Երևան, 23.Մարտ.2017,
--
:
--
,

Սպորտ

Պիկեն տուգանվել է մրցավարին քննադատելու համար
  Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն տուգանվել է Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի` Բիլբաոյի «Աթլետիկի» հետ առաջին խաղում մրցավարին քննադատելու համար,- հաղորդում է «AS»-ը: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը ստիպված կլինի վճարել 3 հազար եվրո: Հանդիպումը կայացել է հունվարի 5-ին և ավարտվել է «կապտանռնագույնների» պարտությամբ: Պիկեն կարծում էր, որ մրցավար Ֆերնանդես Բորբալանը թույլ է տվել կոպիտ սխալ:
Հայաստանի մարմնամարզության հավաքը մեկնարկում է աշխարհի գավաթի խաղարկությունում
   Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնարկում է աշխարհի գավաթի խաղարկությունում: Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլից կսկսեն Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը: Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացնում է Դոհայում և կեզրափակվի մարտի 25-ին:
Հայաստանի 2016թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կհանձնվի մարտի 24-ին
Լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակների հանձնման արարողությունը կկայանա մարտի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:  Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:  Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ տեղում Գևորգ Ղազարյանն է, երրորդ տեղում՝ Մարկոս Պիզելլին: Հայաստանի 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Վարդան Բիչախչյանը: Իրենց ակումբներում զբաղվածության պատճառով ֆուտբոլիստները մինչ օրս չէին կարողացել ժամանել Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակնե...
Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ...
   Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամերիկյան երկշաբաթյա հավաքի ընթացքում կունենա 5 մրցակից:  Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմի մրցակիցները կլինեն «Լոս Անջելես Գալաքսի»-ն, «Բարսելոնա»-ն, «Ռեալ Սոլթ Լեյք»-ը, «Ռեալ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ին: Խաղերը կկայանան Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Սոլթ Լեյք Սիթիում, Սանտա Կլարայում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամռանը 5 հանդիպում կունենա ԱՄՆ-ում
  Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամռանը երկշաբաթյա հավաք կանցկանցի ԱՄՆ-ում: «Կարմիր սատանաները» 5 ընկերական հանդիպում կանցկացնեն, սակայն նրանց մրցակիցները դեռ հայտնի չեն: Խաղերը կկայանան Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Սոլթ Լեյք Սիթիում, Սանտա Կլարայում:
Հայտնի է «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի օրը
 Հայտնի է, թե երբ կկայանա ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետաձգված  «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:Հետաձգված հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին` Երևանի ժամանակով 00:00-ին: Թիմերի ընթացիկ մրցաշրջանի առաջին խաղում հաղթել էր «Մանչեսթեր Սիթի»-ն: Հանդիպումը կայացել էր «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում և ավատվել էր 1:2 հաշվով:
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների թվում է
 Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 29-րդ տուրի «Միդելսբր»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: «Կարմիր սատանաները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով` Դե Խեա, Վալենսիա, Սմելինգ, Ջոնս, Բալի, Յանգ, Կարիկ, Ֆելայնի, Մատա, Լինգարդ, Ռեշֆորդ: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին:
Բռնցքամարտիկ Հովհաննես Դանիելյանը դարձել է Chemistry Cup 2017-ի արծաթե մեդալակիր
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Դանիելյանը դարձել է Chemistry Cup 2017 մրցաշարի արծաթե մեդալակիր:  Գերմանական Հալլե քաղաքում ընթացող մրցաշարում 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը եզրափակչում մրցում էր Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Էկվադորի ներկայացուցչի դեմ: Chemistry Cup 2017-ին Հայաստանը ներկայացնում էին 3 մարզիկներ:
Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կմրցի «Գանձասար-Կապան»-ի հետ
   Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը մարտի 21-ից 24-ը կանցկացնի մարզումներ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 24-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի ստուգողական հանդիպում «Գանձասար-Կապան» թիմի հետ: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը մարզումներին և ստուգողական հանդիպմանը մասնակցելու համար հրավիրել է 28 ֆուտբոլիստների.  Դարպասապահներ  Հենրի Ավագյան «Բանանց»   Սուրեն Ալոյան &l...
Մեր հաղթաթուղթը պետք է լինի մեր միասնականությունը. Բասկետբոլի Հայաստանի հավաքակա...
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը զրուցել է Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Նիկշա Բավցևիչի հետ: - Պարոն Բավցևիչ, ինչու՞ ընտրեցիք հենց Հայաստանի հավաքականը, որպես մարզիչ աշխատելու համար:-Իմ գործակալ Սևակ Կեու չյանը ազգությամբ հայ է, և նա ինձ պատմեց հավաքականի և այն հնարավորության մասին, որ կարող եմ դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Դա հնչեց, որպես հետաքրքիր ծրագիր, մանավանդ երբ հետո արդեն խոսեցի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մյուս անդամների հետ: - Ծանոթ ե՞...
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի խաղերի անցկացման ժամանակացույցը
  Հայտնի է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի խաղերի անցկացման հստակ ժամանակացույցը: Վիճակահանությունը, հիշեցնենք, տեղի ունեցավ այսօր Շվեյցարիայում. Ապրիլի 11 «Յուվենտուս»-«Բարսելոնա» «Բորուսիա Դ.»-«Մոնակո» Ապրիլի 12 «Բավարիա»-«Ռեալ» «Ատլետիկո»-«Լեսթեր Սիթի» Ապրիլի 18 «Ռեալ»-«Բավարիա» «Լեսթեր-Սիթի»-«Ատլետիկո» Ապրիլի 19 «...
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում կմրցի «Անդերլեխտ»-ի հետ
  Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում կմրցի Բելգիան ներկայացնող «Անդերլեխտ»-ի դեմ: ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Կիսաեզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն հետևյալ զույգերը` «Սելթա»-«Գենկ», «Այաքս»-«Շալկե», «Լիոն»-«Բեշիկթաշ»: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 13-ին:
Եվրոպա լիգա. Այսօր կկայանա 1/4 եզրափակչի վիճակահանությունը
      ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարականում այսօր կկայանա Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Վիճակահանությունը կանցկացվի Նիոնում (Շվեյցարիա) և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին. Հիշեցնենք՝ ԵԼ-ի 1/4 եզրափակչում հայտնվել են «Սելթան» (Իսպանիա), «Մանչեսթեր Յունայթեդը» (Անգլիա), «Շալկե-04»-ը (Գերմանիա), «Գենկը» (Բելգիա), «Բեշիկթաշը» (Թուրքիա), «Այաքսը» (Հոլանդիա), «Անդերլեխտը» (Բե...
Բարսելոնան միակ թիմն է, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Շապեկոենսեին
  «Շապեկոենսեի» նախագահ Պլինիո Դևիդ դի Նեսը պատմել է, թե որ ակումբն է իրապես օգնել իր թիմին սարսափելի ավիավթարից հետո. «Բարսելոնան հենց ամենասկզբից մեր գործընկերն էր: Միայն նրանք մեզ գումար փոխանցեցին:  Կատալոնացիները նաև մեզ հրավիրեցին օգոստոսին մասնակցելու Գամպերի Գավաթին: Այդ խաղից ստացված հասույթը կբաժանվի երկու ակումբների միջև: «Ռոման» նույնպես մեզ առաջարկել է ընկերական խաղ անցկացնել, բայց մեզ մոտ շատ խիտ է գրաֆիկը: Ստիպված ենք լինելու շաբաթվա...
Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը նվիրաբերվում է «Ազնավուրը» հիմնադրամին Կարեն Կարապետյանն անդրադարձել է Սամվել Բաբայանի ձերբակալությանը Վրաստանի ներքին գործերի նախարարն անդրադարձել է «Իգլա»-ի գործին Հրապարակվել է Լոնդոնի Վեստմինսերյան կամրջին ահաբեկչական գրոհի տեսանյութը Թբիլիսիում կառուցվելու է կառավարական թաղամաս Թուրքիան հրաժարվում է քրդերի հետ միասին մասնակցել Ռաքքայի ազատագրմանը Մայրաքաղաքում մեկնարկել են փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքները ՌԴ-ն պարզաբանել է ՌԴ գործերի հավատարմատարին Թուրքիայի ԱԳՆ կանչվելու պատճառները Սփյուռքի հետ համատեղ համագործակցության մասին հրաման ստորագրվեց երեք նախարարությունների միջև Աբու Դաբիում կայացած հայ֊էմիրաթական ներդրումային համաժողովը նոր լիցք է հաղորդել երկու երկրների գործարար շրջանակներին Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց կատարեց պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն Նորվեգիան պատասխանել է թուրք զինվորականներին վերադարձնելու Թուրքիայի պահանջին ՊԵԿ-ն առանձնացնում է հարկային և մաքսային բարեփոխումների առաջին փուլի ձեռքբերումները Հայաստանի արոտավայրերը կապահովվեն ջրարբիացման համակարգով ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել «Իգլա» զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու գործով Ռուսաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ադրբեջանը հերթական սարսափի մեջ է` Վրաստանով ռազմական տեխնիկա է գալիս Հայաստան Կիեւում սպանվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը Կառավարության բազմաթիվ առաջարկների մասին գյուղացին տեղյակ չէ Հասմիկ Պապյանի Խոսքը «Հաց բերող»-ի հուղարկավորության արարողության ժամանակ Իսրայելը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ Վարչապետը Վլադիմիր Գասպարյանին հորդորեց ճանապարհային ոստիկանության ոլորտը վերցնել անձնական հսկողության ներքո Եպիսկոպոս Մաշալյանը խնդրել է Ամենայն Հայոց կաթողիկոսին միջամտել Աթեշյանի հեռացման հարցում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan