Երևան, 26.Հունիս.2017,
--
:
--
,

Հոգևոր

Հոգևորականները կայցելեն Տավուշի սահմանային հենակետեր և Հարության ավետիսը կտանեն ...
Սուրբ Հարության տոնին հաջորդող շրջանում՝ 50 օր շարունակ, հոգևորականները կայցելեն Տավուշի սահմանային հենակետեր և Հարության ավետիսը կտանեն սահմանապահ զինվորին: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, մեկնարկից առաջ հոգևորականներն ու հրամանատարները Հաղարծնի վանական համալիրում հանդիպեցին Վեհափառ հայրապետի հետ:
Զավախքում օծվել է նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին
Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղում օծվել է նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմից՝ հավելելով. «Չնայած ցրտաշունչ եղանակին, օրը տոնական էր Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղում: 2017 թվականի ապրիլի 22-ը դարձավ պատմական գյուղի տարեգրության մեջ: Տեղի բնակչությունը` մեծից փոքր շտապում էր գյուղից դուրս գտնվող Խաչի դուռնա տեղանք, որտեղ հանդիսավորապես օծվելու էր Վիրահայոց թեմի թվով ...
Շուրիշկանի ավետարանի մասին պատմող գիրքը կներկայացվի Մուղնիի սբ. Գևորգ եկեղեցում
Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանի «Շուրիշկանի ավետարանը» գիրքն արդեն պատրաստ է: Այն  նվիրված է 1498 թվականին Վասպուրական նահանգի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում Բարսեղ քահանայի ձեռքով գրված և նկարազարդված նշանավոր Շուրիշկանի ձեռագիր Ավետարանին: «Պապ», «Կարմիր» կամ «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անունով հայտնի ավետարանը, որ գրվել է շուրջ 520 տարի առաջ, ապա շուրջ երեքուկես դար պահպանվե...
Հայ ժողովուրդը շարունակում է արդարություն պահանջել. Արամ Ա-ի ապրիլի 24-ի պատգամը
Լիբանանում Հայոց ցեղասպանության 102-ամյակին ընդառաջ մի շարք միջոցառումներ են անցկացվել: Ինչպես տեղեկացրին Անթիլիասի Մայրավանքից, ՀՅԴ Զավարյան ուսանողական միությունը  Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքից  դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան քայլարշավ էր կազմակերպել, որին մասնակցում էին լիբանանյան տարբեր կուսակցությունների, երիտասարդական եւ ուսանողական կազմակերպություննե րի ներկայացուցիչներ: Ցեղասպանության 102-ամյակը ոգեկոչող միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Մեհրապում:   «Ցեղ...
Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը Սուրբ Հարության տոնի առթիվ
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռից իր պատգամն է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ։ Իր պատգամում կաթողիկոսը, մասնավորապես, ասել է. «Մեծ Պահքի օրերի խոկումներով ու խորհրդով, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների ու խաչելության իրադարձությունների ապրումներով այսօր հասել ենք Փրկչի հրաշափառ Հարության լուսափայլ օրվան, որը տոնում ենք հոգու բերկրանքով ու խնդությամբ: Արդարեւ, անսահման է ուրախությունն այսօր մեր հոգիներում, քանզի Քրիստոսի Հ...
Այսօր Քրիստոսի Հարության տոնն է
  Սուրբ Զատիկը դա ուղղակի տոն չէ, այլ քրիստոնեության էությունը, քրիստոնյայի հավատքի հիմքը, այն ամենակարևոր ճշմարտությունը, որ առաքյալներից սկսյալ ազդարարվում է առ այսօր: Քրիստոնյայի համար մեր Տիրոջ Հարությունը մշտական ուրախության աղբյուր, չդադարող մի ցնծություն է, որ իր գագաթնակետին է հասնում Հարության տոնին: Ողջ աշխարհում բոլորին ծանոթ այս հրաշալի իրադարձությունը հեղափոխում է նրանց կյանքը, ովքեր ապրում են նրանով: Հին Զատիկ Զատիկը հրեական բոլոր տոներից առաջինն է ու գլխավորը: Այս տոնի ծագ...
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հավատացյալներն սպասում են Սուրբ կրակի հայտնվ...
Հազարավոր քրիստոնյաներ ողջ աշխարհից, այդ թվում՝ ուխտավորներ Հայաստանից, Հին Երուսաղեմի փողոցներում սպասում են  Սուրբ կրակին, որն ամեն տարի վառվում է Զատկի տոնի առթիվ Երուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում, որտեղ գտնվում է սուրբ գերեզմանը: Ուխտավորները գալիս են Հին քաղաք վաղ առավոտից: Հավատացյալների հիմնական մասն անցնում է Յաֆֆյան դարպասներով: Ոստիկաններն ու զինվորականները հերթապահում են Հին Երուսաղեմի պատի պարագծով: Պատվիրակությունների անդամներն անցնում են հատուկ անվանական անցագրով, դ...
Գարեգին Բ-ն ցավակցել է Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հետևորդներին
 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Թավադրոս Բ Պատրիարքին` Տանտայի (Եգիպտոս) Մար Գիրգիս եկեղեցում և Ալեքսանդրիայի Ս. Մարկոս եկեղեցու առջև տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով, որոնց զոհ են դարձել և վիրավորվել բազմաթիվ անմեղ մարդիկ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության և Հայոց Եկեղեցու հավատացելոց անունից ցավակցություն է հայ...
Ծաղկազարդի տոնին Շիրակի թեմի առաջնորդը Ս․Պատարագ մատուցեց Ջաջուռավանում
Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է: Ըստ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինության՝ Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն»: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: Ապրիլի 9-ին Շիրակի թեմի առաջնորդ Միաքայել սրբազանն այդ տոնն  ա...
Այսօր Հայ եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը. այն նաեւ մանուկների օրհնության օր է
  Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այս տարի տոնախմբելու է ապրիլի 9-ին: Մայր Աթոռից հայտնում են, որ տոնը տարիներ առաջ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաեւ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Այս կապակցությամբ հայոց բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության հատուկ կարգ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվեն հետեւյալ արար...
«Վախեցա». Արամ Աթեշյանը բացատրել է, թե ինչու էր փակել եկեղեցու դռները ժողովրդի առաջ
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում մնացող Արամ Աթեշյանը մեկնաբանել է օրեր առաջ` Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի՝ Ստամբուլ ժամանելու օրը, պատրիարքարանին կից եկեղեցու դուռը ժողովրդի առաջ փակելու միջադեպը:«Վախեցա: Շատ մարդիկ էին գալու, վախեցանք, որ խժդժություն կլինի», - ասել է Աթեշյանը:Ինչպես հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը» ՝ Աթեշյանը նաև խնդրել է պատրիարքի տեղապահի ընտրություններում իրեն հաղթած արքեպ...
Բեքչյանը վերադարձել է Ստամբուլ. սպասվում է նրա հանդիպումն Աթեշյանի հետ
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ապրիլի 2-ին վերադարձել է Ստամբուլ: Ինչպես հաղորդում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, Բեքչյանին դիմավորել են Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և նրա մի խումբ աջակիցներ: Լրատվամիջոցը հայտնում է, որ չնայած պատրիարքարանում նախապատրաստություն էր արվել ընդունելու Բեքչյանին, սակայն «Նորին Սրբազանությունը նախընտրել է չգնալ ու չիջևանել այնտեղ»: Ակնկալվում է, որ ապրիլ...
Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետի...
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և հոգևոր հայր Տրդատ Ուզունյանը հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանի հետ: Հենց Մերջանն էր, որ մարտի 15-ին պատրիարքական տեղապահի ընտրության օրը գրություն էր ուղարկել Պոլսո Հայոց պատրիարքարան` ասելով, որ այդ ընտրությունները չեն կարող իրականացվել: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը: Հանդիպման ժամանակ Մերջանը հոգևորականներին հիշե...
Այս պահին Բեքչյանի սպասումները չեն կարող արդարանալ. Աթեշյանի հայտարարությունը
 Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով հակառակ հնչեցվող կոչերի՝ հրաժարվում է լքել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնը, հայտարարություն է տարածել` կապված պատրիարքական ընտրությունների առնչությամբ առաջացած տարաձայնությունների հետ: Ինչպես հաղորդում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, իր հայտարարության մեջ Աթեշյանը հայտարարել է, որ թշնամանք չի տածում Պոլս ո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի դեմ, սակայն նրա ակնկալիքները տվյալ պայմաններում չեն կարող ...
«Անիտա» անվան տակ. վավերագրական ֆիլմ լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մասին Լեգենդար Գևորգ Վարդանյանի վերջին հարցազրույցը Հազվագյուտ ադամանդն անվանվել է ի պատիվ Գևորգ և Գոհար Վարդանյանների Գերմանիան և Չիլիի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում են Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով Հաղթելո՛ւ ենք. «Ժառանգություն» կուսակցության հռչակագիրը «Ժառանգություն» կուսակցության նախագահ վերընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը
Ադրբեջանական բանկերը շարունակում են դատի տալ շահիդներին
Հայ հրաձիգները ելույթ են ունենում աշխարհի երիտասարդական առաջնությունում Իրանում ԻԼԻՊ-ի հետ կապված խմբի անդամներ են ձերբակալվել ՌԴ ԱԴԾ Արտաշատի սահմանապահ ջոկատը նշում է կազմավորման 36-րդ տարեդարձը Աշակերտական խորհուրդների անդամները հանդիպել են ԿԳ նախարարի և ԱԺ ԳԿՄԵՍ հանձնաժողովի փոխնախագահի հետ Ադրբեջանը կմասնատվի պատերազմի արդյունքում. Riaderbent Ինժեներական ոլորտի ֆորում-ցուցահանդեսը Վանաձոր էր բերել 200 մասնակցի Արմեն Մարտիրոսյանի ելույթը Ժառանգություն կուսակցության 11-րդ համագումարում Վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Ժառանգություն կուսակցության 11-րդ համագումարում Նյուքասլում մարդկանց խմբի մեջ մեքենայի մխրճվելու հետեւանքով 6 մարդ է տուժել ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիան ծանոթացել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի առթիվ քրգործերին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan