Երևան, 24.Մայիս.2019,
--
:
--
,

Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղի ռազմական գործողություններին սուրբ ջիհադի կարգավիճակ հաղորդել. Իսմայիլ Շաբանով

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի կոչը մահմեդականներին` սուրբ ամիս համարվող Ռամադանի ժամանակ «միավորվելու ջիհադի` հանուն Ղարաբաղի» մտահոգել է շատ փորձագետների: Ազգամիջյան հարաբերությունների հարցերով ՌԴ նախագահին կից խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշների սփյուռք» ՀԿ ղեկավար Իսմայիլ Շաբանովը EADaily-ի թղթակցին ներկայացրել է նման հայտարարության պատճառների մասին իր մոտեցումները:


Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Փաշազադեն օրինակ էր բերել 1980-1988 թթ. իրանա-իրաքյան պատերազմը: «Գլխին` չալմա, ձեռքին` ինքնաձիգ,- «իսլամի մարտիկների» կերպարը ներկայացրել է Փաշազադեն:- Նրանք կռվում էին: Ինչո՞ւ: Քանի որ հանուն Հայրենիքի կռվելը իմանից է գալիս (մահմեդականների կրոնական համոզմունքը): Ուրեմն ինչո՞ւ մենք չպետք է լինենք խրամատներում: Ես չեմ ասում, որ հենց հիմա կվերցնեմ ինքնաձիգն ու կգնամ առաջնագիծ: Բնականաբար, բոլորս էլ կգնանք գերագույն գլխավոր հրամանատարի առաջին իսկ հրամանի դեպքում: Բայց այս պահին յուրաքանչյուր մինբար (ամբիոնը, որի մոտից իմամը քարոզում է) հավատացյալներիս համար պետք է խրամատ լինի, իսկ յուրաքանչյուր հավատացյալ պետք է իրեն զինվոր զգա: Մենք պետք է գիտակցենք դա: Մենք պետք է ազատագրենք և կազատագրենք մեր Հայրենիքը բռնազավթումից»:

«Բոլորն ուշադրություն էին դարձել այն բանի վրա, որ Փաշազադեն Ղարաբաղյան հակամարտությունը համեմատում է 1980-1988 թթ. իրանա-իրաքյան պատերազմի հետ,- ասում է Իսմայիլ Շաբանովը:- Այս համեմատությունից ելնելով, որ շատ առումներով անհիմն է ու Ռամադանին ոչ հարիր, որոշ փորձագետներ եկել են եզրակացության, որ Փաշազադեն ցանկանում է ղարաբաղյան հարցում Իրանին գրավել Ադրբեջանի կողմը: Վարկածներ շրջանառվեցին, որ շեյխ ուլ իսլամի խոսքը իբր պրոիրանական էր: Բայց իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է:

Ցավոք, քչերն էին ուշադրություն դարձրել Փաշազադեի խոսքում հնչած մեկ այլ փոխաբերության վրա. «Յուրաքանչյուր մինբար հավատացյալներիս համար պետք է խրամատ լինի, իսկ յուրաքանչյուր հավատացյալ պետք է իրեն զինվոր զգա»: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ 19-րդ դարի վերջին 20-րդ դարասկզբին ապրած պանթյուրքիստական մտքի դասական համարվող Զիա Գեկալպի բանաստեղծության վերաշարադրում. «Մզկիթները մեր զորանոցներն են, գմբեթները` զրահագլխարկները, մինարեթները` մեր թրերը, իսկ ուղղահավատները` մեր զինվորները»: Այս տողերը շատ է սիրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Գեկալպը, Էրդողանը և ներկայիս Ադրբեջանը շատ լավ են համադրվում, բայց ներկայիս Իրանը` ոչ, քանի որ չի կարող համադրվել ըստ սահմանման: Պանթյուրքիզմը Իրանի, շիիզմի և ընդհանրապես իսլամի վաղեմի թշնամին է:
Ես ուշադրություն կհրավիրեի Փաշազադեի կողմից Գեկալպի բանաստեղծության վերաշարադրման վրա: Իմ ունեցած տեղեկատվության համաձայն` հանուն Ղարաբաղի ջիհադ սկսելու Փաշազադեի խոսքը, որը որոշ վերլուծաբաններ հասցրել են համարել Բաքվի ռևերանսը Թեհրանին, նախօրոք պատրաստվել է որպես հակաիրանական հռետորաբանության գործիք:

Ինչպես ինձ հայտնել են իրազեկ աղբյուրներ, իրանական հետախուզությունը վերջերս բացահայտել է Ադրբեջանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների սերտ կապը Էրդողանի ընտանիքի նավթային բիզնեսի հետ: Ինչպես գիտեք, այդ նավթը արդյունահանում և անօրինական ճանապարհով Թուրքիայից ԵՄ են մատակարարում ԻՊ-ի ահաբեկիչները (ԴԱԻՇ-ը, «Իսլամական պետությունը» Ռուսաստանում արգելված են): Ալլահշուքյուրին ստիպել են Ռամադանի ընթացքում անել հայտարարություն, որն այժմ քննարկվում է ԶԼՄ-ներով: Իսկ ստիպել են ահա ինչպես. դրանից մեկ կամ երկու շաբաթ առաջ Բաքվի մի շարք թերթերում Փաշազադեի դեմ տպագրվեցին ագրեսիվ հոդվածներ: Նրան ու նրա ընտանիքին մեղադրում էին խարդախությունների, կաշառակերության ու այլ մահացու մեղքերի մեջ: Որքան գիտեմ, այդ հրապարակումներից հետո Ալլահշուքյուրին ակնարկել էին, որ տպագիր հաջորդ մեղադրանքը լինելու է թալիշ անջատողականների և իբր թե Ադրբեջանում նրանց «սնուցող» իրանական հետախուզության հետ կապի մասին: Փաշազադեն այդ ամենն ընկալել է շատ նյարդային` ինչպես հայտնի է` նա ազգությամբ թալիշ է: Նրա համար, որ իշխանությունների հետ հարաբերություններում Փաշազադեն չմիջամտելու քաղաքականություն է որդեգրել, շատ թալիշներ նրան չեն սիրում` համարելով, որ  Փաշազադեն չի պաշտպանում իր ժողովրդի շահերը: Իշխանություններն էլ իրենց հերթին սկսեցին ակնարկել նրա թալիշական ծագումը: Ադրբեջանի մահմեդականների ղեկավարը հայտնվեց ուղղակի անելանելի վիճակում: Իսկ դրանից դուրս գալու համար նրան առաջարկեցին անել մի շարք հայտարարություններ, որոնց բովանդակությունը նախօրոք համաձայնեցվել և հավանության էր արժանացել իշխանությունների կողմից: Այդ հայտարարությունների մեծ մասը վերաբերում էր Իրանին: Արդեն աղմուկ հանած այս հայտարարությունը, որ վերաբերում է Ռամադանին և հանուն Ղարաբաղի ջիհադին, այդ ցանկից է: Սա միայն իմ կարծիքը չէ:

Իրանը տրամադրված է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման` ղարաբաղյան կողմին որպես երկխոսության լիիրավ մասնակից ներառելու միջոցով: Ադրբեջանը դա գիտի: Պաշտոնական Բաքուն մտադիր է կամ աստիճանաբար չեզոքացնել Իրանի այդ դիրքորոշումը, կամ հեռացնել այդ երկիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից: Այս դիրքորոշմանը տրամադրում է նաև 1998 թվականից Ադրբեջանում գոյություն ունեցող «ադրբեջանցի ժողովրդի ու Ադրբեջան պատմական պետության դարավոր բաժանման» մասին գաղափարախոսությունը: Իսկ իրանցիներին էլ ճիշտ ժամանակին նյութեր պատրաստեցին Ադրբեջանի քաղաքական վերնախավի ու Էրդողանի ընտանիքի նավթային հանցավոր բիզնեսի կապի մասին:
Սրան գումարում ենք Ղարաբաղի հարցով անելանելի վիճակը, որի մեջ հայտնվել է Ադրբեջանը, ինչը, ի մասնավորի, ցույց տվեցին Վիեննայում Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի վերջերս կայացած բանակցությունները: Բաքվի շրջանակները որոշեցին իրենց դիրքերի համար պայքարել հռետորաբանությամբ` Ալլահշուքյուր Փաշազադեին նրբորեն առաջարկելով Ռամադանին ասել այն, ինչն արդեն ասել է: Այս հայտարարությամբ Բաքվի շրջանակները մտադիր էին մի զարկով մի քանի հարց լուծել` միավորել Ադրբեջանի շիաներին, Ղարաբաղում ռազմական գործողություններին հաղորդել սուրբ ջիհադի կարգավիճակ և չեզոքացնել Ադրբեջանում ապրող ժողովուրդների ինքնորոշման ձգտումները:
Ադրբեջանում «Սադվալ» լեզգիական կազմակերպությունը փաստացի վաղուց արդեն գոյություն չունի, բայց լեզգիների ինքնորոշման ձգտումը ինչպես եղել, այնպես էլ մնում է: Նույնը կարելի է տեսնել Զագատալի մարզի ավարացիների, Լենկորանի թալիշների շրջանում: Միևնույն ժամանակ Ալլահշուքյուրի հայտարարությունը, թեև ոչ բացահայտ, բայց հարվածում է Իրանին: Շիաների աչքում իրանա-իրաքյան պատերազմի հետ նմանությունը պետք է ունենա մոտավորապես հետևյալ տեսքը. Իրանը, որը 1980 թ. պաշտպանում էր իր տարածքը Իրաքից, չգիտես ինչու, խանգարում է Ադրբեջանին անել նույնը, նույնիսկ հանդգնում է աջակցել Հայաստանին` այնտեղ ֆիրմաներ բացելով: Եթե Իրանը չլիներ, Հայաստանը համար շատ ավելի դժվար կլիներ շրջափակման պայմաններում, քան հիմա է: Բացի այդ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարության միջոցով Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ իրենց ժողովրդի գիտակցության մեջ արթնացնում են Նարդարանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ եղած Ադրբեջանում Իրանի ստվերային էքսպանսիայի ուրվականները: Այսինքն, մինչ Ադրբեջանի մահմեդականները իրենց հողի համար արյուն են թափում, իրանցի մուլլաները վնասում են Ադրբեջանին` երկրի ներսում սնուցելով տարբեր ապակառուցողական հոսանքներ»:

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan