Երևան, 24.Մայիս.2019,
--
:
--
,

Ռոբերտ Քոչարյանը վախեցա՞ծ է


Այսօր հարցազրույց է տվել Ռոբերտ Քոչարյանը: Ապրիլյան իրադարձություններից հետո ստեղծված այս բավականին խառը օրերին, երբ սուտն ու ճիշտը, կիսաինֆորմացիան ու ենթադրությունները, հետո նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցներն ու որոշակի տեղեկատվական հոսքերը, մեղավորների որոնումն ու համակարգի կեղծ, թե անկեղծ «սթափեցման» փորձերը հանգեցրել են, մեղծ ասած, ոչ այնքան հաճելի հետևությունների, շատերն էին սպասում Քոչարյանի հրապարակային խոսքին: Ակնկալվում էր, որ Ղարաբաղյան պատերազմի բովով անցած, երկրի գերագույն պաշտոնը զբաղեցրած մարդը պետք է փոքր-ինչ հստակություն մտցնի և իրերը կոչի իրենց անուններով: Նրա երկարատև լռությունը, Ս. Սարգսյանի հետ հանդիպում նախաձեռնելուց հրաժարվելը, իսկ վերջին օրերին նաև նրա զինակից համարվող Սամվել Բաբայանի բավականին խիստ հարցազրույցը ենթադրել էին տալիս, որ Ռ.Քոչարյանի խոսքը լինելու է հատու և հասցեական, մի քիչ էլ` «թունոտ»:

Սա ենթադրվում էր նաև այն պատճառով, որ ապրիլյան իրադարձությունների առաջին օրերից սկսած երկրորդ նախագահի ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները ջանք ու եռանդ չէին խնայում իշխանություններին, մեղմ ասած, «ցեխը մտցնելու» համար:

Բայց:

Բայց այս անգամ, որքան էլ զարմանալի է, նրա խոսքը խիստ զգուշավոր է: Չունի սուր անկյուններ: Տպավորություն է, որ խոսել է հանուն խոսելու: Թեև, այդպես խոսելն էլ «խոսել» է:

Նախ, նա հարցազրույց է տվել իր իսկ ոչ պաշտոնական կայքին, ինչը նշանակում կամ գոնե ենթադրում է, որ հարցերին նախօրոք տեղյակ է եղել: Իր պատասխաններում փորձում է հնարավորինս խուսափել իշխանությունների հասցեին քննադատություն հնչեցնելուց: Օրինակ, խոսելով հանձնված տարածքների մասին` նկատում է, որ «ադրբեջանական զորքերը գրավեցին մեր դիրքերից մի քանիսը, սակայն ոչ մի ստրատեգիական խնդիր չլուծեցին» (ընդգծ.- հեղ.): Այսինքն, կրկնում է իշխանությունների թեզը, թե ոչինչ, 800 հա-ի եղածն ինչ է որ: Իսկ այն, որ մենք չվերականգնեցինք մեր կորցրածը, ընդամենը «լավատեսություն չի ավելացնում»:

Նույնպիսի զգուշավորություն նա կիրառում է Ռուսաստանի մասին խոսելիս: Մի թույլ փորձ է կատարում պաշտպանելու ՌԴ-ին` ավելի ու ավելի բարձրաձայն հնչող այն մեղադրանքներից, թե հենց այդ երկրն է հրահրել քառօրյա պատերազմը` նկատելով, որ «ռազմական կոնֆլիկտի սրացումը ակնհայտորեն ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ դնում է նրան բարդ ընտրության առաջ՝ միջնորդի պարտավորությունները կատարելու, Հայաստանի ռազմական դաշնակիցը լինելու և Ադրբեջանի հետ հետագա մերձեցման ձգտման միջև»:

Տպավորություն է ստեղծվում, որ չի ցանկանում նեղացնել ոչ ՀՀ իշխանություններին, ոչ էլ Ռուսաստանին: Դե, Ռուսաստանի դեպքում դա ինչ-որ առումով հասկանալի է` ինչ էլ լինի իր աշխատավարձը այդ երկրից է ստանում:

Ու, այնուհանդերձ, այս հարցազրույցը կարդալուց հետո հարց է ծագում: Մի՞թե Ռ.Քոչարյանը վախեցած է ինչ-որ բանից: Գուցե խնդիրը այն ուսումնական նռնա՞կն էր:

Արփի Սահակյան

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan