Երևան, 24.Մայիս.2019,
--
:
--
,

Ռուս-թուրքական հաշտեցումը ունի զուտ տնտեսական հիմք, քաղաքական շահերը գրեթե բոլոր հարթություններում հակադիր են

 Մեր հյուրն է քաղաքական վերլուծաբան Վահան Վարդանյանը

 

-Ռուս-թուրքական` ամիսներ տևած լարվածությունը շատ արագ է կարգավորվում:

-Համաձայն եմ Ձեր դիտարկման հետ, միայն թե դրան զուգահեռ արձանագրենք, որ կար ստորջրյա պրոցես: Իսկ պատճառները շատ հասկանալի են: Երկու կողմի համար էլ դրանք առաջին հերթին տնտեսական են: Միանգամից արձանագրենք մի կարևոր փաստ: Մինչև ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամը երկկողմ առևտրատնտեսական շրջանառությունը եղել է մոտ 20 մլրդ դոլար: Ռուսաստանի համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելը տնտեսական առումով ծանր որոշում էր, մանավանդ որ այդ ժամանակ ինքն էլ գտնվում էր Արևմուտքի պատժամիջոցների տակ: Սակայն կար մեծապետական իմիջի խնդիր: Ու ՌԴ ղեկավարությունը որոշում կայացրեց, որ, այո, մենք կունենանք տնտեսական կորուստներ, բայց պետք է Անկարային ատամ ցույց տանք և ստիպենք մեզ հետ հաշվի նստել: Ռուսաստանը հասա՞վ իր ուզածին: Հարաբերականորեն` այո: ԵՄ ուղղությամբ Թուրքիայի քաղաքականությունը գործնականում տապալվեց: Տնտեսական առումով այդ երկրի վիճակն էլ մի վիճակ չի: Թուրքական ապրանքները եվրոպական շուկայում չունեն այն պահանջարկն ու ծավալային առումով ազդեցությունը, ինչպես ռուսական շուկայում: Երկրորդ, տարեկան ավելի քան 4 մլն ռուս զբոսաշրջիկ էր հանգստանում թուրքական լողափերում: Տարբեր հաշվարկներով` այդ ոլորտը մինչև 30 տոկոս անկում է ապրել: Դրան գումարած այն, որ Թուրքիան ռուսական գազի խոշորագույն գնորդներից մեկն է, և ՌԴ-ն կարող էր գազը նաև թանկացնել, ինչը ճնշում գործադրելու լրացուցիչ լծակ է: Ուստի Թուրքիան էր ավելի շահագրգռված հարաբերությունների վերականգնմամբ, ու պատահական չէ, որ առաջին քայլը Անկարան արեց:

-Ռուս-թուրքական ջերմացումից անմիջապես հետո պայթյուն որոտաց Ստամբուլի օդանավակայանում: Թուրքական կողմից արձագանքներ եղան, որ դա պատահական չի եղել և կապված է հենց ռուս-թուրքական հարաբերությունների հետ:

-Այն, որ դա շատ լուրջ կազմակերպված ահաբեկչական գործողություն է, կասկած չկա: Ու ես ամենևին չեմ բացառում, նույնիսկ շատ հավանական եմ համարում, որ դա արվել է ԻՊ-ի կողմից: Կապվա՞ծ է ռուս-թուրքական ջերմացման հետ, թե ոչ, դժվար է միանշանակ ասել: Բայց չեմ բացառում այդ վարկածը: Եթե Ռուսաստանը ԻԼԻՊ-ի դեմ կռվող կոալիցիայի մեջ է և հատկապես և գործնականում Ասադին սատարող հիմնական երկու պետություններից մեկն է` Իրանի հետ միասին, այսինքն` ԻԼԻՊ-ի համար արմատական թշնամի երկիր է, իսկ Թուրքիան մինչ այդ նույն ռուսական շրջանակների պնդմամբ` համարյա ԻԼԻՊ-ի փաստացի դաշնակիցն էր, իհարկե, ԻՊ-ին կամ Թուրքիայի հետ համագործակցող ահաբեկչական այլ խմբավորումներին դուր չի գա, որ Ռուսաստանն ու Թուրքիան գնում են հարաբերությունների կարգավորման:

Իմիջիայլոց, ամենևին չի բացառվում, որ ահաբեկչությունները կշարունակվեն: Հաջորդ պայթյունները կարող են իրականացվել հատկապես Թուրքիայի հանգստավայրերում` նաև ռուսներին ցույց տալու համար, թե տեսեք, ձեր քաղաքացիներին որտեղ կարող ենք հարվածել: Եգիպտական ինքնաթիռի պատմությունը պետք չէ մոռանալ:

-Վերջերս Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի տնօրենը հայտարարել էր, որ Ռուսաստանի համար հրաշալի կլինի հեռանկարը, եթե ստեղծվի սլավոնաթյուրքական միություն: Այսինքն, ռուս-թուրքական մերձեցումը պետք է որ պարունակի նաև քաղաքական շահագրգռություն:

-Դա պարզապես Ռուսաստանի դժբախտությունն է, եթե բանը հասել է սլավոնաթուրքական միություն ստեղծելուն: Մյուս կողմից, ինչ սլավոնաթուրքական միության մասին կարող է խոսք լինել, եթե սլավոնական պետությունների բացարձակ մեծամասնությունը կամ ՆԱՏՕ-ի անդամ է, կամ ձգտում է դեպի ՆԱՏՕ: Միակ սլավոնական երկիրը, որ մնացել է ռուսական ազդեցության ուղեծրում, Բելառուսն է: Այն էլ` դա շատ հարաբերական է, քանի որ Լուկաշենկոյի քաղաքականությունը բոլորովին միանշանակ չէ և եվրոպական ուղղությամբ ճեղքում իրականացնելու դեպքում ոչ մեկը չի կարող բացառել, որ մեկ գիշերում Բելառուսը շրջադարձ կկատարի: Ուստի սլավոնաթուրքական միության մասին խոսելն անիմաստ է: Կարելի է խոսել ռուս-թուրքական միության մասին: Բայց Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքական շահերը թե հետխորհրդային տարածքում, թե դրա սահմաններից դուրս խիստ հակադիր են: Նրանք քաղաքական հակասություններ ունեն և Հարավային Կովկասում, և Մերձավոր Արևելքում, և Կենտրոնական Ասիայում: Օրինակ, Թուրքիան չի ճանաչում Ղրիմի միավորումը ՌԴ-ի հետ: Հիմա ի՞նչ` Անկարան սրբագրելո՞ւ է քաղաքական այդ գիծը և ասելու է, որ համաձա՞յն է Ղրիմի միավորմանը Ռուսաստանին: Բացառված է: Բացի այդ, այս պահին Թուրքիայի խնդիրը միություններ կազմելը չէ: Նա իր ամբողջականությունն ու ներքին կայունությունը պահպանելու խնդիր ունի: Սիրիական պատերազմից ի վեր այդ երկրում քաղաքացիական պատերազմ է: Քրդերի հետ հրադադարը խախտվեց, և քրդաբնակ տարբեր շրջաններում թուրքական կառավարությունը ազգաբնակչության լայն շրջանակների նկատմամբ բառացիորեն պետական տեռորի, եթե չասենք ցեղասպանության քաղաքականություն է իրականացնում:

-Իսկ ռուս-թուրքական այս ջերմացումը կարո՞ղ է ինչ-որ կերպ անդրադառնալ Հայաստանի վրա` հաշվի առնելով ԼՂ հարցը, հատկապես, որ վերը նշված սլավոնաթուրքական միությունը ենթադրում էր նաև Ադրբեջանի մասնակցությունը:

-Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին ԵՏՄ բերելու ծրագրից: Ես չեմ կարծում, որ հնարավորության դեպքում Մոսկվան մի անգամ էլ Բաքվին չի սադրի հարձակվելու Հայաստանի վրա:

Բայց կա մի կարևոր խնդիր: Ադրբեջանի մասով Թուրքիայի ու Ռուսաստանի շահերը հակադիր են: ԽՍՀՄ-ի փլուզումից և հատկապես 1998-ին Հեյդար Ալիևի և Սուլեյման Դեմիրելի միջև կնքված ռազմավարական համագործակցության մեծ պայմանագրից հետո Թուրքիային հաջողվել է առավելագույնս իրենով անել Ադրբեջանը: Ես, օրինակ, կասկած չունեմ, որ ապրիլին ադրբեջանական հարձակումը համաձայնեցված է եղել նաև թուրքական գլխավոր շտաբի հետ: Այս պահին Անկարան Ադրբեջանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է: Եվ կարծել, որ Թուրքիան թույլ կտա, որ Մոսկվան Բաքուն խցկի ԵՏՄ-ի կազմ, պատրանք է: Միգուցե` Մոսկվայում այդ պատրանքին հավատում են:

-Դրանո՞վ է պայմանավորված, որ վերջերս ռուս հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ, օրինակ, Սատանովսկին, Ադրբեջանին հորդորում են դադարել պարել Թուրքիայի դուդուկի տակ և վարել սեփական քաղաքականություն:

-Մոսկվայում խելացի մարդիկ, իսկ Սատանովսկին նրանց թվին է պատկանում, հասկացել են, որ Հայաստանի դեմ ռուս-ադրբեջանական «դաշինքը» բոլորվին չի նշանակում, որ վերջնահաշվարկում Ռուսաստանը շահելու է: Եթե ապրիլին մեր զինվորների շնորհիվ չկասեցնեինք ադրբեջանական հարձակումը, չունենայինք ինֆորմացիոն աջակցություն շահագրգիռ երկրներից և չհասցնեինք հնարավորինս նախապատրաստված դիմավորել հակառակորդին ու տայինք մարդկային ու տարածքային մեծ կորուստներ, դա բոլորովին չի նշանակում, որ հաջորդ օրը ռուս խաղաղապահները հայտնվելու էին շփման գոտում և Ադրբեջանը վազելով մտնելու էր ԵՏՄ: Չի բացառվում, որ եթե ապրիլին Բաքուն հասներ շոշափելի հաջողության, կսկսվեր բոլորովին այլ խաղ, այդ թվում` պայմանավորվածության փորձեր արևմտյան միջնորդների հետ` հենց ռուսական խաղաղապահներից ու ԵՏՄ-ից խուսափելու համար: Կարծում եմ, Մոսկվայում այդ տարբերակը հասկացող մարդիկ, այնուամենայնիվ, կան: Դրա համար էլ Ադրբեջանին շարունակաբար մեսիջներ են փոխանցվում, որ եթե ցանկանում ենք ձեռքբերումներ ունենալ ԼՂ հարցում, պետք է տաք երաշխիքներ, որ կլինենք մեր ազդեցության գոտում, այսինքն` ԵՏՄ-ում:

-Իսկ ռուսական կողմը ինչո՞ւ է այդքան շահագրգիռ` Բաքվի ԵՏՄ մուտքով:

-Եթե Ադրբեջանը մտնի ԵՏՄ, Ռուսաստանը միանգամից իջնում է դեպի նախկին խորհրդա-իրանական սահման, այսինքն` իր գոտում է հայտնվում Կասպից ծովի ամբողջ արևմտյան ափը մինչև Իրան: Երկրորդ, Ադրբեջանը ինչ-որ առումով Միջին Ասիայի փականն է: Եթե այդ երկիրը գտնվում է քո վերահսկողության տակ, դու կանխում ես Թուրքիայի կամ այլ ուժի ներթափանցումը Կենտրոնական Ասիա: Երրորդ, Ադրբեջանի տարածքով անցնում են նավթագազային բավականին կարևոր կոմունիկացիներ, որոնց ընդհանուր արժեքը անցնում է 40 մլրդ դոլարը: Ներդրումների մեծ մասը իրականացրել են արևմտյան ընկերությունները, հատկապես բրիտանական British Petroleum-ը: Գաղտնիք չի, որ կա ծրագիր` Հարավային էներգետիկ միջանցք հասկացողությունը շարունակելու դեպի Կենտրոնական Ասիա և հատկապես Թուրքմենստանի գազային ռեսուրսները արտահանելու Եվրոպա` Ռուսաստանը շրջանցող ճանապարհներով:

-Ուստի Ռուսաստանը պատրաստ է զոհել իր ռազմավարական դաշնակցին` Հայաստանին, Ձեր նշած առավելությունները ձեռք բերելու համար:

-Դա կախված է հայկական իշխանական վերնախավի և ժողովրդի պահվածքից: Ժողովուրդն արդեն ցույց է տվել, որ բացարձակապես հակված չէ զիջելու իր շահերը: Այն ահռելի իրավացի դժգոհությունը, որ առաջացավ ապրիլյան պատերազմից հետո, դրա վկայությունն է: Իսկ այսօր վավերացված ՀՕՊ համաձայնագիրը ցույց է տալիս, որ իշխանությունները դարձյալ փորձում են ռուսների հետ համաձայնություն գալ, չսրել հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, համարելով, որ Արևմուտքում համապատասխան երաշխիքներ ձևավորել իրենք չեն կարողացել:

 

Արփի Սահակյան

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan