Հոգևոր
Եկեղեցական համագումարը հաստատել է Պոլսո պատրիարքական տեղապահի ստորագրության լիազ...
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին պատրիարքարանի դահլիճում Եկեղեցական համագումար ժողով է գումարվել: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:
Ժողովական հայրերը միաձայն հաստատել են պատրիարքական տեղապահ Բեքչյանի ստորագրության լիազորությունը: Այսուհետ, Պատրիարքական տեղապահն է կրելու պաշտոնական մարմինների և դրամատների ստորագրության միակ իրավունքը:
Արցախի նախագահն ընդունել է Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են պետություն-եկեղեցի եւ այս համատեսքստում Սփյուռք-Հայրենիք կապերին վերաբերող հարցեր:
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը
Հայ Առաքելական եկեղեցին 2017 թվականին հուլիսի 23-ին է նշում Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: ՀԱԵ Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքը տոնի առոիթով նշում է. «Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և նրա զգ...
Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը ժամանում է Հայաստան
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հուլիսի 19-ին կժամանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս մասին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից:
Տեղապահ Բեքչյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ Գերմանիայի թեմի համար Ապարանում քահանա կձեռնադրի Վանանդ սարկավագին:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահը Թուրքիա կվերադառնա հուլիսի 25-ին:
Պատրիարքական տեղապահ Բեքչյանը Թուրքիայի հեղաշրջման փորձից մեկ տարի անց խաղաղությ...
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հուլիսի 15-ին Քընալըադա կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում 18:00-ին իրականացվելիք ժամերգության ավարտին աղոթք կմատուցվի՝ ի հիշատակ 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների, հանուն երկրի խաղաղության և միության: Այս մասին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից:
Պատրիարքական տեղապահի կարգադրությամբ՝ Պոլսո հայոց առաքելական եկեղեցիներում հուլիսի 16-ին կիրակնօրյա պատարագներ կմատուցվ...
Հայրավանքում հավատավորները հաղորդվեցին Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքին
Հայրավանքի ուխտի օրը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայրավանք բերվեց Աստվածորդու՝ Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը։ Ըստ ավանդության՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչը Աստվածորդու Խաչափայտի մասունքը բերել է Հայրավանք, որտեղ եւ այն պահվել է մինչեւ 19-րդ դարը։ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, թեմի քահանայից եւ դպրաց դասի մասնակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ։
Պատարագին ներկա էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն ...
Ստամբուլի նահանգապետարան է ներկայացվել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություն անցկացն...
Պոլսո Հայոց պատրիարքարանը տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տնօրինությամբ Ստամբուլի նահանգապետարան է ներկայացրել պատրիարքական ընտրություն անցկացնելու խնդրագիրը: Այս մասին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանի լրատվական ծառայությունից:
Խնդրագրի հետ նահանգապետարան են ներկայացվել հանգստյան կոչված Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի մասին բժշկական տեղեկագրերը, ինչպես նաև նրա համար խնամակալ կարգելու մասին դատական որոշումը:
Խնդրագրի մեջ ներկայացված են նաև 2017 թվականի մ...
Պոլսո պատրիարքարանում ստեղծվել է Նախաձեռնող խումբ. պատրիարքի ընտրության գործընթա...
Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին գումարված հատուկ ժողովի արդյունքում կազմվել է Նախաձեռնող խումբը, որը պետք է զբաղվի պատրիարքական ընտրությունների կազմակերպման աշխատանքներով: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Նախաձեռնող խումբն ունենալու է 17 անդամ: Այն ընտրություններից առաջ Ստամբուլի տարբեր թաղամասերում նախապատրաստելու է ընտրողների ցուցակները և հստակեցնելու է պատվիրակների թվաքանակը:
Նախաձեռնող խմբի անդամ են դարձել Սարվեն Սերթշիմշեքը, Հոսրոֆ Ք...
Պոլսո պատրիարքարանում կկազմվի պատրիարքի ընտրությունների կազմակերպման Նախաձեռնող ...
Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հատուկ նիստ կգումարվի, որի ընթացքում կկազմվի Նախաձեռնող խումբը, որը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացը: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Նախաձեռնող խմբի անդամների թվաքանակի հարցը հստակեցվելու է նիստի ժամանակ: Հայտնի է, որ այն ունենալու է 15-21 անդամ, որոնց շարքում երկուսը լինելու են հոգևորական:
Նախաձեռնող խմբի ձևավորումից հետո աստ...
Պոլսո Հայոց պատրիարքարանը պետության հետ բանակցություններում կներկայացնի տեղապահ ...
Պոլսո Հայոց պատրիարքարանում եկեղեցական ընդհանուր ժողովի կողմից հունիսի 28-ին կայացված որոշումն այն մասին, որ դադարեցվում են Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ, ամենակարճ ժամանակահատվածում Ստամբուլի նահանգապետարանի միջոցով կփոխանցվի Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը: Այս մասին հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում ասել է փաստաբան Սեպուհ Ասլանգիլը:
«Ներքին գործերի նախարարությունն այսուհետ կգործի համաձայն կայացված որոշման:...
Տեսիլքներն ու վկայությունները հայոց մեջ
Մեր հոգևոր ճանապարհի ոսկիները որքանո՞վ ենք տվել ժողովրդին, և ընդհանրապես աշխատո՞ւմ ենք այդ ուղղությամբ: Իսկ մենք դրանք ունենք, պարզապես շաղ են տրված հնագույն մատյաններում: Մեր խնդիրն է հավաքել, մեկտեղել, ու հասու անել մարդկանց:Տվյալ դեպքում խոսքը մեր սրբերի, հոգևոր հայրերի տեսիլքների ու մարգարեությունների մասին է: Մինչ օրս մենք դա չենք արել. չկա այն ժողովածուն, որտեղ համահավաք ներկայացվեին դրանք: Իսկ ամեն ժողովուրդ դա անում է և պարտավոր է անել: Որպեսզի նրա երթը պատմության մեջ ընկալելի լինի նաև հ...
Այսօր նշվում է Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց տոնը
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց տոնը:Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները գտնելու գյուտին: Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները համարվում են բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից մեկը: Տոնի առթիվ եկեղեցին հաստատել է շաբաթական պահք՝ երկուշաբթիից մինչև շաբաթ:
Պատրիարքական տեղապահ Բեքչյանը Ստամբուլում է. նրա պատվին Գումգափուի եկեղեցում Հրա...
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 1-ին ժամանել է Ստամբուլ: Ստամբուլի հայկական «Լույս» պարբերականը հայտնում է, որ Բեքչյանի պատվին Գումգափուի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Հրաշափառի արարողություն է տեղի ունեցել:
Բեքչյանը եկեղեցական արարողության ժամանակ ելույթ է ունեցել՝ ասելով, որ պատրիարքական ընտրության գործընթացը կղեկավարի բարեկամության ու եղբայրության շրջանակում:
Արարողությանը ներկա է եղել պատրիարքական փոխանորդի պաշտոնից հրաժարված Արա...
Վատիկանի հայկական արխիվները բաց են հայ գիտնականների համար. Վատիկանի Գաղտնի արխիվ...
Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վատիկանի Գաղտնի արխիվների և Առաքելական գրադարանի ղեկավար Մոնս Ժան-Լուի Բրյուգեսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց պատվիրակության անդամներին Մայր Աթոռ այցի առիթով: Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Կաթոլիկ Եկ...


































Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

