Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

2016 թ. Հայաստանի տարվա թռչուն է ճանաչվել Սովորական հողմավար բազեն

 2016 թվականի տարվա թռչուն է ճանաչվել Սովորական հողմավար բազեն (Falco tinnunculus): Այս մասին տեղեկացրեցին Հայաստանի թռչունների պահպանման միությունից:

Ինչպես նախորդ տարի,այս տարի նույնպես, «Տարվա թռչնի» թեկնածու թռչունները հինգն էին`  Սպիտակ խաղտտնիկը, Սովորական հողմավար բազեն, Ժուլանը, Փոքր ձկնկուլը և Տնային բվիկը: Լավագույն եռյակում հայտնվեցին Սովորական հողմավար բազեն (1008 ձայն),Սպիտակ խաղտտնիկը (456 ձայն) և Ժուլանը (451 ձայն): Հարցմանը մասնակցել է 2307 մարդ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից: Հարցման մասնակիցներին հնարավորություն է տրվել քվեարկել առցանց` Հայաստանի թռչունների պահպանման միության էլեկտրոնային կայքում, իսկ համացանցի անհասանելության պատճառով որոշ մարզերում բաժանվել են քվեաթերթեր:

Սովորական հողմավար բազեն իր չափերով աղավնու մեծության թռչուն է: Մարմնի ընդհանուր երկարությունը 32-35 սմ է, թևերի բացվածքը՝ 71-80  սմ, իսկ ընդհանուր զանգվածը կազմում է 120-280 գ: Սովորական հողմավար բազերի տեսողությունը 2.5 անգամ ավելի ուժեղ է մարդկանց տեսողությունից:

«Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների եւ նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրների վրա:

 

 

 


http://armenpress.am/arm/news/832336/
loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan