Երևան, 23.Մայիս.2019,
--
:
--
,

Չինաստանը գնում է Թուրքիա, Գերմանիան` Հայաստան: Իսկ հետո՞. Regnum

Ռուսական «Regnum» գործակալությունը հետաքրքիր վերլուծություն է ներկայացնում տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ

 

Չինաստանն արագացնում է «Մետաքսե ճանապարհի» տրանսպորտային երակների շինարարությունը: 65 երկրից բաղկացած աշխարհատնտեսական նախագիծը պահանջում է ոչ միայն միլիարդավոր դոլարների ներդրում, այլև քաղաքական լրջագույն հավասարակշռություն: Սակայն մանևրի դաշտը նեղանում է` Սիրիան, Իրաքը, Լիբիան ու Յեմենը ավերակների մեջ են, տնտեսական մեկուսացումից դուրս գալու նպատակով 2015 թ. հուլիսին Վիեննայում միջուկային համաձայնագիր ստորագրած Իրանը առճակատման մեջ է ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ: Ու սա միայն աղետի կեսն է: Թուրքիայում թափ է հավաքում քաղաքացիական պատերազմը` փակելով, այսպես ասած, կենտրոնական միջանցքը, որը կոչված էր կապ հաստատելու Չինաստանի, Պակիստանի, Աֆղանստանի ու Միջին Ասիայի երկրների և Եվրոպայի միջև` թուրքական տարածքով: Ներկայում շրջանցիկ ճանապարհները նախընտրելի են երևում` «հյուսիսային ճանապարհը» ենթադրում է ելք դեպի Եվրամիություն Ռուսաստանի, իսկ «հարավայինը»` Իրանի տարածքով: Ահա թե ինչպես է նկարագրում չինական ծրագիրը թուրքական ձախակենտրոն Milliyet հրատարակությունը. «Չինական կառավարության ծրագիրը եվրոպական ու չինական երկաթուղիները միացնելն է: ՉԺՀ-ն ծրագրում է ճեպընթաց երկաթուղի կառուցել Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի միջև, որը կկապի Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Իրանը, Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, Ավստրիան, Գերմանիան, Բելգիան և Ֆրանսիան: Նախագիծը, որի ենթադրյալ արժեքը 150 մլրդ դոլար է, նախատեսվում է ավարտել 2020-2025 թթ.»:

Այս վիթխարի ծրագիրը կունենար հաջողության բոլոր շանսերը, եթե չլիներ ապստամբությունը Թուրքական Քրդստանում, որին նախագահ Ռեջեփ Էրդողանը հրաժարվում է ինքնավարության իրավունք տրամադրել: Չիմանալով` չինացիները բախվեցին թուրք-քրդական պատմական անտագոնիզմին, որին միացան հայ-թուրքական հակասություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս առումով Ադրբեջանի պատերազմը ԼՂՀ-ի դեմ Նախիջևանի ցամաքային միջանցքը հսկողության տակ առնելու փորձ է` դեպի Թուրքիա հետագա ելքով: Ադրբեջանի համար առավելագույն խնդիրը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճյուղի կառուցումն է, որի շարունակությունը պետք է լինի Էդիրնե-Կարս արագընթաց գիծը: Հենց որ հայտնի դարձավ, որ ծրագիրը տապալվել է, Բաքվի մամուլն սկսեց գովերգել Ռուսաստանի հետ «ռազմավարական գործընկերությունը»` հուսալով մեղմացնել Մոսկվային հասցրած աշխարհաքաղաքական վնասը:

Մինչ այդ, սակայն, չինացիներն են ստանձնում նախաձեռնությունը: Հունիսի 2-ին Պեկինն ու Անկարան ստորագրել են անդրսահմանյան առևտրի էլեկտրոնային պլատֆորմի ստեղծման մասին համաձայնագիր: 76 մլն դոլար արժողությամբ նախագիծը գործելու է չինարեն, անգլերեն, թուրքերեն և ույգուրերեն լեզուներով` միավորելով ՉԺՀ-ի և Թուրքիայի ավելի քան 100 քաղաքներ: Չին-թուրքական տնտեսական մանևրների հիմքը Անկարայի ու Իսլամաբադի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնությունն է, որի ստորագրումը նախատըեսված է 2016 թ. սեպտեմբերին: «Ազատ առևտրի մասին համաձայնագիրը կխթանի Թուրքիայի ու Պակիստանի միջև տնտեսական համագործակցությունը: Մենք նախատեսում ենք պայմանագիրն ստորագրել սեպտեմբերին»,- հայտարարել է Թուրքիայում Պակիստանի դեսպան Սոխայիլ Մահմուդը:

Փաստացի, խոսքը Անկարայի ու Պեկինի միջև ազատ առևտրի մասին է, քանի որ չինական ապրանքներն առանց խոչընդոտի Պակիստան են հասնում երկաթուղով: Բայց կա նաև այլընտրանքային երթուղի` Իրանի տարածքով: Դեռ 2014 թ. գործարկվել է Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին, որի տրամաբանական շարունակությունը Իրան-Թուրքիա երկաթգիծն է: Սակայն այս երթուղիները վտանգված են` մի կողմից, Թուրքիայի ՀՕՊ ուժերը հարվածներ են հասցնում Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերին Իրանի հետ սահմանի հատվածում, որից հետո ապստամբները պարբերաբար շարքից հանում են իրանա-թուրքական գազամուղը: Մյուս կողմից` ապակայունացման սպառնալիքի տակ է հայտնվել ղազախական Ակտյուբինսկ քաղաքը, որը հյուսիսում սահմանակից է ՌԴ Օրենբուրդի մարզին: Այսինքն, Ղազախստանում ահաբեկչական գործողությունների ճարտարապետները փորձում են միաժամանակ ճնշում գործադրել թե Մոսկվայի, թե Պեկինի վրա:

Վերադառնալով թուրքական ուղղությանը` նշենք, որ ակտիվանում է Թել-Ավիվը, որը շահագրգիռ է Պեկինի ու Անկարայի հետ առևտրի զարգացմամբ: Թուրքերը հետաքրքրված են իսրայելական բնական գազով, իսկ չինացիները` Իսրայելի պետության ձեռքբերումներով գիտահետազոտական ու փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների ոլորտում: Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության` սառույցը շարժվել է` «Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը մեկ-երկու հանդիպման հարց է»: Իսրայելը Թուրքիան դիտարկում է որպես տնտեսական «կամուրջ» դեպի Արևելյան Ասիա: Պատահական չէ, որ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին չին-իսրայելական բանակցություններն սկսվել են ս.թ. մարտին, իսկ մայիսին Թել-Ավիվը խոսեց ազատ առևտրի մասին արդեն Սեուլի հետ: Հարցի գինը դժվար է գերագնահատել` սեպտեմբերի 24-26-ը Թել-Ավիվում կկայանա պատմության մեջ խոշորագույն ներդրումային գագաթաժողովը, որին կմասնակցեն ավելի քան 1000 չինացի ներդրողներ և իսրայելական 500 բարձրտեխնոլոգիական ընկերություններ:

Թեպետ, Իսրայելը հետաքրքրված է ոչ միայն Թուրքիայով, այլև Ադրբեջանով, որը հետաքրքիր է սպառազինությունների արտահանման տեսանկյունից: Իսրայելի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Յակով Կեդմիի խոսքով, պաշտպանության նորանշանակ նախարար Ավիգդոր Լիբերմանը «դեմ չի լինի Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության էլ ավելի ընդլայնմանը, եթե լինի Իսրայելի ռազմաարդյունաբերական համալիրի համապատասխան խորհուրդը»: «Նորագույն և գերճշգրիտ զենքի մատարարումների հարցում Բաքվի հետ ունենք առանց այդ էլ սերտ հարաբերություններ: Միայն այն փաստը, որ մենք Ադրբեջանին մատակարարել ենք ավելի քան 4.5 մլրդ դոլարի սպառազինություն, շատ բանի մասին է խոսում: Եթե Ադրբեջանը ցանկանա ավելի խորացնել այդ համագործակցությունը, ապա Լիբերմանը և Իսրայելը ընդհանրապես միայն ուրախ կլինեն»,- ասել է Կեդմին haqqin.az-ին տված հարցազրույցում: Ու ահա այստեղ մենք բախվում են Իրանի մասով Իսրայելի ծրագրերին, ավելի ճիշտ` Իրանի քաղաքական վերնախավի այսպես կոչված ազատական-ռեֆորմիստական թևի մասով, քանի որ (եթե հիմք ընդունենք «Մոսադի» նախկին ղեկավար Մեիր Դոգանի թեզը) հենց վարչապետ Նեթանյահուն էր քարոզում միջազգային միջնորդների վեցյակի հետ Վիեննայում Իրանի միջուկային գործարքի ստորագրումը: Այսինքն, Թել-Ավիվի ու Պեկինի շահերը ռազմավարական հարցերում համընկնում են, ինչն արդեն զարմանք չի հարուցում, հատկապես այն բանից հետո, որ չինական առևտրային քարավանները սկսել են ժամանալ Աշդոդի ու Հայֆայի նավահանգիստներ:

Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունները տրամաբանական շղթա են կազմում: Մեր աչքի առջև կործանվում են ոչ միայն ազգային պետություններ, այլև հարյուրամյա դաշինքներ, որոնք փոխարինվում են նոր, ճկուն կոալիցիաներով, ճիշտ է` լղոզված կոնֆիգուրացիայով: Պատահական չէ, որ հունիսի սկզբին Գերմանիայի Բունդեսթագը ընդունեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը` խաչ քաշելով կանցլեր Անգելա Մերկելի` Անկարայի հետ երկխոսության զարգացման բազմաթիվ ջանքերի վրա: Թեպետ, Մերկելն առանձնապես չէր ընդդիմանում պատգամավորների ճնշումներին: Առավել ևս, որ Թուրքիայում քաղաքական ասպարեզից հեռացավ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ում հետ Բեռլինը կարող էր պայմանավորվել թե փախստականների, թե Սիրիայի հարցով: Հիմա եվրոպական դիվանագիտության բոլոր ջանքերը կուղղվեն քրդական նախագծի աջակցմանը, որն անքակտելիորեն կապված է հայկական հարցի հետ: Գերմանիան կփորձի առավելագույն շահ ստանալ ԵԱՀԿ-ում նախագահությունից: Այստեղից են բխում Մերկելի մանևրները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, Երևանի ու Բրյուսելի միջև երկխոսության զարգացումը, ինչպես նաև պաշտոնական Բաքվի նյարդային արձագանքը գերմանացի խորհրդարանականների որոշմանը:

Այնուամենայնիվ, Բեռլինը խուսափում է Մոսկվայի հետ կտրուկ քայլերից: «Ռուսաստանը, իհարկե, վճռորոշ դեր կխաղա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Մենք կօգտագործենք մեր շփումները, որպեսզի աջակցենք ՌԴ կառավարությանը, ինչպես նաև Ֆրանսիային ու ԱՄՆ-ին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»,- հայտարարել է Մերկելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ավարտից հետո:

ԵՄ-ն, ի դեմս Գերմանիայի ձգտում է դեպի «Մետաքսի ճանապարհ»: Ուստի մենք ականատես ենք լինում հայկական հարցի մեջ Բեռլինի «խառնվելուն», ինչը տարածաշրջանին կբերի նոր փորձություններ:

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan