Երևան, 21.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

Հայաստանը միայն մեկ դաշնակից ունի` սփյուռքը

Մեր հյուրն է քաղաքական վերլուծաբան Վահան Վարդանյանը

 

-Վերջին շրջանում սկսել են ակտիվանալ հակառուսական տրամադրությունները: Բարձրաձայն խոսում են այն մասին, որ քառօրյա պատերազմը հրահրել էր հենց Մոսկվան: Որքանո՞վ է այս տեսակետը իրատեսական:

-Քառօրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանի, էլ չեմ ասում` ՀԱՊԿ մյուս անդամ երկրների դիրքորոշումը փաստացի ցույց տվեց, որ Հայաստանի ֆորմալ դաշնակիցները իրականում Ադրբեջանի դաշնակիցներն են: Եթե պատերազմական գործողությունների ընթացքում Բելառուսը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու մասին, երկու կարծիք լինել չի կարող, որ այդ դիրքորոշումը համաձայնեցված է Մոսկվայի հետ և, ըստ էության, Մոսկվայի դիրքորոշման արտահայտությունն է: Կարող են, իհարե, ասել, որ Լուկաշենկոյի հայտարարության մեջ պետք է փնտրել քաղաքական կոռուպցիայի գործոն: Ես դա բոլորովին չեմ բացառում: Բոլորն էլ գիտեն, որ Բելառուսի նախագահը, ինչպես ասում են, անվճար ոչինչ չի անում: Բայց տվյալ դեպքում Բելառուսի դիրքորոշումը չէր կարող Մոսկվայի հետ համաձայնեցված չլինել, որովհետև հակառակ պարագայում լուրջ խնդիր կստեղծվեր ՀԱՊԿ-ի ներսում: Իսկ ՀԱՊԿ անդամ վեց պետություններից չորսը` Բելառուսը, Ռուսաստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը, փաստացի աջակցեցին Ադրբեջանին` մեկը լռությամբ, մեկը բացահայտ հայտարարություններով:

Այնպես որ, նշված տեսակետը, ցավոք սրտի, շատ հիմնավոր է: Կարծում եմ` բոլոր տեսակի ռազմական հաշվարկներից հետո Մոսկվայում հանգել են Հարավային Կովկասը հետ բերելու կամ ռուսական ազդեցության դաշտում ներառելու խորհրդային մոդելին, երբ 1920 թ. նախ խորհրդայնացվեց Ադրբեջանը, հետո Հայաստանը, հետո Վրաստանը: Ամենայն հավանականությամբ, համարում են, որ կտրված սահմանների պայմաններում զուտ Հայաստանը ազդեցության դաշտում պահելով` ոչ ԵՏՄ-ն, ոչ ՀԱՊԿ-ն կենսունակ լինել չեն կարող: Այս գործողություններով Ռուսաստանը ցույց տվեց, որ լուրջ խաղադրույք է կատարել Ադրբեջանի օգտին, իսկ նպատակը նրան ԵՏՄ կազմ բերելն էր: Դրա համար Մոսկվան, թերևս, պատրաստ էր զոհելու հայկական շահերը:

-Բայց եթե նպատակը ամբողջ Հարավային Կովկասն է, իսկ ՌԴ-ն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի՞ ստացվում, որ ավտոմատ կորցնում է Հայաստանը:

-Ռուսաստանում կա խիստ արմատավորված մտածելակերպ, ինչին նպաստել են ՀՀ բոլոր ժամանակների իշխանություններն իրենց բացարձակ կրավորական, եթե չասեմ հպատակային կեցվածքով, որ Հայաստանը փախչելու տեղ չունի: Կողքին Թուրքիան կա, և դա բավարար է, որ ճնշման միջոցով Հայաստանը պահեն իրենց ազդեցության ոլորտում: Թեպետ եվրոասոցացման գործընթացը ցույց տվեց, որ Հայաստանը փախչելու տեղ ուներ և ցանկության դեպքում կարող էր որոշում ընդունել: Բայց ելնելով բացարձակապես անիրատեսական և անհասկանալի, կամ էլ միգուցե շատ հասկանալի իրողություններից` ՀՀ գործող նախագահը մի գիշերվա մեջ կայացրեց հայտնի որոշումը: Այսօր քաղում ենք այդ որոշման հետևանքները:

-Հակառուսական տրամադրությունները, այսպես ասած, ինքնաբո՞ւխ են, թե կարող են ինչ-որ առումով ուղղորդված լինել իշխանությունների կողմից` որպես քաղաքական մեսիջ:

-Եթե իշխանությունները դրել են Արցախը հայկական պահելու խնդիր, հակառուսական տրամադրությունները չէին կարող նրանց վրա չներգործել: Հատկապես վերջին տարիներին ՀՀ իշխանությունը Ռուսաստանին նվիրաբերել է հնարավոր ամեն բան: 2010 թ. Հայաստանը երկարաձգեց ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետը մինչև 49 տարի այն դեպքում, երբ պայմանագրի ժամկետը լրանում էր 2020 թ., և դրա երկարաձգման անհրաժեշտություն այդ պահին բացարձակապես չկար: Հետո տեղի ունեցավ եվրոասոցացումից հայտնի փախուստը ԵՏՄ: Ապա գազի մատակարարման ամբողջ համակարգը խորհրդարանի կասկածելի մեծամասնության որոշմամբ տրվեց Ռուսաստանին: Եվ այսքանից հետո կատարվում է նման բան: Սա նշանակում է, որ Մոսկվայում համարել են կամ շարունակում են համարել, որ Հայաստանն այնպիսի ճնշման տակ է, որ խուսափելու տարբերակ չունի: Պարզապես եթե նա բացահայտ պաշտպաներ Ադրբեջանին, ինչպես Բելառուսը արեց, ոչ միայն չէր ընկալվի որպես ՀՀ դաշնակից, այլև չէր կարող ընկալվել որպես անկողմնակալ միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբում:

-Եթե ապրիլյան պատերազմին հաջորդող առաջին օրերին խոսվում էր միայն ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին, ապա հիմա կարծիքներ են հնչում նաև ռազմաբազան դուրս բերելու մասին:

-Հասարակական առումով նորմալ ռեակցիա է: Այլ հարց է, որ զգացմունքային որոշումներ, իհարկե, պետք չէ ընդունել:

-Ռազմաբազայի մնալ-չմնալու շուրջ խիստ ծայրահեղ տեսակետներ են հնչում` օրինակ, նախկին պաշտպանության նախարար Վ. Հարությունյանը համարում է, որ առանց ռուսական բազայի դատապարտված ենք: Իսկ Իգոր Մուրադյանն էլ ասում է` քանի դեռ բազան կա, դատապարտված ենք:

-Եթե չեմ սխալվում` ժամանակին Դավիթ Շահնազարյանն էր ասում` ռուսական բազայի հեռանալու հաջորդ օրը այդտեղ կտեղակայվեն այլ պետությունների կամ դաշինքի ուժեր: Բայց ես չեմ կարծում, որ այս պահին էմոցիոնալ ալիքի վրա Հայաստանը պետք է բազան հանելու պահանջ ներկայացնի:

-Լավ, որտե՞ղ փնտրենք մեր անվտանգությունը:

-Մենք ունենք քաջարի Զինված ուժեր…

-Ինչպես վերջերս Սամվել Բաբայանը նշեց` բարձր ոգով արկ չես բռնի:

-Քառօրյա պատերազմի մասին այդքան սկեպտիկ կարծիք չունեմ: Մենք ունեցել ենք կորուստներ, որոնք մեր նման փոքր երկրի համար քիչ չէին, բայց համոզված եմ, որ Ադրբեջանի և նրա հովանավորների, այդ թվում` Թուրքիայի հաշվարկները գնում էին շատ ավելի հեռու: Եթե պետք է աշխատեր «խաղաղապահներ Ղարաբաղի դիմաց» սխեման, նախատեսված էր, որ հայկական կողմը պետք է կրի ահռելի կորուստներ: Նրանք մտադիր էին առաջանալ առնվազն մինչև Սարսանգ, և դա ցույց էին տալիս նրանց գործողությունները: Բայց մեր Զինված ուժերը անգամ սահմանափակ ռեսուրսներով բավականին պատրաստված են դիմավորել հակառակորդին: Դիմավորել բառը պատահական չեմ ասում: Մեր ռազմական հետախուզությունը թերևս այնքան էլ վատ չի աշխատել, ինչպես հետևում է հայտնի պաշտոնակնությունից: Վերջապես, չեմ կարծում, որ հայկական ԶՈւ-ի կողմից դիմավորումը եղել է միայն մեր սեփական ջանքերի շնորհիվ: Համոզված եմ` եղել են շահագրգիռ երկրներ, որոնք տարբեր տեխնիկական միջոցներով, տեղեկատվական աջակցությամբ հայկական կողմին զգուշացրել են հարձակման մասին:

-Ու դրանց շարքում մեր ռազմական դաշնակցին չփնտրենք:

-Հայաստանը միայն մեկ դաշնակից ունի` սփյուռքը, որի առջև բազմաթիվ դռներ են բացվում աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանի խնդիրն այն է, որ իր դաշնակցին օգտագործում է զուտ որպես կթու կով: Սփյուռք-Հայաստան համագործակցությունը մինչ օրս չի վերածվել կազմակերպված քաղաքական համակարգի: Համոզված եղեք` աշխարհի շատ ժողովուրդներ կցանկանային ունենալ այդպիսի ռեսուրս` տարբեր երկրներում ներգործություն իրականացնելու և կապեր ստեղծելու առումով: Բայց Հայաստանում ստեղծված կառավարման օլիգարխիկ համակարգը այնքան եսասիրական էություն ունի, որ սեփական շահերից դուրս ոչինչ չի տեսնում: Նաև` բանակի հետ կապված խնդիրները դրա անմիջական հետևանքն են:

-Որպես այլընտրանք` այսօր առաջարկում են խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ և նրանից զենք գնել: Դա հավանակա՞ն տարբերակ է:

-Անկախ նրանից, որ ՀՀ-ն ԵՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամ է, անկախ պետություն է: Գոնե առայժմ: Եվ լիարժեք իրավասու է ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրեր կնքել ցանկացած երկրի և դաշինքի հետ` առանց այդ գործողությունները հակադրելու այլ դաշինքի շահերին: Այսօր նախապատրաստական գործողություններ են կատարվում Հայաստան-Լեհաստան ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու ուղղությամբ: Իսկ Լեհաստանը ՆԱՏՕ-ի ամենաակտիվ անդամներից է:

 

Արփի Սահակյան

loading...
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan