Երևան, 25.Մայիս.2019,
--
:
--
,

Ալիևի «ֆիլիգրանային» դիվանագիտությունն ու հակառուսական հիստերիան. Regnum

Ադրբեջանական Vesti.az պաշտոնական կայքը որոշել է դասեր տալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային` նրան խորհուրդ տալով «գիրք կարդալ, աշխարհագրություն սովորել, քանի որ ամեն անգամ անհեթեթություն է ասում»: Հարց է ծագում` ո՞րն է ռուս հայտնի և հեղինակավոր պետական գործչի նկատմամբ նման կոպիտ «վրաերթի» պատճառը: Ըստ ռուսական «Regnum» կայքի` խնդիրը հետևյալն է: Պարզվում է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ նախ, «ՀԱՊԿ տարածքի անմիջական մոտակայքում իրավիճակի ցանկացած ապակայունացում, առավել ևս զինված հակամարտություն սպառնալիք է կազմակերպության բոլոր անդամների համար», երկրորդ` անդրադառնալով ԼՂ-ում քառօրյա պատերազմին, «նշել է Ռուսաստանի ակտիվ դերը իրավիճակի կարգավորման և լուծումներ գտնելու հարցում»` նման գործողությունները որակելով որպես «դաշնակցի վարքագիծ ՀԱՊԿ շրջանակներում»: Միաժամանակ կոչ է արել «նայել այդ պրիզմայով», քանի որ «մեր գլխավոր հաղթաթուղթը, ամենաարդյունավետ բաղադրիչը քաղաքական ազդեցությունն է, որի ներուժը գործի է դրվել ամբողջ ծավալով»:

Բաքուն դրան պատասխանել է հետևյալ կերպ. «Թող նրան հայտնի լինի, որ Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողությունը, որը նա անվանում է ռազմական հակամարտություն, Ադրբեջանի ներքին գործն է, և ՀԱՊԿ երկրներից ոչ մեկին, այդ թվում` Հայաստանին, չի վերաբերում»: Բայց եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմետ Գաջիևը օրերս հայտարարել, որ «Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ կվարի միայն ադրբեջանական հողերը բռնազավթած Հայաստանի և ոչ թե չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ»: Գաջիևը մանրամասնել էր, որ «ապրիլի 5-ին կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանի և Հայաստանի ԶՈՒ միջև», «մինչ այժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում որպես կողմ հանդես է եկել ադրբեջանական հողերը բռնազավթած Հայաստանը և այսուհետ էլ այդպես է լինելու»: Հավելենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների` Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիմքում ընկած են փաստաթղթեր, որոնք ստորագրվել են դեռևս 1990-ական թվականներին, այդ թվում` հակամարտող կողմերի շփման գծում հրադարարի ռեժիմի պահպանման մասին:

Ի դեպ, այդ փաստաթղթերի տակ (Երևանի ու Բաքվի հետ միասին) դրված է նաև Ստեփանակերտի ստորագրությունը:

Ո՞րն է տրամաբանությունը և ո՞ւմ է իրականում անհրաժեշտ ղարաբաղյան հակամարտության էությունը նկարագրելիս ունենալ գոնե մակերեսային պատկերացում նրա քաղաքական-դիվանագիտական հիմքի մասին: Ինչ վերաբերում է Գաջիևի այն մտքին, թե «պաշտոնական Բաքուն միշտ կողմ է եղել ԼՂ համայնքների միջև շփումներ հաստատելուն», ապա նման ծրագրի գործնական իրականացումը, եթե խոսքը, իհարկե, քաղաքական բլեֆի մասին չէ, անխուսափելի է առանց Բաքվի և Ստեփանակերտի միջև շփումների, ինչից առաջինը ամեն գնով խուսափում է:

Ըստ «Regnum»-ի վերլուծաբանի` քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանի տեղեկատվական դաշտում սկսում է գործարկվել յուօրինակ «տաբել», որը սահմանում է Բաքվի փոխհարաբերությունների մակարդակն ու սկզբունքները այլ պետությունների հետ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի նկատմամբ վերջիններիս վերաբերմունքի պրիզմայի միջոցով: Այսպես, Haqqin.az-ն իր «Եթե Ռուհանին այցելի Երևան, Իլհամ Ալիևը կգնա Իսրայել» առաջնորդողում, գովերգելով Ադրբեջանի նախագահի «ֆիլիգրանային» դիվանագիտությունը (որի շնորհիվ հաջողվել է «նախկինում թշնամական Ռուսաստանին, իսկ նա այդպիսին էր թշնամական Հայաստանի հետ ռազմաքաղաքական միության բնույթի և ուղղվածության բերումով, դարձնել հուսալի գործընկեր, կարգավորել հարաբերությունները Թուրքմենստանի հետ, ամրացնել ռազմաքաղաքական դաշինքը Թուրքիայի հետ, կոտրել Հայաստանը Բելառուսի ու Ղազախստանի հետ կապող ռազմաքաղաքական կապերը, մշակել այդ երկրների հետ տնտեսական համագործակցության նոր պլատֆորմ»), սուր քննադատության է ենթարկել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին, ով վերջերս Թեհրան կատարած այցի ժամանակ «իր պալատում պերճաշուք ընդուլելության էր արժանացրել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին»:

Ըստ Haqqin.az-ի, դրանով Իրանը «ջուրը լցրեց այդ երկրի հետ հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի բոլոր ջանքերը»: «Բաքվում շիա մուլաները չէին հասցրել աղոթել ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված ադրբեջանցի շիա նահատակների համար,- գրում է կայքը,- երբ Իրանի շիա առաջնորդները հայտարարեցին եղբայրական Հայաստանին լիակատար աջակցության մասին: Իսկ գիտե՞ք, թե Ռուհանիի հետ հանդիպման ժամանակ Նալբանդյանի հայտարարության մեջ ամենապարադոքսալն ու վիրավորական որն է: Հայ նախարարը բացեիբաց շնորհակալություն հայտնեց Իրանին ղարաբաղյան հարցի շուրջ նրա դիրքորոշման համար: Իսկ Իրանի նախագահը հայտարարեց, որ մոտ ժամանակներս ուրախությամբ կայցելի Հայաստան և պատրաստ է Հայաստանի հետ «տարածաշրջանային համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի»:

Ո՞րն է Բաքվի նմաn դժգոհության պատճառը: Թեհրանում տեղի էր ունեցել Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում, ու ինչպես հայտնել է իրանական ԱՊԱ գործակալությունը, «հանդիպման ընթացքում գլխավոր թեման եղել է ահաբեկչության դեմ պայքարի ուղիները»: Հանդիպման ավարտից հետո Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտարարել է, որ «Սիրիայում, Իրաքում և Յեմենում ճգանաժամերի հաղթահարման ճանապարհը Իրանը տեսնում է ահաբեկիչների դեմ անողոք պայքար մղելու, ահաբեկիչներին քաղաքական ու նյութական աջակցությունը դադարեցնելու միջոցով, ինչը կապահովի ահաբեկչության արմատախիլ լինելը»: Հիմա, երբ Թեհրանը բացահայտ կերպով իրեն ներկայացնում է որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր, Ադրբեջանը հայտարարում է, որ իբր «Հայաստանի ղեկավարությունը, խոսելով ահաբեկչության մասին, նկատի ունի Ադրբեջանի դեմ պայքարը»: Երբ վերջերս տեղեկատվություն հայտնվեց Բաքվում Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի նախագահների հանդիպման նախապատրաստման մասին, որի ժամանակ քննարկվելու է Հյուսիս-Հարավ տրանսպորտային հաղորդակցության բացման նախագիծը, Բաքվի քաղաքագետները խոսեցին տարածաշրջանում նոր «ուժի կենտրոնի» ստեղծման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի մասնակցությամբ, ինչը նրանց կարծիքով, «կբերի ղարաբաղյան հարցի նոր լուծումների»:

Ավելի վաղ, ռուս-թուրքական դաշինքի ծաղման շրջանում, Ադրբեջանը հույս ուներ, որ Մոսկվա-Բաքու-Անկարա աշխարհաքաղաքական եռանկյունում Բաքուն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորումն իր սցենարով իրականացնելու առավելություններ և շանսեր` ակտիվորեն խաղարկելով հայ-թուրքական հարաբերություններում եղած խնդիրները: Հիմա Մոսկվա-Բաքու-Թեհրան հնարավոր եռանկյունում, երբ վերջինս, չնայած Բաքվի ճնշումներին, շարունակում է Հայաստանին մատակարարել, ինչպես Haqqin.az-ն է պնդում, «գազ, նավթ, վարկեր,… կառուցել խողովակաշարեր, ճանապարհներ, իրականացնել տնտեսական մեգանախագծեր», ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, իհարկե, փոխվել է:

Եթե այս ամենը Իլհամ Ալիևի «ֆիլիգրանային» դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջ նոր «ռեֆորմիստական» ուղենիշի արդյունք է, ապա գլուխ ենք խոնարհում, եզրակացնում է «Regnum»-ի վերլուծաբանը:

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan