Երևան, 23.Մայիս.2019,
--
:
--
,

Հայաստանում վերջին տարիներին նկատվում է ամուսնալուծությունների թվի աճ

  Հայաստանում վերջին տարիներին նկատվում է ամուսնալուծությունների թվի աճ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունն երի ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Գառնիկ Նալբանդյանը` շեշտելով, որ ամուսնալուծությունների կրճատմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:

«Հայաստանում ամուսնալուծություններ են տեղի ունենում սոցիալ-տնտեսական, միջանձնային անհամաձայնությունների խնդիրների պատճառով և, ամենատհաճը, միգրացիոն գործընթացների հետևանքով: Դրանք դառնում են ամուսնալուծությունների բավական լուրջ պատճառ. ընտանիքի անդամներից մեկը տեղափոխվում է այլ երկիր կամ կապն է կտրվում, կամ վերադարձի հետ կապված խնդիր է լինում, զուգահեռ ընտանիք է ձևավորվում: Նոր երևույթ է, բայց բացահայտվել է հետազոտության ժամանակ»,-  նշեց նա:

Գառնիկ Նալբանդյանի խոսքով` կատարվել է խորքային հետազոտություն տարբեր շահառուների շրջանակում` պարզելու ամուսնալուծություններին առնչվող վիճակագրությունը:  Ըստ այդմ` պարզվել է, որ ամուսնալուծությունների մեծ տեսակարար կշիռ է առկա Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում:

«Վերլուծությունների ժամանակ պարզվել է, որ նույնիսկ 6 երեխա ունեցողն է ամուսնալուծվել: Այսպիսի դեպքեր, իհարկե, փոքր տոկոս  են կազմում: Հիմնականում մեկ կամ երկու երեխաներ ունեցողներն են ամուսնալուծվում»,-նշեց նա` հավելելով, որ ամուսնալուծության հետևանքները մեղմելու հետ կապված օրենսդրական նախաձեռնություններ են մշակվում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ շեշտեց, որ վերջին տարիների դինամիկան ցույց է տալիս, որ ամուսնալուծությունների թիվն ավելացել է: «Հետազոտությունն իրականացվել է, պատճառները հիմնականում ներընտանեկան հարաբերությունների, սոցիալական խնդիրների հետ են կապված»,-ընդգծեց նա: 

 

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan