Երևան, 21.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

Բացառիկ փաստեր պանթուրքիզմի մոտիվներով. Նազարբաևը թուրքական պետությունների առաջնո՞րդ


Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ և նրան խնդրել էր միջնորդել`  կազմակերպելու իր և Պուտինի հանդիպումը: Թե ինչու է հույսը դրել Նազարբաևի վրա, պարզ է դառնում ստորև տպագրվող նյութից, որն այսօր խիստ արդիական է մեր ընթերցողների ու մասնագետների համար, մանավանդ` հոդվածի տվյալները խիստ բացառիկ են ու նաև փնտրված:

Ղազախստանում երկրի մտավորականների միջև բանավեճեր են ընթանում այն հարցի շուրջ, թե ինչպիսի հնարավոր համագործակցության վեկտոր կարելի է ընտրել: Ազգայնականներն այդ ուղղությունը մատնանշում են պանթուրքիզմի շուրջ համախմբվելու գաղափարներով:

Այս ամենի առիթ հանդիսացավ Ստամբուլում Ղազախստանի Հանրապետության նախագահ` Նուրսուլթան Նազարբաևի հայտնի ելույթը, երբ նա հստակորեն մատնանշեց թուրքական աշխարհին միանալու իր տեսլականը: Պանթուրքիզմը պանթուրանիզմի մի տարատեսակ է. մի գաղափարախոսություն, որն արդեն իսկ ազդեցություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության մշակման ու վարման գործում:

Այս գաղափարախոսությունը պատրաստ է արդեն իսկ տարածվելու Եվրասիայի շրջանում բոլոր թրքալեզու պետությունների տարածաշրջաններում, որոնք, ըստ այս գաղափարախոսության, պետք է կազմեն մեկ ամբողջական ամուր քաղաքավարչական մի զանգված:

Առաջին հայացքից հրաշալի գաղափար. միասնական մշակույթի և պատմության, լեզուների նմանության հիմքի վրա ստեղծել միասնական պետություն և ապրել երջանիկ: Բայց ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, ցանկացած նախաձեռնություն, որն իր հիմքում ունի միայն բարեկամական զգացմունքներ, ուտոպիստական է: Ի՜նչ քաղցր են երազանքները:

Ի՞նչն է մղում մերօրյա հմուտ քաղաքական գործիչ Նուրսուլթան Նազարբաևին (որն ի դեպ այսուհետ ունի նաև Էլբաս Ղազախստանի՝ ժողովրդի առաջնորդ կոչումը) պանթուրքիզմի ռոմանտիկ գաղափարախոսությանը: Հնարավո՞ր է արդյոք, որ Աստանան դառնա թուրքական աշխարհի կենտրոնը, իսկ Նազարբաևը հավակնի լինել այս թուրքական բարեկամական պետությունների միության առաջնորդը: Հնարավոր է և, այդպես էլ կլինի, եթե նա հմտորեն կարողանա արհեստական դժգոհություններ արտահայտել և մանիպուլյացիաների ենթարկել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների շրջապատի պաշտոնատար անձանց, ինչպես նաև վարչապետների կողմից իրականացվող գործընթացների նկատմամբ:

Թուրքիայի հետխորհրդային երկրների հետ վարած արտաքին քաղաքականության վերլուծությունը թույլ է տալիս ենթադրելու, որ մոտ ժամանակներս պաշտոնական Անկարան, Ղազախստանի և Ադրբեջանի առաջնորդների անմիջական աջակցությամբ էականորեն կակտիվացնի իր պանթուրքիզմի քաղաքականությունը (Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Ռուսաստանի առանձին սուբյեկտներ, Չինաստանի` Սինցզյան-Ույգուրյան շրջանը) իր իշխանության տարածման համար այս թուրքական պետությունների հետ հարաբերությունների հաստատման գործում:

Իրականում նպատակ ունենալով ստեղծել իր հովհանու ներքո, այսպես կոչված, «բուֆերային գոտի», այս ամենը հմտորեն քողարկվում է թուրքական ժողովուրդների համար միասնական մշակութային և ինֆորմացիոն տարածքի մասին գաղափարներով: Այս գործընթացներում իր դերը պետք է խաղա նաև Ղազախստանը: Այս ամենի վերջնական նպատակն է հասնել թուրքական ժողովուրդների տնտեսական և քաղաքական ինտեգրացիային թուրքական պետությունների միությունում` հետագա միասնական էներգետիկ համակարգի ստեղծման համար: Նշված մտադրությունների շրջանակներում գաղափարները իրագործելու համար անհրաժեշտ է երրորդ որևէ չեզոք կողմի առկայություն, որը ֆորմալ առումով հետաքրքրված չպետք է լինի թուրքական գաղափարների տարածման մեջ: Ընտրվել էին Եվրոպական Միության երկրները: Որոշ ԵՄ առաջնորդների բայրացակամությունը կնվաճվի էներգոռեսուրսների արտոնյալ պայմաններով փոխանակման հանգամանքով և, ամենակարևորը, տրամադրելով անապահովագրված վարկեր Թուրքիայի պետական բյուջեի կողմից, որոնք եվրոպական պետություններին զերծ կպահեն ֆինանսական ճգնաժամի հետևանքներից: Կողմերի տնտեսական շահերը փորձում են քողարկել մշակութային և պատմական հիմքերով:

Երկարաժամկետ այս գործընթացի գաղափարը պետք է համապատասխանի ժամանակակից բոլոր իրողություններին, մասնակիցները, որոնք տեղյակ են իրողություններից, պետք է ապահովված լինեն ամեն ինչով, ինչպես նաև լինեն ֆինանսապես անկախ, քանի որ շատ բարձր է խաղարկվող սցենարի գինը: Այս գործընթացը իրենց խնամակալության տակ են պահում անկախ ինստիտուտները` Համագործակցության և զարգացման Թուրքական գործակալությունը, որը գտնվում է Թուրքիայի վարչապետի գրասենյակի հովանու տակ (TIKA) և Թուրքական պետությունների և համայնքների բարեկամության, եղբայրության և համագործակցության հիմնադրամը (TUDEV): ԵՄ-ում թուրքական շահերը արժանապատվորեն ներկայացնելու խնդիրը չէր լուծվում:

Բազմաթիվ կոնսուլտացիաներ քաղաքական իշխանությունների և իրավապահ մարմինների հետ, մի շարք դիվանագիտական հաստատությունների հետ բանակցությունների շարքեր և վերջապես որոշումը կայացված էր` Հունգարիա: Գեղեցիկ, բայց աղքատիկ երկիր Արևելյան Եվրոպայում, որն ունի հետխորհրդային ժամանակահատվածի շատ ծանր ժառանգություն, ինչպես նաև ունի միջազգային հարաբերությունների փորձառու մասնագետներ` հատկապես հատուկ «մտածելակերպ» ունեցող երկրների հետ աշխատելու համար, երկրներ, որոնք ժամանակին գտնվում էին ԽՍՀՄ կազմում:

Այս նախագծի գաղափարախոսն է Էռնե Քեշքելը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կառույցի ղեկավարը, ռուսագետ, հունգարական արտաքին քաղաքականության ստրատեգ՝ ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների ձևավորման գծով: Առավել հաջող թեկնածու դժվար թե կարելի լինի գտնել Հունգարիայի ԱԳՆ-ում, ում կարելի էր վստահել «թուրանական ուղղությունը»:

Քեշքելը ժամանակին եղել է Հունգարիայի դեսպանը Ադրբեջանում և ունի այդ տարիներից պահպանված փորձ, ինչպես նաև անհրաժեշտ կապեր: Մտահղացման իրականացնողն է Անդրաշու Բիրո Ժոլտը, ով Հունգարիայում սպորտային լեգենդ է: Նա Հունգարիայի ձյուդոյի հավաքականի անդամ է, երկրի 7-ակի ազգային չեմպիոն, Ադրբեջանի ձյուդոյի Ֆեդերացիայի ղեկավարներից մեկի մտերիմ ընկերը, երկար տարիներ ապրել և վերապատրաստվել է Թուրքիայում: Ազատ տիրապետում է թուրքերենին:

Արդյունքում ունենք երեք՝ Հունգարիա-Թուրքիա-Ադրբեջան, պետությունների վերահսկողության տակ ստեղծված հասարակական-գիտական «Թուրան-Հունգարիա» ֆոնդը: Այս ֆոնդի հիմնական նպատակն է հետազոտական ծրագրեր գործարկելը և թուրքական ժողովուրդների ուսումնասիրությունները` հատկապես նախկին Խորհրդային Միության տարածաշրջանում: Ֆոնդի ղեկավարն է մարդաբան, պրոֆեսոր, Հունգարիայի բնապահպանական թանգարանի անտրոպոլոգեն հետազոտությունների բաժնի գիտաշխատող Անդրաշու Բիրո Ժոլտը:

Այնուհետև հետևում է նախապես պատրաստված ծրագրերի իրականացումը.

- Բիրո Ժոլտը Ղազախստանի գիտական համայնքի ներկայացուցիչների հետ սերտ կապեր է հաստատում, երկրի ներսում առանձին պրոեկտների ֆինանսավորում է իրականացնում, ղազախ անտրոպոլոգ, պատմական գիտությունների դոկտոր Օրազակ Սմագուլովի աշխատանքների նկատմամբ հետաքրքրություն է դրսևորում: Այնուհետև, Կայրաթ Բիբեկովի անմիջական օգնությամբ, որն ի դեպ Հունգարիայում Ղազախստանի նախկին հյուպատոսն էր, կապեր է հաստատում գիտնականի բարեկամների հետ:

- Ղազախստանի տափաստաններում մարդաբանական արշավների իրականացում, որտեղ հետազոտություններ են իրականացվում հունգար և ղազախ էթնոսների միջև բարեկամական կապ գտնելու համար: Անսպասելիորեն, գիտականորեն բացահայտվում է էթնոսի և գենետիկական նմանությունները, ստանում են Ղազախստանի պաշտոնատար անձանց կողմից պետական բարձր պարգևներ:

- Ղազախստանի պետական մարմիններում ծանոթությունների հաստատում. մի շարք հանդիպումների կազմակերպում տարբեր շրջանակների ղեկավար մարմինների հետ, ապա պետությունների և ժողովուրդների բարեկամական կապի մասին գիտական թեզի շուրջ մտքերի ծավալում: Առաջին անգամ Մադյարների կուրուլտայի կազմակերպում և անցկացում Հունգարիայի հովանավորությամբ: Ղազախստանի իշխանական ներկայացուցիչների հետ բանակցությունների վարում, որտեղ քննարկվում է ամբողջ երկրի սահմաններում «Թուրան-Հունգարիա» մոդելի հիման վրա պանթուրքական ֆոնդի ստեղծման անհրաժեշտության մասին:

- Այսպես կոչված «Հզոր տափաստանի» ղազախստանյան ֆոնդի ստեղծում: Այս նպատակի համար հասարակական քաղաքական գործիչների, գիտնականների, արվեստի բնագավառի հայտնի գործիչների ներգրավմամբ, ինչպես նաև ֆոնդի աշխատանքներում թուրք ազգային փոքրամասնությունների ներգրավում (դուրգաններ, ույգուրներ): Ֆոնդի ֆինանսավորմամբ թուրք և ադրբեջանցի մասնակիցների ներգրավում, ինչպես նաև հունգարացի պետական գործիչների հաճախակի այցերի կազմակերպում Ղազախստան:

- Հիմք է դրվում արդեն անցկացնելու հունգարական կուրուլտայներ (Համաշխարհային թուրք կուրուլտայներ), որտեղ ներգրավված են նաև այլ պետություններում պանթուրքական շարժման հետևորդները, ինչպես նաև մշակույթի, գիտության և կրթության ասպարեզների ներկայացուցիչներ: Հետագայում նաև նախատեսվում է ընդգրկել բիզնես ոլորտի ներկայացուցիչների, գործարարների, մարզային ղեկավարների և պետական գործիչների:

Այսօր արդեն պանթուրքական ղազախստանյան «Հզոր տափաստան» ֆոնդի անդամները բավականին ինքնուրույն են և լիիրավ մասնակցություն են ունենում միջազգային ասպարեզում հունգարական ծրագրի բոլոր նախաձեռնություններում: Հունգար կուրուլտայի ժամանակ դիմավորում և ընդունում են ղազախ գործընկերներին ոչ թե որպես հյուրերի, այլ որպես այդ միջոցառման կազմակերպիչներից մեկի:

Սակայն Ղազախստանի ներկայացուցիչները դանդաղ, բայց հաստատուն կերպով դառնում են կապող օղակ Միջին Ասիայում, ինչպես նաև Եվրոպայում պանթուրքիզմի գաղափարների տարածման գործում: Ղազախստանի քաղաքական դեմքերի թվացյալ հաջողությունները բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական տեխնոլոգների հմուտ քաղաքականության արդյունքն է միայն:

Արդյոք թանկ գին չէ՞ «թյուրքական աշխարհի կենտրոն» անունը՝ ինքնաբավ և հզոր Ղազախստանի համար 2012 թ. հունգարական կուրուլտայը (մոնղոլական ժողովուրդների, իսկ հետագայում նաև՝ որոշ թյուրքական ժողովուրդների համար ժողովրդական ներկայացուցչության օրգան, վերնախավի համաժողովրդական համագումար՝ կարևորագույն պետական հարցերի լուծման նպատակով, որոշ առումներով՝ եվրոպական խորհրդարանների անալոգիան) մտավ Թուրանի ժառանգության պատմության մեջ:

Ղազախստանի հանրապետության առավել ներկայացուցչական պատվիրակությունը, որը ղեկավարում է միջոցառման ակտիվը, փաստացի իր վրա վերցրեց տեղի ունեցող ամեն ինչի համար պատասխանատվությունը (միաժամանակ Ադրբեջանի, Թուրքիայի և Հունգարիայի պատվիրակների հեռացման պայմաններում): Իսկ լսելու և տեսնելու շատ բան կար:

Կուրուլտայի հիմնական հարցը իրենից ներկայացնում էր ուժերի բազմակողմանի կոնսոլիդացիա՝ ուղղված Չինաստանի ժամանակակից Սինզյան-Ույգուրական ինքնավար մարզի, Կիպրոսի թուրքական հյուսիսային հանրապետության (ԿԹՀՀ) տարածքում ապրող ազգությունների անկախությանը աջակցելուն, ինչպես նաև՝ բոլոր թյուրքալեզու կազմավորումների համար միասնական թյուրքական լեզվի մշակման համար առաջարկություններին:

Հանդիպումների ընթացքում անցկացվեցին ցուցադրական խորհրդատվություններ ԿԹՀՀ (Կիպրոս), ինչպես նաև Ղազախստանում, Գերմանիայում և Նիդեռլանդներում ույգուրական սփյուռքի պատվիրակությունների հետ, արտահայտվեց աջակցություն պատվիրակությունների կողմից, նախաձեռնվեցին բաց դիմումների հարցեր՝ ուղղված թյուրքական երկրների պաշտոնական պետական առաջնորդներին՝ կապված նշված տարածաշրջաններում անկախությանը  աջակցելու հետ: «ԿԹՀՀ»-ի և «Ույգուրիստան»-ի դրոշները զարդարում են միջոցառման ընդհանուր ֆոնը՝ մյուս մասնակից պետությունների պետական խորհրդանիշերի հետ զուգահեռ:

Միջոցառումները լայն արձագանք գտան եվրոպական ԶԼՄ-ներում, առաջացնելով Չինաստանի, Հունաստանի և Կիպրոսի հունաբնակ մասի խոր դժգոհությունը: Զգուշավորությամբ վերաբերվեցին անցկացվող միջոցառմանը նաև Ռուսաստանի իշխանությունները, որոնք կուրուլտայում ներկայացված էին երկրի թյուրքական հանրապետությունների պատվիրակություններով:

Արդյոք տեղյա՞կ են տեղի ունեցածի մասին Ղազախստանի հանրապետության իշխանությունները, արդյոք երկրի նախագահը հավաստի տեղեկություններ ունի՞ ղազախական հասարակական գործիչների կողմից հնարավոր միջազգային սկանդալներ հրահրելու մասին: Ավելի հավանական է, որ ոչ, քան՝ այո: Ղազախստանի և Թուրքիայի, ինչպես նաև Ղազախստանի և Հունգարիայի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների մակարդակը չնչին է Չինաստանի և Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ֆոնի վրա և դեռ վերջինններիս ողջ ներուժը սպառված չէ: Այսօրվա դրությամբ Նազարբաևի ադմինիստրացիայի համար տնտեսական բաղադրիչը ավելի կարևոր է, քան Թուրքիայի կողմից քաղաքական բոնուսները:

Նշված շուկաների կորուստը հղի է երկրի գործող իշխանության քաղաքական մահով՝ երկրի տնտեսության ընդհանուր առմաբ անառողջ վիճակի ֆոնի վրա: Ընդհանուր թուրքա-ադրբեջանա-հունգարական մտահղացումը իր հիմքում իրականացված է, առջևում եռակողմ հարաբերությունների հետագա զարգացումն է, պանթյուրքիստների կոնսոլիդացիան՝ Ղազախստանի հանրապետության հասարակական ուժերի ակտիվ միջամտությամբ:

Իսկ այժմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հունգարիայի հանրապետության ինքնիշխան փոխառությունների գնման շուրջ բանակցությունների փուլն է՝ ֆինանսական աջակցության ցուցաբերման շրջանակներում, այդ թվում և՝ համաշխարհային ասպարեզում պանթյուրքական գաղափարների լոյալության ու դրանք առաջ մղելու ուղղությամբ:

Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ գաղափարներով կքողարկվի հետագայում գիտնական Անդրաշ Բիրո Ժոլտի գործունեությունը, ով ունակ է ինքնուրույն իրականացնել թյուրքական միջոցառումների բազմամիլիոն ֆինանսավորումը՝ փոքրիկ, սակայն հպարտ Հունգարիայի հանրապետության համեստ բյուջեի մասնակցությամբ:

Օմուր Կուլունտաև

loading...
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan