Երևան, 24.Մայիս.2019,
--
:
--
,

Էրդողանն ընդդեմ Գյուլենի՝ Տեխասի դատարաններում. պայքար թուրքական երկու հզոր ուժերի միջև


 

 
Մի քանի տարի առաջ երկու թուրք իսլամիստ պարագլուխներ՝ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը և նշանավոր սուննի հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը համախոհներ էին: Նրանց ընդհանուր թշնամին թուրքական զինվորականությունն էր: Բայց երբ Էրդողանն իր բռնատիրական իշխանությունը ամրապնդեց թուրք գեներալներին ուժաթափ անելով, նա դուրս եկավ իր հին դաշնակցի՝ Գյուլենի դեմ: Էրդողանը մաքրագործեց և բանտարկեց Գյուլենի հետևորդներին՝ հարյուրավոր լրագրողների, դատավորների, ոստիկանների ու պետական պաշտոնյաների:
 
Գյուլենի գլխավորած կազմակերպությունների գործունեության մասին իր համաշխարհային հետաքննությունն ընդլայնելու նպատակով Թուրքիայի կառավարությունը վարձեց Լոնդոնում գտնվող «Ամստերդամ և գործընկերներ» փաստաբանական ընկերությունը, ամսական վճարելով 50 հազար դոլար: Փաստաբանական ընկերությունը նաև կտրամադրի իրավաբանական խորհրդատվություն Փենսիլվանիայում կամավոր աքսորյալ Գյուլենի արտահանձնման համար Էրդողանի վարչակարգի պահանջի վերաբերյալ: 
 
«Մեզ վարձել է Թուրքիայի Հանրապետությունը՝ բացահայտելու Գյուլենի ցանցի ենթադրյալ ապօրինի գործունեությունն ամբողջ աշխարհում», հայտարարել է «Ամստերդամ և գործընկերներ» ընկերության հիմնադիր-գործընկեր Ռոբերտ Ամստերդամը, վերջերս Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Գյուլենի ցանցի գործունեությունը, ներառյալ նրա ներթափանցումը Թուրքիայի դատական համակարգ և ոստիկանություն, ինչպես նաև նրա քաղաքական լոբբինգը, պետք է մտահոգի բոլոր նրանց, որոնք մտածում են Թուրքիայում ժողովրդավարության ապագայի մասին»:
 
Ազդեցիկ փաստաբանի կեղծավոր ողբն առ «Թուրքիայում ժողովրդավարության ապագա», անհեթեթություն է, քանի որ Էրդողանն անձամբ վերացրել է ժողովրդավարության բոլոր հետքերը Թուրքիայում...
 
Վերջերս մամուլի մի հաղորդագրության մեջ Ամստերդամը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի ավելի քան 100 չարտերային դպրոցներում գործող Գյուլենի ցանցը դարձել է դաշնային և տեղական իրավապահ մարմինների հետաքննության առարկա Միացյալ Նահանգներում: Ըստ առանձին հայցերի, որ ներկայացվել են Գյուլենի հետ կապված դպրոցների դեմ՝ խումբն իբր պարբերաբար զբաղվել է ամերիկյան մուտքի արտոնագրերի համակարգի չարաշահումներով»: Թուրքիան ներկայացնող փաստաբանը նաև հայտարարել է՝ «Ամբողջ աշխարհում Գյուլենի ցանցը աշխատեցնում է հազարավոր դպրոցներ և համաձայնագիր ունի Աֆրիկյան Միության հետ՝ տարածաշրջանում 1000 նոր դպրոց բացելու վերաբերյալ»:
 
Այժմ Էրդողանի երկար ձեռքը հասել է մինչև Տեխաս՝ ընկնելով  «Հարմոնի» հանրակրթական դպրոցների՝ Հյուսթոնում գտնվող ամենամեծ չարտերային դպրոցական համակարգի հետևից, որն ունի 30 հազար աշակերտ և աշխատում է Գյուլենի հետ կապված ոչ առևտրային կազմակերպությունների հետ:
 
Անցյալ տարվա նոյեմբերին «Ամստերդամ և գործընկերներ» ընկերությունը 90-կետանոց հանրային տեղեկատվության հարցում է ներկայացրել, որի լրացման համար «Հարմոնի»-ն ստիպված կլինի ծախսել 4.5 միլիոն դոլար: Նույնիսկ երկար ցուցակի կրճատումից հետո, «Հարմոնի»-ից կպահանջվի  690 հազար դոլար այն լրացնելու և այդ տեղեկատվությունը տրամադրելու համար: Այժմ Տեխասի գլխավոր դատախազը պետք է որոշի թուրքական պահանջի նպատակահարմարությունը:
 
Այս շաբաթ սպասվում է, որ «Ամստերդամ և գործընկերներ» ընկերությունը 30-էջանոց բողոք կներկայացնի Տեխասի կրթության գործակալություն (ՏԳԿ) «Հարմոնի»-ի դպրոցների դեմ: Լոբբիստ Ջիմ Առնոլդը Տեխասի Օսթին քաղաքից, որին Թուրքիան ևս վարձել է, էլեկտրոնային նամակ է ուղարկել Տեխասի նահանգապետին, նշելով, որ այդ բողոքը «կներկայացնի մի շարք մեղադրանքներ «Հարմոնի»-ի ֆինանսական գործառնությունների, նրանց ենթադրվող ապօրինի գործողությունների, նաև ՏԳԿ-ի կողմից համապարփակ նախաքննություն սկսելու պահանջի վերաբերյալ»:
 
«Հարմոնի» հանրակրթական դպրոցների գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր Սոներ Թարինը ի պատասխան ասել է «Հյուսթոն քրոնիքլ»-ին, որ Թուրքիայի կառավարության կողմից իր դպրոցների թիրախավորումը «ապշեցուցիչ է և քաղաքական շարժառիթներ ունի»:
 
Իսկ մինչ այդ, «Ամստերդամ և գործընկերներ» ընկերությունը համանման բողոքներ է ներկայացրել Կալիֆորնիայում Գյուլենի հետ կապված «Մագնոլիա» չարտերային դպրոցների դեմ՝ «կոչ անելով Կալիֆորնիայի կրթության բաժանմունքին՝ չարտերային ցանցի ֆինանսական գործունեության լիարժեք հետաքննություն անցկացնել», հաղորդում է «Հյուսթոն քրոնիքլ»-ը:
 
Կոնգրեսական Բրեդ Շերմանն իր խիստ նամակում դժգոհել է «Մագնոլիա» չարտերային դպրոցների դեմ Թուրքիայի կառավարության հարձակումներից. «Նախագահ Էրդողանը ժխտումն է այն բոլոր լավ բաների, որ ներկայացնում են ամերիկյան դպրոցները: Նա անձամբ հսկայական վնաս է հասցրել ժողովրդավարությանը Թուրքիայի Հանրապետությունում»: Կոնգրեսական Շերմանը նաև ապրիլի 26-ի իր նամակում գրել է, որ ««Ամստերդամ և գործընկերներ» ընկերությանը վճարել են տարեկան 600 հազար դոլար «Մագնոլիա» հանրակրթական դպրոցներին վարկաբեկելու համար» և որ «տարբեր ժամանակներում նախագահ Էրդողանի կառավարությունն աջակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Հետևաբար, չեմ կարծում, որ ամերիկյան կրթության վերաբերյալ ավելի վատ տեղեկատվական աղբյուր լինի, քան նախագահ Էրդողանն ու նրա վճարովի գործակալները», հաղորդում է «Հյուսթոն քրոնիքլ»-ը:
 
Թարիմը հայտնել է հյուսթոնյան թերթին, որ, ցավոք, «Թուրքիայի կառավարությունը հարյուր հազարավոր դոլարներ է ծախսում  և անթիվ հարձակումներ գործում այդ ամերիկյան դպրոցների վրա, ստիպելով «Հարմոնի»-ին համարժեք պատասխան տալ: Ավելի լավ կլիներ այդ գումարն ու էներգիան ծախսվեր ուսանողների վրա»:
 
Ամերիկահայերը կարող են հանգիստ շունչ քաշել և մեծ հետաքրքրությամբ հետևել  Թուրքիայի կառավարության ու Գյուլենի կազմակերպության միջև ծավալված այս ծախսատար և խայտառակ դատական պայքարին: Թող նրանք իրենց գումարներն ու էներգիան վատնեն միմյանց դեմ պայքարելով, քան ծախսեն դեպի Թուրքիա ամերիկյան պաշտոնյաների ամբողջովին վճարված շռայլ զբոսախնջույքների և Կոնգրեսի անդամների լոբբինգի վրա ընդդեմ հայկական հարցերի...

 

Հարութ Սասունյան       
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan