Երևան, 21.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

Ադրբեջանում ուսումնական հաստատություններում թմրամոլությունը խնդրի է վերածվել. գրանցված է անգամ 8-ամյա թմրամոլ

Ադրբեջանի գլխավոր նարկոլոգ Լյուդմիլա Ջաֆարովան հայտարարել է, որ երկրի ուսումնական հաստատություններում թմրամոլությունը վերածվել է իսկական խնդրի, եւ Ադրբեջանում արագորեն աճում է թմրամոլ կանանց թիվը:

Ինչպես հաղորդում է virtualaz.org լրատվական կայքը, նրա խոսքով` վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանում թմրամոլների թիվը 10 անգամ մեծացել է: Եվ եթե առաջ թմրանյութեր օգտագործում էին հիմնականում մեծահասակները, ապա այսօր «սպիտակ մահը» ճանապարհ է գտել անգամ դպրոցներ:

Նա ասել է, որ ամեն տարի թմրամոլության կանխարգելման գծով պրոֆիլակտիկ միջոցառումների վրա Ադրբեջանը միլիոնավոր մանաթ միջոցներ է ծախսում, սակայն, ամբողջն անարդյունք:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Ադրբեջանում գրանցված 28 556 թմրամոլներ կան: Նրանցից 11,4 հազարը Բաքվում են: Պետք է նկատի ունենալ, որ խոսքը միայն գրանցված թմրամոլների մասին է: Նույն վիճակագրության համաձայն` թմրամոլների 70 տոկոսն առաջին անգամ թմրանյութ օգտագործել են մինչեւ 15 տարեկանը:

Ջաֆարովայի խոսքով` միայն վերջին մեկ տարում կին թմրամոլների թիվն Ադրբեջանում 5,4 տոկոսով մեծացել է: Գլխավոր նարկոլոգը նշել է, որ Ադրբեջանի դպրոցներում, ուսումնարաններում եւ ԲՈւՀ-երում թմրամոլությունը վերածվել է իսկական խնդրի:

«Պետք է բացահայտ խոստովանել, որ դպրոցներում լուրջ խնդիր է առաջացել: Այս տարի մենք դպրոցների հոգեբանների հետ հարցումներ ենք անցկացրել, որոնք նույնպես խոստովանել են, որ դպրոցների պատերից ներս թմրանյութեր են օգտագործվում», -ասել է Ջաֆարովան:

Մասնագետը նշել է, որ Բաքվի նարկոլոգիական հիվանդանոց դիմողների մեծ մասը 16-17 տարեկան անչափահասներ են, նրանց մեջ կան նաեւ 7-րդ դասարանների աշակերտներ:

Նրա խոսքով` Հանրապետական նարկոլոգիական կենտրոնում գրանցված է անգամ 8-ամյա թմրամոլ:

«Մեզ անոնիմ պայմաններով դիմում են 6-9 դասարանների աշակերտներ: Մենք նրանց չենք գրանցում, քանի որ դիմումներն անոնիմ են: Միեւնույն ժամանակ գրանցված թմրամոլների 80 տոկոսը 18-35 տարեկան տարիքային սահմանում են», -ասել է Ջաֆարովան:

Նա նշել է, որ թմրամոլներ հիմանականում դառնում են այն երեխաները, որոնց ծնողները ալկոհոլ կամ թմրանյութ են օգտագործում: Նման ծնողներն ուղղակի չեն հետաքրքրվում իրենց երեխաներով եւ չեն վերահսկում նրանց: Մյուս պատճառն էլ երեխաների անկայուն հոգեվիճակն է:

«Անցյալ տարի մեզ դիմել են 8-րդ դասարանների 15 աշակերտներ, որոնք ասել են, որ երեկույթի ժամանակ անաշա են օգտագործել: Երեխաները խոստովանել են, որ այդ թմրանյութի մասին իմացել են ինտերնետից», -նշել է Ջաֆարովան:

Ադրբեջանի գլխավոր նարկոլոգը հայտնել է, որ եթե առաջ թմրանյութեր օգտագործում էին ապահովված ընտանիքների երեխաները, ապա այսօր դրանք օգտագործում են անգամ բնակչության աղքատ շերտերը: Դեղատներում ազատորեն վաճառվում են թմրամոլների շրջանում հանրաճանաչ «Լիրիկա» եւ «Տրամալ» դեղամիջոցներ:

APA-ն ավելի վաղ հայտնել է, որ Ադրբեջանում անգամ թմրանյութերի վաճառքով զբաղվող դպրոցականներ կան

Ադրբեջանի թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի 2015 թվականի համար զեկույցի համաձայն` իրավապահների կողմից 2015 թվականին բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 3187 դեպք: Ըստ զեկույցի` 2015 թվականին պատասխանատվության է ենթարկվել 2587 հոգի: Նրանցից 7-ը եղել են մինչեւ 18 տարեկան անչափահասներ, 565-ը` մինչեւ 30 տարեկան, 2015-ը` 30-ից բարձր, 18 հոգի` բանվոր, 7 հոգի` ծառայող, 2 հոգի` տրանսպորտի բնագավառի աշխատող, 2 հոգի` միջնակարգ դպրոցի աշակերտ: 2261 հոգի եղել են գործազուրկներ, 2535 հոգի` տղամարդ, 52 հոգի` կին:

Ադրբեջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Գադիրլին modern.az լրատվական կայքին հայտնել է, անցյալ տարվա համեմատ, 2016 թվականի սկզբից մինչ այժմ թմրամոլների պաշտոնական թիվն Ադրբեջանում 280 հոգով աճել է: 

Ադրբեջանական ANS հեռուստաալիքը հայտնել է, որ Ադրբեջանում, հատկապես Բաքվում, մեծացել է թմրամոլ անչափահասների թիվը, որոնց մեծ մասը վերջին շրջանում սկսել է օգտագործել համեմատաբար էժան թմրանյութեր` տուրք տալով այսպես կոչված «սոսինձ շնչելու» եղանակին:

Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը modern.az լրատվական կայքին հայտարարել է, որ Ադրբեջանում մեծացել է թմրամոլ աղջիկների թիվը, եւ որ ներկայում Ադրբեջանի բանտերում  դատապարտվածների 30 տոկոսը թմրանյութ օգտագործողներ են:

Ադրբեջանի «Թմրանյութերի դեմ պրոպագանդայի ազգային գրասենյակի» ղեկավարի տեղակալ Լեյլա Յոլչիեւան fakxeber.com լրատվական կայքին հայտնել է, որ Ադրբեջանում թմրամոլությունը շարունակում է «երիտասարդանալ». բարձր դասարանների աշակերտներին զուգահեռ գրանցվել են կախվածության դեպքեր 4-րդ եւ 5-րդ դասարանի աշակերտների մեջ եւս:

ՄԱԿ-ի 2015 թվականի զեկույցի համաձայն, Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային Բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերը Ադրբեջան-Թուրքիա-Իրան ուղիով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ` «Հին Բալկանյան ուղին» Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձինք հիմնականում օգտվում են Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչությունից: Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստից: Այստեղից թմրա նյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան:

2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում արտադրված թմրանյութերի 35 տոկոսը:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրում, որը հրապարակվել էր WikiLeaks կայքում, ասվում է, որ թմրամոլությունը Ռուսաստանում զգալի աստիճանով վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից:

 Արմենպրես

loading...
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan