակայն ուզում եմ խոսել նաև առկա խնդիրների մասին: Բիզնեսի զարգացման համար բանկային ոլորտից պատշաճ աջակցություն չենք ստանում: Հայաստանը փոքր երկիր է և չի կարող ապահովել մեծ քանակությամբ ապրանք, սակայն պետք է ապահովել ապրանքի լավ որակը: Մրցանակաբաշխության ընթացքում ես կրկին համոզվեցի, թե Հայաստանում ինչքան շատ են խելացի, տաղանդավոր, բիզնես մտածելակերպ ունեցող կանայք»,-ասաց Անահիտ Մարկոսյանը:

«Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգում հաղթած Քրիստինե Գրիգորյանը, խոսելով իր աշխատանքի մասին, նշեց. «Մենք ստեղծում ենք հագուստ բոլորի համար, նաև մատուցում ենք ոճաբանի ծառայություններ: Մենք նաև փորձում ենք մեր քաղաքական գործիչների հագուստների մոտեցումը մի փոքր փոխել: Քաղաքական գործիչները պետք է ճիշտ հագնվեն, քանի-որ ներկայանում են աշխարհին»:

Քրիստինե Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում բիզնեսը դժվար է զարգացնել: «Ես կարծում եմ, որ Հայաստանում բարդությունները շատ արհեստական են ստեղծվում և մարդիկ չեն կարողանում զարգացնել իրենց բիզնեսը: Լավ կլիներ, որ երիտասարդները պետական աջակցություն ստանային նոր բիզնես սկսելու համար: Այս կերպ որոշ չափով կլուծվեր արտագաղթի խնդիրը: Երիտասարդների  արտագաղթի պատճառով մենք որակյալ կադրեր ենք կորցնում»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը:

Նիկա Մանուկովայի կարծիքով` բիզնեսի ոլորտում համակարգային փոփոխություններ են պետք: «Այս մրցանակը գնահատական է մեր աշխատանքի համար, որը ավելի է պարտավորեցնում: Մենք համակարգային փոփոխությունների կարիք ունենք, որի պարագայում մեր խնդիրների մեծ մասը լուծում կստանան»,- ասաց նա: 

Միջոցառումն անցկացվում է 2012 թվականից: Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը: 2016թ. մրցանակները շնորհվել են 6 անվանակարգերում:

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan